ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
«__»_____________2025 թ. N ____-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի հունիսի 13-ի ՀՕ-250-Ն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝ Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
|
|
|
|
| |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ------ի -ի N որոշման
|
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
- Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) հատկացնելու գործընթացը:
- Յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի մեկը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ ելնելով երկրի տնտեսական, սոցիալական, առողջապահական, մշակութային զարգացման կարիքներից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում երեք տարիների գերակա ոլորտները:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված գերակա ոլորտները և պետության ֆինանսական հնարավորությունները՝ մինչև տվյալ տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատման է ներկայացնում հաջորդ ուսումնական տարվա և դրան հաջորդող երկու ուսումնական տարիների համար արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակների և ոլորտային որակավորումների նախատեսվող պետական կրթաթոշակների տոկոսային համամասնությունը, որը հաջորդ ուսումնական տարվա համար կարող է փոփոխվել ոչ ավելի, քան 20 տոկոսով, բացառությամբ՝ ոլորտային պետական ռազմավարական ծրագրերում գերակայությունների էական փոփոխության դեպքի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար ըստ կրթական ոլորտների համապատասխան համամասնությամբ հաստատված բյուջետային հատկացումների շրջանակներում կառավարման լիազոր մարմնի ղեկավարը՝ հիմք ընդունելով Հաստատությունների նախնական հիմնավորված հայտերը, մինչև տվյալ տարվա մարտի 1-ը ըստ Հաստատությունների և մասնագիտությունների հատկացնում է կրթաթոշակով ընդունելության տեղերը և հրապարակում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մակարդակում պետության կողմից ըստ կրթական ծրագրի տրամադրվող կրթաթոշակների նախնական քանակը, իսկ վերջնականը՝ մրցույթի արդյունքների հիման վրա:
- Հաստատությունները կարող են յուրաքանչյուր որակավորման (ուղղվածության) համար լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի շրջանակում կատարել վճարովի ընդունելություն։
- Հաստատություններն ընդունելության գործընթացը կազմակերպում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով, բացառությամբ՝ Ոստիկանության ուսումնական հաստատության, որի ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներգին գործերի նախարարի հրամանով սահմանված կարգով։