Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____» _____________ 2025 թվական N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) N17՝ «Ավիացիոն անվտանգություն. քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

  • 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Ազգային ծրագրի դրույթները բխում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն. միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N17 հավելվածով սահմանված ավիացիոն անվտանգության ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի պահանջներից և համապատասխանում են դրանց, ինչպես նաև ծրագրում հաշվի են առնված ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ-իրավական  փաստաթղթերի և ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների գնահատման մեթոդներն ու ընթացակարգերը, նպատակ ունենալով ապահովել քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության վարվող քաղաքականության և ավիացիոն անվտանգության մասով սահմանված պահանջների ու միջոցառումների արդյունավետ, գործուն և հետևողական իրականացումը։

Ազգային ծրագիրը սահմանում է նաև քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությանը սպառնացող անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանությանն ուղղված ընդհանրական կանոնները՝ համաձայն 2008 թվականի մարտի 11-ի Եվրոպական խորհրդարանի և խորհրդի՝  քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ընդհանրական կանոնների և No 2320/2002 կանոնակարգի չեղարկման մասին No 300/2008 կանոնակարգի (Regulation (EC) No 300/2008 of the European Parliament and of the Council of 11 March 2008 on common rules in the field of civil aviation security and repealing Regulation (EC) No 2320/2002)։ Ազգային ծրագիրը և մասնավորապես նրա 7-րդ գլխում սահմանված հիմնարար կանոնները  հիմք են հանդիսանում Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածի ընդհանրական մեկնաբանության, ավիացիոն անվտանգության հիմնական կանոնների ու ստանդարտների և դրանց ապահովման նկատմամբ վերահսկողության միջոցների սահմանման համար։

Ազգային ծրագրում սահմանված դրույթների համար հիմք են հանդիսանում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն. միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N17 հավելվածի ընդհանրական մեկնաբանության, ավիացիոն անվտանգության պահանջների կատարման և դրանց ապահովման նկատմամբ վերահսկողության միջոցների սահմանման համար։».

          2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1 կետով․

«3․1 Ազգային ծրագրի դրությները և ավիացիոն անվտանգության մասով գործող  Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշումների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի  հրամաններով հաստատված կարգերի, կանոների, ծրագրերի, պլանների և ուղեցույցների դրույթները քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար առանցքային նշանակություն ունեն, դրանց լիարժք իրականացումը ապահովում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ու արդյունավետ գործունեությունը, իսկ ավիացիոն անվտանգության ապահովման դրույթների խախտումները, չկատարումը կամ չպահպանումը  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջացնում է քրեական կամ վարչական պատասխանատվություն։»․

         3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Ազգային ծրագրում հստակ սահմանված են ավիացիոն անվտանգության ոլորտում  պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմնի և քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության իրավասությունները, գործառությները և պարտականությունները։            Քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ապահովման համար` իրենց վերաբերող մասով գործառույթներ են իրականացնում․

1)Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքմերի նախարարությունը,

2)Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն,

3)Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,

4)Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարաությունը,

5)Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը

6)Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն,

7)Հայաստանի Հանրապետության օդանավակայանները,

8)Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները,

9)Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպությունները,

10)Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները (օդանավերի և ուղևորների վերագետնյա սապարկումներ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, օդանավերին վառելիքի մատակարարումներ, օդանավերի դիմավորման և վերգետնյա սպասարկման գործառությներ, ընդհանուր ավիացիայի օդանավակայաններ և օդանավ շահագործողներ, թռիչք/վայրէջքների հարթակաների և ուղղաթիռադաշտերի սապասարկումներ իրականացնող կազմակերպությունները),

11)Անօդաչու թռչող սարքերի միջոցով ծառայություններ մատուցող   կազմակերպությունները։

          Սույն  կետի 7-ից 11-րդ ենթակետերում նշված կազմակերպությունները  պետք է մշակեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը և ներկայացնեն Կոմիտեի հաստատմանը, իսկ 7-ից 9-րդ կետերում նշված կազմակերպությունները պետք է մշակեն և Կոմիտեի հաստատմանը ներկայացնեն  նաև ավիացիոն անվտանգության մասով իրենց անձնակազմերի անդամների ուսուցման և վերապատրաստման ծրագրերը:»․

       4) լրացնել 4.1-րդ կետով՝ հետևյալ խմբագրությամբ․

«4.1 Ազգային ծրագրի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ (հաղորդակցություններ) իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների, ինչպես նաև այն օդանավակայանների ու օդանավերի բազավորման վայրերի,  թռիչք/վայրէջքների հարթակների և ուղղաթիռադաշտերի, ինչպես նաև այդ օդանավակայանների տարածքում կամ այդ տարածքից դուրս գործունեություն իրականացնող և այնտեղ ապրանքներ մատակարարող կամ սպասարկման ծառայություններ մատուցող և ավիացիոն անվտանգության ստանդարտների կիրառման համար պատասխանատու ավիացիոն գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների վրա:».

