Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով և լրացումներով ակնկալվում է.

  • առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մոտեցումներին՝ հիմք ընդունելով դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները,
  • ապահովել իրավական նորմերի միատեսակ կիրառությունը՝ այդ կերպ նպաստելով կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքների կենսագործմանը,
  • դատավարական ընթացակարգերի պարզեցման և հստակեցման միջոցով նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ու ապահովել դատական ռեսուրսների նպատակային բաշխումը,
  • ապահովել գործերի արդյունավետ և արագ քննությունը՝ երաշխավորելով ողջամիտ ժամկետում գործի քննության անձանց իրավունքը,
  • նպաստել վարչական վարույթում վարչական մարմինների դերի ամրապնդմանը՝ ապահովելով մասնագիտական որոշումների կայացման բարձր մակարդակ և իրավաչափություն,
  • կատարելագործել օրենսդրությունը՝ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած օրենսդրական բացերի և անորոշությունների վերացման և իրավական կարգավորումների համապարփակ արդիականացման միջոցով:
  • Քննարկվել է

    13.06.2025 - 28.06.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1443

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

17.06.2025

Նախագծի 5-րդ հոդվածն առաջարկվում է հանել։ Ըստ վարչական մարմինների՝ վերջիններս միշտ և միայն Հանրային շահից ելնելով են ոտնահարում վարչարարության հասցեատերերի իրավունքները, իսկ երբ այդ կապակցությամբ դատական վեճ է հարուցվում՝ <հանրային շահ> եզրույթն ունիվերսալ պատասխան է։ Այլ կերպ ասած՝ <հանրային շահ> եզրույթը պրակտիկորեն համարժեք է <պետության շահ> և/կամ <վարչական մարմնի շահ> եզրույթին, որով էլ տվյալ հոդվածով դատարանին պարտադրվելու է առաջնորդվել անգամ այն դեպքում, երբ ակնհայտ է լինում ապահովման միջոց չձեռնարկելու հետևանքով հայցվորին պատճառվելիք զգալի վնասը կամ իրավունքի պաշտպանության իմաստազրկումը։

Տիգրան Ստեփանյան

17.06.2025

Նախագծի 15-րդ հոդվածն առաջարկվում է հանել՝ այն ըստ էության հնարավորություն է տալիս վերաքննիչ դատարանին առանց հիմնավոր պատճառաբանության ուղղակի անտեսել /քննության չառնել/ վերաքննիչ բողոքով բարձրացված հիմքերը կամ դրանցից որևէ մեկը, ինչը խաթարում է արդարադատության բուն էությունը։

Տիգրան Ստեփանյան

17.06.2025

Նախագծի 5-րդ հոդվածը առաջարկվում է հանել։ Վարչական դատարանը ապահովման միջոց կիրառելու միջնորդություն քննարկելիս առանց դրա էլ գնահատում է ապահովման միջոցի կիրառման համաչափությունը և պիտանիությունը։ Իսկ այս կետով ուղղակի նպատակ է հետապնդվում սահամափակել դատարանի իրավաչափ հայեցողությունը այսպես կոչված <Հանրային շահ> մանտրայով, որով վարչական մարմինները սովորաբար արդարացնում են իրենց բոլոր գործողություններն ու անգործությունը։ Վարչական դատարանը վարչական մարմին չէ, ոչ էլ հանրային շահերի պաշտպան։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: