02.07.2025
Առաջարկում եմ մշակել և գործարկել էլեկտրոնային հարթակ `կրթական ծրագրերի ներկայացման,փորձաքննության,կարծիքների տրամադրման և երաշխավորման գործընթացների համար։
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքով հասկացությունների բաժնում սահմանված են այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագիր, դրա տեսակները, լրացուցիչ կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայության կրթական ծրագիր հասկացությունները: Նախադպրոցական ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է կարգավորել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին ծրագրերի համապատասխանության փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման ընթացակարգը սահմանելու հետ կապված իրավահարաբերությունները: Նշված կրթական ծրագրերը գործածելու համար պահանջվում է կարգավորման դաշտ՝ հստակ սահմանված ընթացակարգով:
Օրենքի փոփոխություններով սահմանվել է «Նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատումը՝ որպես լիազորող նորմ: Այլընտրանքային կրթական ծրագրի ենթատեսակներն իրարից տարբերվում են ուսուցման կազմակերպման ձևով: Մինչ ծրագրի ներդնելն ու գործարկելը անհրաժեշտ է սույն նախագծով սահմանված ընթացակարգով ծրագրի փաթեթը ներկայացնել մասնագիտական կարծիքի և փորձագիտական եզրակացության, և դրական կարծիք ստանալուց հետո երաշխավորել այն գործածության:
Նախագծով հստակեցվել է այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայության կրթական ծրագրերի կիրառելիության համար երաշխավորման մեխանիզմը:
Միաժամանակ սահմանվել է, որ ուսումնական նյութերի փորձաքննությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանով սահմանված կարգով:
Քննարկվել է
18.06.2025 - 03.07.2025
Տեսակ
Հրաման Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1625
Տպել02.07.2025
Առաջարկում եմ մշակել և գործարկել էլեկտրոնային հարթակ `կրթական ծրագրերի ներկայացման,փորձաքննության,կարծիքների տրամադրման և երաշխավորման գործընթացների համար։
02.07.2025
Ներառել մասնագետներ մանկավարժության,մանկական հոգեբանության,ներառական կրթության և կրթական ծրագրավորման ոլորտներից։