        5)  լրացնել նոր 5.4-րդ կետով՝ հետևյալ խմբագրությամբ.

«5․4 Հայաստանի Հանրապետության օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության սպասարկման ծառայություններ և ավիացիոն գործունեությւան իրականացնող քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները, որոնք համաձայն Ազգային ծրագրի պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության ստանդարտների կատարումը, պետք է մշակեն, ներդնեն և կիրառեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագիրը և պարբերաբար վերանայեն դրանք։ Ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է նկարագրեն այն մեթոդները ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացնի տվյալ կազմակերպությունը՝ ապահովելու համար իր մասով Ազգային ծրագրի դրույթների կատարումը և պարունակի դրույթներ որակի ներքին հսկողության միջոցառումների մասին, որտեղ պետք է նկարագրվեն, թե ինչպես պետք է ապահովվի այդ մեթոդների ու ընթացակարգերի կատարման նկատմամբ հսկողությունը։ Ավիացիոն անվտանգության ստանդարտների կատարում ապահովող յուրաքանչյուր կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագիր պետք է հաստատվի Լիազոր մարմնի կողմից։».

        6) 8-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Գրանցված ուղեբեռ՝ այն ուղեբեռը, որի փոխադրումը նախատեսվում է օդանավի բեռնային խցիկում։».  

        7)  լրացնել 8.5-րդ, 8.6-րդ և 8.7-րդ կետերով՝ հետևյալ խմբագրությամբ.

«8․5 Տրանսֆեր բեռ կամ փոստ - բեռ կամ փոստ, որ օդանավակայան է բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում է մեկ այլ չվերթով։

8․6 Տարանցիկ բեռ կամ փոստ - բեռ կամ փոստ, որ օդանավակայանից փոխադրվում է այն չվերթով, որով բերվել է օդանավակայան:

8.7 Ուղեկցվող գրանցված ուղեբեռ-օդանավի բեռնային խցիկում փոխադրվող այն ուղեբեռը, որը տվյալ չվերթի համար հաշվառվել է այդ չվերթով փոխադրվող ուղևորի կողմից։».

8) լրացնել 7.16-րդ և 7.17 կետերով՝ հետևյալ խմբագրությամբ.

«7.16 Ձեռքի իրեր - այն իրերը, ոոնց փոխադրումը նախատեսվում է օդանավի ուղևորային սրահում:».

7.17 Փոխադրողի ապրանքներ - ապրանքներ, նյութեր, որի առաքողը և ստացողը հանդիսանում է օդանավ շահագործողը կամ որոնք օգտագործվում են օդանավ շահագործողի  կողմից:».

        9) 11-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Բեռ -  օդանավով փոխադրվող ցանկացած գույք, բացառությամբ ուղեբեռի, փոստի, փոխադրողի փոստի, ապրանքների, նյութերի և օդանավային պիտույքների:».

        10) 11.1-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11.1 Փոստ-փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից Համաշխարհային փոստային միության կանոններին համապատասխան ընդունված, ձևակերպված և առաքված թղթակցություններ ու այլ առարկաներ, բացառությամբ փոխադրողի փոստի:».

       11) 11.2-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11․2 Գրանցված գործակալ - գործակալ, էքսպեդիտոր կամ այլ իրավաբանական անձ, որը շահագործողի հետ կատարում է առևտրային գործունեություն և ապահովում է համապատասխան մարմնի կողմից բեռի կամ փոստի վերաբերյալ սահմանված ավիացիոն անվտանգության վերահսկողության միջոցառումները։

        12) լրացնել նոր 11.3 և 11.4 կետով՝ հետևյալ խմբագրությամբ.

«11.3 Ավիացիոն անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ-հատուկ սարքավորումներ, որոնք օգտագործվում են ինքնուրույն կամ որպես որևէ համակարգի մաս՝ քաղաքացիական ավիացիայի և նրա ծառայությունների գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտությունները կանխելու կամ հայտնաբերելու համար։

11.4 Պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ - տեխնիկական համակարգ կամ տարբեր տեխնիկական միջոցների համադրություն, որոնք  կարող են հայտնաբերել շատ փոքր քանակությունների պայթուցիկ նյութեր ուղեբեռում կամ զննված առարկաներում և տալ ազդանշան պայթուցիկ նյութերի առկայության մասին։».

        13) 14-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «14.Հատուկ վերահսկելի գոտի - վերահսկելի գոտու այն հատվածները, որտեղ մուտքի սահմանափակումից բացի կիրառվում են նաև ավիացիոն անվտանգության այլ ստանդարտներ։».

        14) 15-րդ կետում «մուտքը վերահսկվում է» բառերը փոխարինել «մուտքը սահմանափակ է»  բառերով.

        15) լրացնել 24.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ.

«24.1 Սահմանափակ մուտքի գոտի- հատուկ վերահսկելի գոտու կարգավիճակ ունեցող կամ այդպիսի կարգավիճակ չունեցող օդանավակայանային տարածք, որտեղ իրականացվում է մուտքի առանձին հսկողություն:».

       16)լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25․1, 25․2  և 25․3 կետերով․

«25․1 Ստանդարտ -ֆիզիկական բնութագրերին, ենթակառուցվածքին, նյութական մասերին, տեխնիկական բնութագրերին, անձնակազմին կամ կանոնակարգերի ուղղված ցանկացած պահանջ, որի միասնական  կիրառումը ճանաչվում է որպես անհրաժեշտ միջազգային օդային փոխադրումների անվտանգությունը կամ կանոնավորությունն ապահովելու համար, և որոնք պայմանավորվող Պետությունները պետք է կատարեն՝ համաձայն Կոնվենցիայի դրույթների պահանջների։ Ստանդարտին համապատասխանության ապահովման անհնարինության դեպքում, Կոնվենցիայի 38-րդ հոդվածի համաձայն՝ այդ մասին ծանուցում պետք է ուղարկվի ԻԿԱՕ։»․

25․2 Առաջարկվող գործելաձևեր - Ֆիզիկական բնութագրերի, ենթակառուցվածքների, գործելաձևերի, նյութական մասերի, տեխնիկական բնութագրերի, անձնակազմի կամ կանոնակարգերի ցանկացած պահանջ, որոնց միասնական  կիրառումը ցանկալի է միջազգային օդային փոխադրումների անվտանգության, կանոնավորության կամ արդյունավետության շահերից ելնելով, և որոնք պայմանավորվող Պետությունները կձգտեն պահպանել՝ համաձայն Կոնվենցիայի դրույթների պահանջների։

25․3 Պայմանավորվող պետություն - Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ երկիր։»․

        17) 26.3-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26.3 Հայտնի առաքող – բեռներ առաքող, որն իր սեփական միջոցների հաշվին նախաձեռնում է բեռի կամ փոստի փոխադրում, և որի ընթացակարգերը բավարար չափով համապատասխանում են ավիացիոն անվտանգության ընդունված  կանոններին և չափանիշներին, որոնք բավարար են ցանկացած օդանավով բեռ կամ փոստ փոխադրումը թույլատրելու համար։».

       18) 26.4-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26.4 Բարձր ռիսկի բեռ կամ փոստ- բեռ կամ փոստ, որը համարվում է սպառնալիք քաղաքացիական ավիացիա համար կոնկրետ օպերատիվ տեղեկատվության հիման վրա կամ անոմալիաների կամ բացման նշաններ, որոնք կասկած են առաջացնում։

       19) 26.6-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26.6 Պայթուցիկ նյութեր - Պինդ կամ հեղուկ նյութ կամ նյութերի խառնուրդ, որն ունակ է ինքնուրույն ենթարկվելու գազի արտանետմամբ քիմիական ռեակցիայի  այնպիսի ջերմաստիճանի, ճնշման և արագության պայմաններում, որը վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Դրանց թվին են դասվում հրատեխնիկական նյութերը, նույնիսկ եթե դրանք գազեր չեն արտանետում։ Այն նյութը, որն ինքնին պայթուցիկ չի հանդիսանում, բայց կարող է առաջացնել գազի, գոլորշու կամ փոշու պայթյունավտանգ մթնոլորտ չի դասվում պայթուցիկ նյութերի շարքին։

        20)լրացնել նոր 26.17-րդ, 26.18-րդ, 26.19-րդ, 26.20-րդ, 26.21-րդ,  26.22-րդ, 26.23-րդ, 26.24-րդ, 26.25-րդ, 26.26-րդ և 26.27-րդ կետերով՝ հետևյալ խմբագրությամբ․

«26.17 Քաղաքացիական ավիացիա - քաղաքացիական օդանավերով իրականացվող ցանկացած օդային փոխադրում՝ բացառությամբ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի 3-րդ Հոդվածում նշվող պետական օդանավերով իրականացվող փոխադրումների:».

26.18 Գործունեության սուբյեկտ-ֆիզիկական կամ իրավաբանական անձ, բացառությամբ շահագործողի։

26.19 Արգելված առարկաներ - զենք, պայթուցիկներ կամ այլ վտանգավոր սարքեր, առարկաներ կամ նյութեր, որոնք կարող են օգտագործվել ավիացիոն անվտանգությանը սպառնացող անօրինական միջամտության գործողություն իրականացնելու համար:

26.20 Մուտքի հսկողություն - հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվում են կանխելու համար մարդկանց և մեքենաների անօրինական մուտքը:

26.21 Վերահսկելի գոտի-օդանավակայանի աշխատանքային հրապարակը և դրան հարակից տարածքները, ինչպես նաև շինությունները, կամ դրանց առանձին հատվածները, որտեղ մուտքը սահմանափակ է:

26.22 Չվերահսկվող գոտի (Օդանավակայանի հանրային գոտի)- օդանավակայանի այն հատվածները, դրանց հարակից տարածքները, ինչպես նաև շինությունները, կամ դրանց առանձին հատվածները, որոնք չեն հանդիսանում վերահսկելի գոտի:  

26.23 Նախապատմության ուսումնասիրություն(ստուգումներ)-անձի ինքնության և ցանկացած քրեական պատմություն ուսումնասիրություն(ստուգում), որպես անվտանգության սահմանափակ մուտքի տարածքներ առանց ուղեկցության մուտք գործելու համար անձի համապատասխանության գնահատման մաս:

26.24  Օդային փոխադրման  համար հնարավոր վտանգ ներկայացնող ուղևոր- արտաքսված անձինք, մուտքի իրավունք չունեցող, քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկման արդյունքում փոխադրվող անձինք:

26.25  Փոխադրողի փոստ-օդանավ շահագործողի փոստ, որի առաքողը և ստացողը հանդիսանում է օդանավ շահագործողը։

26.26  Օդանավի զննում անվտանգության նպատակով - օդանավի ներքին հատվածների և արտաքին մատչելի հատվածների ստուգում օդանավի անվտանգությանը սպառնացող արգելված առարկաների և օդանավում անօրինական միջամտության գործողության հետքերի հայտնաբերման նպատակով։».

«26.27  Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հեղուկների, աէրոզոլների, գելերի և չթույլատրված բացումից  պաշտպանված փաթեթների ստուգում – օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքերի զննման կետերում ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ավիացիոն անվտանգության հսկողության նպատակներով իրականացվող հեղուկների, աէրոզոլների, գելերի և փաթեթների բոլոր պաշարների նկատմամբ զննման ընթացակարգ, որի նպատակն է ստուգել, որ  հեղուկները, աէրոզոլները, գելերը և չթույլատրված բացումից  պաշտպանված փաթեթները պաշտպանված են և չկան բացման նշաններ, ինչպես նաև, որ անհրաժեշտ փաստաթղթերը կարգին են։».

         21)լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27․4 կետով․

«27․4 Ազգային ծրագրի մաս են կազմում․

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ որոշումներով հաստատված փաստաթղթերը․

1․ «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը»,  հաստատվել է 2004 թվականի մայիսի 27-ին՝ N944-Ն որոշումով,

2․ «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը», հաստատվել է 2005 թվականի հունիսի 16-ին՝ N940-Ն որոշումով,

3․ «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը», հաստատվել է 2005 թվականի հուլիսի 21-ին՝ N1142-Ն որոշումով,

4․ «Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները», հաստատվել է 2010 թվականի հունիսի 17-ին՝ N843-Ն որոշումով,

5․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը», հաստատվել է 2017 թվականի մարտի 16-ին՝ N274-Ն որոշումով,

6․ «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը», հաստատվել է 2023 թվականի օգոստոսի 11-ին՝ N1362-Լ որոշումով,

7․ «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական փոստի առաքման (ընդունման) և սպասարկման կարգը», հաստատվել է 2005 թվականի նոյեմբերի 9-ին՝ N1931-Ն որոշումով,

8․ «Քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելու  կարգը», հաստատվել է 2004 թվականի նոյեմբերի 18-ին՝  N 1582-Ն որոշումով,

9․ «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը», հաստատվել է 2004 թվականի օգոստոսի 26-ին՝ N1448-Ն որոշումով,

10․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանը,  հաստատվել է 2013 թվականի ապրիլի 25-ին N440-ՆԳ որոշումով,

11․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զավթումն ու փախցնելը կանխելու և խափանելու մասին Հրահանգը», հաստատվել է 1999 թվականի հոկտեմբերի 13-ին՝ N630-կգ որոշումով,

12․«Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական  ավիացիայի  հրդեհային անվտանգության ապահովման մասին հրահանգը», հաստատվել է 2005 թվականի օգոստոսի 18-ին N1343 որոշումով,

13․ «Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը», հաստատվել է 2008 թվականի սեպտեմբերի 11-ին՝ N1043-Ն որոշումով,

14․ «Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայասատանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը», հաստատվել է 2017 թվականի փետրվարի 2-ին՝ N105-Ն որոշումով,

15․«Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների (այսուհետ՝ ծառայություն) համազգեստի նկարագրի և այն կրելու կարգը», հաստատվել է 2013 թվականի մարտիի 3-ին՝ N243-Ն որոշումով,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հետևյալ հրամաններով հաստատված կարգերը, կանոնները, ուղեցույցերը և ծրագրերը․

1․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը», հաստատվել է 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն հրամանով,

2․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան», հաստատվել է 2025 թվականի հունվարի 22-ի N 03-Ն հրամանով,

3․Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը, հաստատվել է 2008 թվականի հունվարի 30-ի N 14-Ն հրամանով,

4․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը», հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 6-ին՝ N 11-Ն հրամանով,

5․ «Արտակարգ իրավիճակներում օդանավի անձնակազմի գործողությունների մասին կարգը», հաստատվել է 2005 թվականի օգոստոսի 1-ին՝ N 101-Ն հրամանով,

6․ «Հայաստանի Հանրապետության օդանավերի ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողության իրականացման կանոնները», հաստատվել է 2005 թվականի օգոստոսի 1-ին՝ N 102-Ն հրամանով,

7․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության տեսուչի ձեռնարկը,  հաստատվել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին՝ N673-Ա հրամանով,

8․ «Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը», հաստատվել է 2024 թվականի դեկտեմբերի 2-ի N15-Ն հրամանով,

9․ «Ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը», հաստատվել է 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N20-Ն հրամանով,

10․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվական անվտանգության ապահովման կարգը», հաստատվել է 2022 թվականի ապրիլի 7-ի N153-Լ հրամանով,

11․ «Օդային տրանuպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը», հաստատվել է 2023 թվականի մայիսի 26-ի N4-Ն հրամանով,

12․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների անցկացման Ուղեցույցը», հաստատվել է 2021 թվականի հունիսի 28-ի N327-Ա հրամանով,

       22) 30-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«30. Հայաստանի Հանրապետությունում միջազգային և ներքին օդային փոխադրումներ սպասարկող յուրաքանչյուր օդանավակայան շահագործող կազմակերպություն ապահովում է ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացումը, մշակում և լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը, որտեղ նկարագրվում են այն մեթոդներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացնի օդանավակայան շահագործողը՝ ապահովելու համար ազգային ծրագրի դրույթների կատարումը։ Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերը լիազոր մարմնի կողմից հաստատվելուց հետո, յուրաքանչյուր տարի փոփոխում և լրացվում են՝ ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին, ինչպես նաև կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը:».

       23) 37-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«37. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները մշակում և լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը, որտեղ նկարագրվում են այն մեթոդներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացնի օդանավ շահագործողը՝ ապահովելու համար Ազգային ծրագրի դրույթների կատարումը։ Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը քննարկվում են լիազոր մարմնի կողմից և ազգային ծրագրի պահանջներին համապատասխանության դեպքում ներկայացնում են հաստատման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, վերանայվեն, թարմացվեն և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացվեն լիազոր մարմնի հաստատմանը:».

       24)  62-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«62. Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացնում է ԻԿԱՕ-ի, Եվրոպական Միության Հանձնաժողովի, Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ), Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին մասնակցության, ինչպես նաև ավիացիոն ոլորտի այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ոլորտներում՝

1) ավիացիոն անվտանգությանն առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման.

2) ավիացիոն անվտանգությանն առնչվող նոր չափանիշների սահմանման կամ գործող չափանիշների բարելավման.

3) ԻԿԱՕ-ի, Եվրոպական Միության Հանձնաժողովի, ԵԿԱԿ-ի և Եվրոկոնտրոլի խորհուրդների, հանձնաժողովների փորձագետների խմբերի ավիացիոն անվտանգության ապահովման հարցերի քննարկման վերաբերյալ աշխատանքներին.

4) վերը նշված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունը սահմանված չափանիշների ուսումնասիրման, համապատասխանության ստուգման և ավիացիոն անվտանգության ոլորտում  միջազգային փորձի ներդրմանն աջակցման աշխատանքներին:».

       25) լրացնել  62.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«62.1 Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն շրջանականերում սույն Կարգի 62-րդ կետում նշված միջազգային կազմամկերպությունները անդամ երկրի Լիազոր մարմնի համաձայնությամբ կարող է անցկացնել ուսումնասիրություններ և համապատասխանության ստուգումներ, ներառյալ՝ օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկման ծառայությունների և ավիացիոն անվտանգության ստանդարտները կիրառող կազմակերպությունների կողմից ԻԿԱՕ-ի, Եվրոպական Միության Հանձնաժողովի, Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ), Եվրոկոնտրոլ  ստանդարտների համապատասխանության և անհրաժեշտության դեպքում, ավիացիոն անվտանգության մասով բարելավման վերաբերյալ առաջարկություններ տալու նպատակով:

Ուսումնասիրությունները և համապատասխանության ստուգումներն իրականացվում են առանց ստուգվող կազմակերպություններին նախնական տեղեկացման, սակայն լիազոր մարմնին նախապես տեղեկացնում է նման ստուգման մասին։ Նման ստուգման ավարտին լիազոր մարմնին է ներկայացվում տեսչական ստուգման հաշվետվություն, իսկ լիազոր մարմինն իր հերթին համապատասխան մարմինի է ներկայացնում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ ձեռնարկվող ուղղիչ գործողությունների ծրագիրը։».

           26) լրացնել  62.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«62.2 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերի և կիրառվող գործելաձևերի և Կոնվենցիայի N17՝ «Ավիացիոն անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածով սահմանված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի միջև ցանկացած տարբերության, դրանց հետ կապված տարաձայնությունների, ինչպես նաև  տարբերությունների վերացման մասին պետք է ծանուցվի ԻԿԱՕ-ին՝ յուրաքանչյուր փոփոխության ընդունումից հետո։

          Ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերի, կիրառվող գործելաձևերի և Կոնվենցիայի N 17՝ «Ավիացիոն անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածով սահմանված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի միջև ցանկացած տարբերության մասին տեղեկատվությունը պետք է հրատարակվի նաև Աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածուի մեջ։»․    

      27)«VI. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԵՐԻ, ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» գլխի անվանումը շարադրել  հետևյալ խմբագրությամբ՝ «VI.  Քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու ընդհանրական կանոնները»

 

      28)   64-րդ և 64.1-րդ  կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«64. Սույն ընդհանրական կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն օդանավակայանների ու օդանավերի բազավորման վայրերի վրա, որոնք չեն օգտագործվում բացառապես ռազմական նպատակներով, այդ օդանավակայաններից փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողների, ինչպես նաև նման օդանավակայանների տարածքում կամ այդ տարածքից դուրս գործունեություն իրականացնող, օդանավակայանների տարածքներում ապրանքներ մատակարարող կամ սպասարկման ծառայություններ մատուցող և ավիացիոն անվտանգության ստանդարտների կիրառման համար պատասխանատու ավիացիոն գործունեության բոլոր սուբյեկտների վրա։ Օդանավակայաններ նախագծելիս, կառուցելիս կամ գոյություն ունեցող օդնավակայանային շինությունների և շահագործման միջոցների փոփոխության դեպքում, պետք է հաշվի առնել Ազգային ծրագրով սահմանված դրույթները և դրանց կիրառումն ապահովող ընթացակարգային պահանջները։ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում սահմանվում են հետևյալ գոտիները.

1) հատուկ վերահսկելի գոտիներ.

2) վերահսկելի գոտիներ.

3) ընդհանուր օգտագործման տարածքներ։

      Անձանց և տրանսպորտային միջոցներին թույլատրվում է մուտք գործել վերահսկելի գոտի և հատուկ վերահսկելի գոտի, եթե նրանք բավարարում են ավիացիոն անվտանգության պահանջվող պայմաններին։

64.1 Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտին ընդգրկում է օդանավակայանի այն տարածքները և (կամ) կառույցները, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է օդանավերի թռիչքների ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով։ Մուտքը հատուկ վերահսկելի գոտի պետք է գտնվի մշտական հսկողության տակ, որպեսզի մուտքի թույտվություն չունեցող անձինք և տրանսպորտային միջոցները մուտք չգործեն  այդ գոտի։ Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքերում պետք է իրականացվեն անցագրային հսկողություն և մուտք գործող անձանց ու տրանսպորտային միջոցների զննում։ Ուղևորներ չհանդիսացող անձինք և նրանց ձեռքի իրերը հատուկ վերահսկելի գոտիներ և այդ գոտիների ստերիլ հատվածներ մուտք գործելիս ենթակա են զննման՝ բացառելու համար արգելված առարակների փոխադրումը այդ գոտիներ։».

          29) 65-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«65. Օդանավակայաններում և անհրաժեշտության դեպքում նաև հարակից հանրային գոտիներում պետք է իրականացվի տեսահսկում, պարեկային հսկողություն և կիրառվեն ֆիզիկական հսկման այլ տեսակներ՝ կասկածելի վարքագծով անձանց հայտնաբերման, անօրինական միջամտության համար բարենպաստ խոցելի կետերի բացահայտման և անձանց կողմից անօրինական միջամտության գործողությունների կատարումը կանխելու համար։ Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների նկատմամբ հսկողությունն ապահովվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից.

ա) անցագրային և ներօբյեկտային վերահսկողության իրականացման,

բ) օդանավերի և օբյեկտների պահպանության կազմակերպման ու իրականացման,

գ) հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի դեպքում անձանց և տրանսպորտային միջոցների անցագրային վերահսկողության և ավիացիոն անվտանգության հսկողության՝ զննման ընթացակարգերի կիրառման,

դ)  ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով տեսահսկման իրականացման միջոցով։

Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերը պետք է ստուգվեն, իսկ անձիք և տրանսպորտային միջոցները պետք է ենթարկվեն զննան, այդ գոտիներ արգելված առարակների փոխադրումը կանխելու նպատակով։ Անձանց և տրանսպորտային միջոցների անցագրային վերահսկողության և զննման ընթացակարգերը պետք է իրականացվեն ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող տեսահսկման պայմաններում։».

           30) 89-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«89. Օդանավերի անվտանգության ապահովման համար  պատասխանատու են օդանավ շահագործողները, իսկ օդանավակայանների հատուկ վերահսկելի մուտքի գոտիներում կայանած այն օդանավերը, որոնց նկատմամբ կիրառվում են ավիացիոն անվտանգության այլընտրանքային միջոցառումներ, պետք է առանձնացված լինեն այն օդանավերից, որոնց նկատմամբ կիրառվում են համընդհանուր կանոնները, որպեսզի պահպանվեն այդ օդանավերի և դրանց ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի նկատմամբ կիրառվող ավիացիոն անվտանգության պահանջները։».

