Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2022  թվականի   հուլիսի  21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա  որոշմամբ  սահմանված  Տիգրան Հայկի Դավթյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

     Տիգրան Հայկի Դավթյանին ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման 2-րդ կետի 31-րդ ենթակետով մինչև 2025 թվականի ձմեռային  զորակոչը տրվել է տարկետում Լյուվենի կաթոլիկ համալսարանում բակալավրիատի կրթական ծրագրով սովորելու համար:

            ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի համաձայն «Սույն կարգի համաձայն համապատասխան կրթական ծրագրով քաղաքացուն տրված տարկետման ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ համաճարակով կամ այլ արտակարգ իրավիճակով՝ արտակարգ բնույթ կրող այլ դպքեր) պայմանավորված քաղաքացու ուսումնառության ավարտի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա»:  Հաշվի առնելով քաղաքացու առողջության հետ կապված խնդիրները, որոնց պատճառով նա չի կարողաց է պատշաճ ձևով պատրաստվել և մասնակցել  քննություններին՝ առաջարկում ենք քաղաքացու հետ կապված դեպքը դիտարկել  ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-N որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետի համատեքստում և հնարավորություն ընձեռնել քաղաքացուն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված ուսումնառության ընդհատումը  համարել արտակարգ բնույթ կրող իրավիճակ և հնարավորություն տալ իրացնել իր կրթության իրավունքը:

    Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N451-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով: Նշված փոփոխության նպատակն է քաղաքացու տարկետման ժամկետի համապատասխանեցումը նրա ուսումնառության ժամկետի ավարտի հետ և  ապահովելու  Տ. Դավթյանի   կրթության իրավունքը՝ հաշվի առնելով համալսարանի կողմից տրված տեղեկանքը՝  ըստ որի նրա ուսումնառության ավարտը  նախատեսվում է  2026  թվականի հուլիսին:

     

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

 

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի  N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Տ. Դավթյանին ավարտելու ուսումնառությունը:

       «Հայաստանի Հանրապետության կառավարության  2022 թվականի  հուլիսի 21-ի   N 1111-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում  կամ  նվազեցում  չի նախատեսվում:

 

  1.   «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի դ-ը պարբերությունից:

 

 

  • Քննարկվել է

    11.06.2025 - 26.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1396

Տպել

Առաջարկներ`

Armen Petrosyan

18.06.2025

«Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատկը մեր իշխանության կողմից որդեգրած մի շարք լավագույն նպատակներից մեկն է, որի շնորհիվ մեր երկրի ապագան ներկայացնող երիտասարդներին տրվում է ժամանակակից կրթություն ստանալու հնարավորությունը, որը անպայման կծառայի մեր երկրի զարգացմանը։ Կիրթ և կարողունակ քաղաքացիներով պետք է կառուցել մեր ապագան, կեցցեք։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: