«Երևան քաղաքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ
ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երևան քաղաքի 2026-2028թթ. ՄԺԾԾ-ն հանդիսանում է Երևան քաղաքի զարգացման հեռանկարի թվային արտացոլումը և համայնքի միջնաժամկետ կտրվածքով գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը, և, հանդիսանում է ելակետ՝ նախագծելու համապատասխան տարվան հաջորդող տարեկան բյուջեն:
ՄԺԾԾ-ով ներկայացվում է կանխատեսվող Երևան քաղաքի հաջորդող 3 տարիների եկամուտները, դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները, ծախսային ուղղությունները՝ ըստ ոլորտների: Նախագիծը կընձեռնի համայնքին առավել արդյունավետ գեներացնել եկամուտները, մասնավորապես միջնաժամկետ կտրվածքով կմշակվեն մեխանիզմներ՝ դրանք ավելացնելու ուղղությամբ, որը իր հերթին կբերի համայնքի զարգացմանը միտված ծախսերի ավելացմանը:
ՄԺԾԾ-ն կնպաստի ավելի լայն և հեռանկարային ծախսերի քաղաքականության մշակմանը, որի շնորհիվ համայնքի զարգացման հեռանկարը կստանա բյուջետային ձևաչափ և, որն ըստ էության հասանելի կդարձնի բոլորին, այդ թվում քաղաքացիներին՝ ուսումնասիրելու միջնաժամկետ կտրվածքով համայնքի կողմից նախատեսվող ծախսերի բաշխումը՝ ըստ ոլորտների, թվային տեսքով:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
23.06.2025 - 08.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Երևանի քաղաքապետարան
-
Հանրային հարցման ամսաթիվ
04.07.2025
-
Հանրային հարցման հասցե
Հուլիսի 04-ին, ժամը 11:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Դիտումներ` 1431
Տպել