Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի

N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն կատարելու մասին» 12.05.2025թ. ՀO-104-Ն oրենքով ՀՀ զինված ուժերում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները սահմանելու կապակցությամբ այդ պաշտոնները ՀՀ զինված ուժերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերում ներառելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .06.2025թ. N  –Ա որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենքում 12.05.2025թ. ՀO-104-Ն oրենքով սահմանվել են ավագ ենթասպայական կազմի՝ բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ), և կրտսեր ենթասպայական՝ շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների վարձատրության գործակիցները: ՀՀ զինված ուժերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերն ըստ պաշտոնների դասակարգման խմբերի սահմանված են ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն որոշմամբ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ) և շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերը ներառել նշված որոշման մեջ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնները ներառվում են ՀՀ զինված ուժերում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների հաշվարկման մեծությունների չափերում:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:

 

 

  • Քննարկվել է

    26.06.2025 - 12.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1262

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: