ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1․ Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի մշակումը պայմանավորված է տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ:
2․ Կարգավորման առարկան և բնույթը.
Նախագծով ներկայացված կարգավորումների համատեքստում՝ տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման մարմինների համար հստակորեն սահմանվում է իմպերատիվ պահանջ առ այն, որ վերջիններս ապահովում են իրենց կողմից տրամադրվող՝ գործունեության կոնկրետ տեսակով զբաղվելու կամ գործունեություն իրականացնելու (որոնք տեղանքում կարող են ունենալ կոորդինատային կապակցում) իրավունքը հաստատող վարչական և այլ ակտերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր)ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ստանդարտացման ուղեցույցներին համապատասխան ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը, թարմացումը, ինչպես նաև նշված տարածական տվյալների մետատվյալների՝ ազգային ստանդարտի հիման վրա ստեղծումը, վարումը, ազգային գեոպորտալ ինտեգրումը և թարմացումը՝ տվյալ վարչական ակտերն ընդունվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
3․ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Ներկայացված օրենսդրական կարգավորումը նպատակ ունի ապահովել տարածական տվյալների համակարգված և ստանդարտացված կառավարումը՝ տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող համապատասխան վարչական և այլ ակտերն ազգային գեոպորտալին ինտեգրելու միջոցով: Նախագծի ընդունումը թույլ կտա համապատասխան մարմիններին ստեղծել, վարել թեմատիկ տարածական շերտերը և դրանց մետատվյալները և դրանք ինտեգրել ազգային գեոպորտալում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղեցույցների և ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան՝ բարձրացնելով տվյալների հասանելիությունը, փոխանակելիությունը և արդիականությունը: Նախագծով առաջարկվող կարգավորումը կնպաստի նաև տարածական տվյալների կառավարման համակարգված և միատեսակ մոտեցման ձևավորմանը, դրանց մատչելիության ապահովմանը, ինչպես նաև ազգային գեոպորտալի արդյունավետության ընդլայնմանը։
Միևնույն ժամանակ, ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարելու նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ:
4․ Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
5․ Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի 2․1-ին ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով։
-
Քննարկվել է
13.06.2025 - 03.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 1321
Տպել