Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    1Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  «Փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի թվականի դեկտեմբերի 26-ի «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1202-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։

 «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-401-Ն օրենքով «Փրկարար ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը։ Նշված փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

  «Փրկարար ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ներկայումս Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելը կատարվում է մրցույթի արդյունքներով՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին» թիվ 1244-Ն որոշմամբ սահմանված կարգով։

 

    3Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով փոխվում է փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը, մրցույթը փոխարինվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստումով։ Միաժամանակ,  հստակեցվում է փրկարարական ծառայության անցնելու և փրկարարական ծառայության կրտսեր, միջին, ավագ, գլխավոր և բարձրագույն պաշտոնների նշանակվելու կարգը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  

  1. 5. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ վարչապետի 2024 թվականի թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1202-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի կատարումը։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ Նախագծի ընդունման դեպքում դրանից բխող որոշ միջոցառումների իրականացման ժամանակ կարող է առաջանալ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, կներկայացվի անհրաժեշտ տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    16.06.2025 - 01.07.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություններ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1410

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: