«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1678-ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործընթացը մեկ պետական կառավարման մարմնի կողմից իրականացնելու անհրաժեշտությամբ։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Գործող օրենսդրությամբ երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների (կիսակցորդների) և ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա)` բացառությամբ տրակտորների, ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման գործընթացն իրականացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:
Թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման և հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացը ներկայում իրականացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ ՀՀ ոստկանությանը գործառույթը փոխանցելու դեպքում լրացուցիչ ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտություն չի առաջանա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավվորումը, իսկ երկաթուղային տրանսպորտային միջոցների հաշվառում և կադաստրի վարում չի իրականացվում։
Որոշման նախագծով սահմանվում են, որ թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման գործընթացը կիրականացնի ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից, որը հանդիսանում է հանրապետությունում տրանսպորտային միջոցների պետական գրանցման, հաշվառման պետական լիազոր մարմինը։
Միաժամանակ հանվում է երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման պահանջը, քանի որ «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքով և 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ երկաթուղային շարժակազմի հաշվառման պահանջ սահմանված չէ, երկաթուղային տրանսպորտային միջոցների հաշվառման և կադաստրի վարման աշխատանքներ ՏԿԵ նախարարության կողմից չեն իրականացվում։ Երկաթուղային տրանսպորտի գործունեությունը լիցենզավորման ենթակա է «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, իսկ շարժակազմի հաշվառման և բազայի վարման գործընթացները կարգավորվում են ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի որոշումներով և իրականացվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից։
Ներկայումս հանրապետությունում 2006 թվականից առ այսօր հաշվառվել է ընդհանուր թվով 87 ջրային լողամիջոց, որոնք շահագործում են հիմնականում Սևանա լճում։ Թռչող սարքավորումներ կամ ապարատներ հանրապետությունում հաշվառված չեն։ Հետագայում ջրային լողամիջոցների քանակի էական ավելացում չի նախատեսվում։
3․ Ակնկալվող արդյունքը․
Որոշման նախագծի ընդունման դեպքում բոլոր տեսակների տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարումը կիրականացվի նույն պետական կառավարման մարմնի կողմից, ինչի արդյունքում կկենտրոնացվի կադաստրի վարման գործընթացը, կստեղծվի տվյալների միասնական շտեմարան։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի և եկամուտների նվազում կամ ավելացում չի նախատեսվում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։
-
Քննարկվել է
11.06.2025 - 27.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 969
Տպել