Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

  • Քննարկվել է

    20.06.2025 - 05.07.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2735

Տպել

Առաջարկներ`

Լիաննա Պետրոսյան

05.07.2025

Ողջունում եմ այս առաջարկը,սակայն կարծում եմ,որ պետք է որոշ աշխատանքներ հստակեցվեն։Առաջարկում եմ նախագծային աշխատանքի իրականացման ընթացակարգում հստակ ձևակերպել կազմակերպվող քայլերը՝թեմայի ընտրությունից սկսած մինչև վերջնական ներկայացում։Բոլոր դպրոցներում այս գործընթացը պետք է կազմակերպել նույն սկզբունքներով,որպեսզի խուսափվի անհավասար պայմաններից։Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել առնվազն երկու բնագիտական առարկաների միջև կապի խորությանը։Նախագծի հաջող իրականացման համար ուսուցիչներին անհրաժեշտ է տրամադրել մեթոդական աջակցություն,օրինակ ուղեցույցներ,օրինակելի նախագծեր,գնահատման ձևեր։Բացի այդ ,կարևոր է ապահովել,որ դպրոցներն ունենան անհրաժեշտ պայմաններ նման նախագծերի իրականացման համար։Դա կարող է ներառել լաբորատոր սարքավորումներ,նյութեր,տեխնիկական միջոցներ։Առանց այս պայմանների դժվար կլինի լիարժեք կազմակերպել աշխատանքները։

Հռիփսիմե Վարդանյան

04.07.2025

Ողջունում եմ այս նախագիծը։ Այն հստակ սահմանում է նախագծային աշխատանքի իրականացման ընթացակարգը և գնահատման չափանիշները։ Ուրախալի է, որ սովորողը նախագծային աշխատանքը կատարելու է առնվազն երկու բնագիտական առարկայի համադրմամբ, ինչը կնպաստի բնագիտական առարկաների ավելի լավ ուսումնասիրմանը, սովորողների կողմից միջառարկայական կապերի և գիտելիքների ամբողջական ընկալմանը։ Տեսական գիտելիքները գործնականում կիրառելով, զարգացնելով հետազոտական կարողությունները, քննադատական մտածողությունը, համագործակցելով` սովորողները կառաջարկեն հիմնախնդրի լուծման իրենց տարբերակը, կստեղծեն ինքնատիպ արժեք։ Այս նախագծի ընդունումը մեծապես կնպաստի կրթության որակի բարձրացմանը, 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ քաղաքացու կերտմանը։

Անահիտ Իսկանդարյան

02.07.2025

Շնորհակալություն եմ հայտնում ներկայացված նախագծի համար, որն ուղղված է դպրոցում նախագծային ուսուցման ներդրմանը։ Հաշվի առնելով, որ նախագծային ուսուցումը պահանջում է մասնագիտական նոր մոտեցումներ, իսկ դպրոցներն իրարից տարբերվում են ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ մարդկային, մանկավարժական ռեսուրսներով, կարևոր է մինչև դրա ամբողջական ներդրումը ապահովել ուսուցիչների համակարգված և խորքային պատրաստությունը։ Թեև իրականացվում են վերապատրաստումներ, սակայն դրանց ընդգրկման տեմպը շատ դանդաղ է․ տարիներ կպահանջվեն, մինչև ուսուցիչների մեծամասնությունը ստանա լիարժեք մեթոդական ու տեսական պատրաստություն։ Այդ ընթացքում նախագծային ուսուցման կիրառումը կընթանա մասնակիորեն, առանց անհրաժեշտ աջակցման՝ բերելով ոչ ամբողջական, երբեմն սխալ կառուցված նախագծերի։ Սա լուրջ ռիսկեր է պարունակում․ աշակերտների մոտ կարող է ձևավորվել հիասթափություն և անլուրջ վերաբերմունք նախագծային աշխատանքի նկատմամբ, ինչը կվնասի ոչ միայն այս ծրագրի հեղինակությանը, այլև ապագա կրթական բարեփոխումների նկատմամբ վստահությունը։ Առաջարկում եմ․ 1․արագացնել այդ գործընթացը՝ կազմակերպելով թե առցանց, թե առկա վերապատրաստումներ, 2․ ստեղծել օրինակելի նախագծային աշխատանքների պաշար, մեթոդական ձեռնարկներ, 3․ ապահովել ուսուցիչներին մենթորական աջակցությամբ (իրական)։ 4․ հետևել, որ առցանց տիրույթում (Պաշարների շտեմարան և այլն) տեղադրվեն մասնագետների կողմից դրական կարծիք ստացած նախագծային աշխատանքները․ համացանցում նախագծային աշխատանք անվան տակ մեծ մասամբ տեղադրված են հետազոտական աշխատանքներ կամ միջոցառումներ։ Առաջարկում եմ նաև, որ հենց նախագծում մանրամասն ներակայացվի նախագծային աշխատանքի փուլերը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: