«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑԻ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՃԱՐԿՈՒՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑԻ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑԻ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՃԱՐԿՈՒՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ
ՄԱՐԶԻ ԿԻՐԱՆՑԻ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոց ծրագրում ընդգրկված ՀՀ Տավուշի մարզի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի շենքի շահագործման հանձնելու, ինչպես նաև ՀՀ Տաուշի մարզի «Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքով։ Անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և ՀՀ Տավուշի մարզի «Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման եղանակով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Նշված գործընթացն անհրաժեշտ
է իրականացնել այնպես, որ նշված հաստատությունների սովորողների կրթությունը 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին կազմակերպվի արդեն նոր դպրոցում։
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության բարելավման նպատակով։ Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմն ուսումնասիրել է մարզի փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների վիճակը և տեղեկատվություն է հավաքագրել հանրակրթական ծրագրեր իրականացնող՝ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «Հայաստանի Հանրապետության Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հզորության, սովորողների և լիցենզիայով սահմանված տեղերի քանակի վերաբերյալ, որի արդյունքում պարզ է դարձել, որ Կիրանցի հիմնական դպրոցը հիմնադրվել է 1989 թվականին, ՀԽՍՀ Իջևանի շրջանի Կիրանց գյուղում։ Շենքը եղել է միհարկանի, տիպարային, նախագծային հզորությունը 80 սովորող, 1994 թվականին վերանվանվել է Գագիկ Վարդանյանի անվամբ: Նոր կառուցված դպրոցը շահագործման է հանձնվել 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, 100 սովորող նախագծային հզորությամբ, աշակերտների թիվը 39 է, ուսուցիչներինը՝ 21, անձնակազմինը՝ 31։
«ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1971 թվականին, ՀԽՍՀ Իջևանի շրջանի Աճարկուտ գյուղում։ Շենքը երկհարկանի է, տիպարային, նախագծային հզորությունը 80 սովորող է։ Ներկա պահին դպրոցում սովորող աշակերտների թիվը 13 է, ուսուցիչներինը՝ 10, անձնակազմինը՝ 18։
Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման եղանակով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի գործունեության առարկան 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ), 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ) և 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:
3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական կրություն ստանալու համար Կիրանց և Աճարկուտ գյուղերի աշակերտները մինչ այժմ հաճախել են Իջևան համայնքի տարբեր բնակավայրերի ավագ և միջնակարգ դպրոցներ: Միաձուլման արդյունքում 2025-2026 ուսումնական տարվանից սկսած սովորողների համար հասանելի կլինեն առավել նպաստավոր պայմաններ, նորակառույց շենքն ամբողջությամբ՝ իր բոլոր հնարավորություններով կծառայի ուսումնական հաստատության սովորողների կրթական կարիքների բավարարմանը։
3.Կարգավորման նպատակը և բնույթը․
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման միջոցով վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակն է՝
- ապահովել սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը նորակառույց ուսումնական շենքում կազմակերպելու միջոցով,
- բարձրացնել ուսման որակը՝ դպրոցն համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով,
- ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից։
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․
Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում սովորողները կունենան համապատասխան ուսումնական տարածք և նրանց կրթությունը կկազմակերպվի առավել արդյունավետ՝ էապես բարելավելով կրթության որակը:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն» բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարերից մեկը մինչև 2026 թվականը հանրակրթական դպրոցներին անհրաժեշտ գույքով և սարքավորումներով ապահովելն է:
Ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոց ծրագրի իրականացումը։ Համապատասխան տարածքների առկայության դեպքում հնարավորություն կընձեռվի իրականացնելու հանրակրթական նոր չափորոշիչների ամբողջական ներդրումը դպրոցի բոլոր դասարաններում՝ ստեղծելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքներ, ներառական ու զարգացող միջավայր:
7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին․ Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
19.06.2025 - 04.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1570
Տպել