         31) 90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«90. Մինչ մեկնումը՝ օդանավերը պետք է ենթարկվեն զննման՝ ապահովելու համար, որ օդանավում չկան արգելված առարկաներ։ Այն ժամանակահատվածում, երբ օդանավը չի շահագործվում և չի սպասարկվում, օդանավի դռները պետք է լինեն փակված, իսկ ուղևորների նստեցման համար նախատեսված սարքավորումները (էլեկտրական սանդուղքներ, շարժասանդուղքներ և այլն)` հեռացված և պետք է ապահովվի բոլոր օդանավերի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից։».

          32) 92-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

  1. Օդանավի թռիչքի նախապատրաստման ժամանակ՝ թռիչքից առաջ պետք է կատարվի օդանավի նախաթռիչքային զննում՝ նպատակ ունենալով բացահայտել օդանավում կողմնակի անձանց, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի ու այլ վտանգավոր իրերի և առարկաների առկայությունը, որոնք կարող են օգտագործվել օդանավի նկատմամբ անօրինական միջամտության ակտերի իրականացման համար։ Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ին «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատեկու մասին» N944-Ն որոշումով սահմանված կարգով։

Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պարտադիր կարգով պետք է ենթարկվեն նախաթռիչքային զննման:».

       33) VI-րդ «VI. Քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու ընդհանրական կանոնները» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «11. ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» բաժնով՝ հետևյալ խմբագրությամբ.

«11.ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

102.16 Քաղաքացիական ավիացիայի համակարգի գործունեության արդյունավետ և հուսալի շահագործման համար կարևոր նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերից քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների պաշտպանության միջոցառումների սահմանումը և իրականացումը։

102.16 Անօդաչու թռչող սարքերից քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների պաշտպանության միջոցառումների իրականացման  կարգը սահմանում է Կոմիտեն։ Կարգում պետք է սահմանվեն անօդաչու թռչող սարքերի հասկացությունը, դրանց տեսակները, Կոմիտեի կողմից դրանց գրանցման կարգն ու պայմանները, ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով անօդաչու թռչող սարքերի շահագործման սահմանափակումները, օդանավակայանների տարածքներում և նրանց շրջակայքում անօդաչու թռչող սարքերի շահագործման համար արգելված գոտիները, դրանց թռիչքների համար թույլատրելի գոտիները և պայմանները, անօդաչու թռչող սարքերի շահագործման հետ կապված ռիսկերի գնահատման միջոցառումները և դրանց հիման վրա թռիչքների արգելումը կամ սահմանափակումները, անօդաչու թռչող սարքերի աշխատանքն ապահովող ծրագրային համակարգերը կիբերվտանգներից պաշտպանվածությանը ներկայացվող պահանջները, ավիացիոն անվտանգության մասով հեռակառավարվող թռչող սարքերի օպերատորների ուսուցմանը վերաբերվող պահանջները, անօդաչու թռչող սարքերի չթույլատրված շահագործման հայտնաբերման դեպքերում Կոմիտե, օդանավակայան և օդային երթևեկության կառավարման մարմնին տեղեկացման կարգը, անօդաչու թռչող սարքերի շահագործման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանների մշակումը։

102.17 Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները, օդանավ շահագործողները և օդային երթևեկության կառավարման մարմինները պետք է մշակեն և Կոմիտեի հաստատմանը ներկայացնեն անօդաչու թռչող սարքերի շահագործման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանները։».

       34) 103-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«103. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մեկնող բոլոր ուղևորները՝ այդ թվում տարանցիկ և տրանսֆեր ուղևորները, նրանց ձեռքի իրերը  և գրանցված ողջ ուղեբեռը ենթակա է զննման մինչ օդանավ բարձվելը՝ արգելված առարկաների փոխադրումը հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ կանխելու համար։  Օդանավով փոխադրվող գրանցված ուղեբեռը պետք է պաշտպանված լինի անօրինական միջամտությունից սկսած այն կետից, որտեղ այն զննվել է մինչ տվյալ ուղեբեռը փոխադրող օդանավի մեկնելը։ Գրանցված ուղեբեռի յուրաքանչյուր կտոր պետք է որոշարկվի որպես ուղեկցվող ուղեբեռ կամ չուղեկցվող ուղեբեռ։ Չուղեկցվող գրանցված ուղեբեռը ենթակա չէ փոխադրման, բացառությամբ եթե այն ուղևորից առանձնացվել է առանց վերջինիս դիտավորության կամ ենթարկվել է ավիացիոն անվտանության համապատասխան հսկողության միջոցառումների։ Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության՝ զննման պետք է  ենթարկվեն նաև օդանավերի անձնակազմերի անդամները, նրանց ձեռքի իրերը,  օդանավով փոխադրվող բեռները և փոստը, օդանավ տարվող բորտսնունդը, օդանավային պաշարները և պիտույքները, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձիք, աշխատողները և նրանց ձեռքի իրերը, հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցները։ Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության՝ զննման ընթացակարգերի կիրառումը պարտադիր է ու նպատակ ունի կանխելու զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների, գելերի և աերոզոլների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր:».

       35) 109.5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«109.5  Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները և նրանց ձեռքի իրերը կարող են ազատվել զննումից, եթե նրանք ժամանում են ԵՄ անդամ պետության տարածքից, պայմանով, որ ԵՄ Հանձնաժողովը կամ տվյալ անդամ-պետությունը չի տեղեկացրել, որ այդ ուղևորները և նրանց ձեռքի իրերը չեն կարող համարվել զննում անցած համաձայն ընդհանրական կանոնների, ինչպես նաև անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ ուղևորները ժամանում են երրորդ երկրից, որտեղ կիրառվող  ավիացիոն անվտանգության ստանդարտները ճանաչված են որպես ընդհանրական կանոններին համարժեք։ Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի նկատմամբ:».

         36) լրացնել նոր 109.8-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«109.8 Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավերի անձնակազմերի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց, նրանց ձեռքի իրերի և նշված գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության կանոնների հետևյալ ոչ էական տարրերը կարող են  փոփոխությունների ենթարկվել ․

1) զննման թույլատրված մեթոդները.

2) արգելված առարկաների կատեգորիաները.

3) վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության տրամադրման հիմքերը.

4) մեքենաների զննման թույլատրելի մեթոդները.

5) օդանավերի անվտանգության ստուգման և զննման մեթոդները.

6)երրորդ պետությունների ավիացիոն անվտանգության ստանդարտների համապատասխանության ճանաչման չափանիշները.

7) այն պայմանները, որոնց դեպքում բեռը և փստը ենթական են զննման կամ դրանց նկատմամբ կիրառվում են ավիացիոն անվտանգության հսկողության այլ մեթոդներ,

 8) գրանցված գործակալի, հայտնի առաքողի, հայտնի մատակարարի հաստատման կամ նշանակման գործընթացը.

9) այն պայմանները, որոնց դեպքում իրանացվում է փոխադրողի փոստի և միջոցների զննում կամ կիրառվում են ավիացիոն անվտանգության հսկողության այլ մեթոդներ.

10) այն պայմանները, որոնց դեպքում օդանավային և օդանավակայանային միջոցները ենթարկվում են զննման կամ նրանց նկատմամբ կիրառվում են ավիացիոն անվտանգության հսկողության այլ մեթոդներ.

11) հատուկ վերահսկելի գոտու ստերիլ հատվածների սահմանման չափանիշները.

12)անձնակազմի աշխատանքի ընդունման և ուսուցման մեթոդները.

13) այն պայմանները, որոնց դեպքում կիրառվում են ավիացիոն անվտանգության հատուկ ընթացակարգեր կամ կիրառվում է անվտանգության հսկողությանից ազատում:

Սույն կետում նշված միջոցառումների ներդրման մանրամասն կարգերը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և վերաբերում են՝

1) զննման պահանջներին և ընթացակարգերին.

2)  արգելված առարկաների ցանկին.

3) մուտքի հսկողության իրականացման պահանջներին և ընթացակարգերին.

4) մեքենաների ստուգմանը, օդանավերի ավիացիոն անվտանգության ստուգման և զննման իրականացման պահանջներին ու ընթացակարգերին.

5)երրորդ պետությունների ավիացիոն անվտանգության ստանդարտների համապատասխանության ճանաչման որոշումներին.

6) բեռի և փստի զննման մասով՝ գրանցված գործակալների, գրանցված գործակալի, հայտնի առաքողի, հայտնի մատակարարի հաստատմանը կամ նշանակման ընթացակարգին, նրանց պարտավորություններին.

7) փոխադրողի փոստի և օդանավակային պաշարների ավիացիոն անվտանգության հսկողության պահանջներին և ընթացակարգերին.

8) օդանավային և օդանավակայանային միջոցների մասով՝ գրանցված գործակալին և հայտնի մատակարարի հաստատմանը կամ նշանակման ընթացակարգին, նրանց պարտավորություններին.

9) հատուկ վերահսկելի գոտու ստերիլ հատվածների սահմանմանը.

10) անձնակազմի աշխատանքի ընդունմանը և ուսուցման պահանջներին.

11) ավիացիոն անվտանգության հատուկ ընթացակարգերին կամ անվտանգության հսկողությանից ազատման պայմաններին.

12) ավիացիոն անվտանգության սարքավորումների հաստատման և օգտագործման տեխնիկական բնութագրերին ու ընթացակարգերին.

13) հնարավոր վտանգ ներկայացնող ուղևորների վերաբերյալ պահանջներին և ընթացակարգերին։».

   37) 117-րդ  կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«117. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների բեռնային համալիրներում բեռի և փոստի բոլոր առաքումների նկատմամբ պետք է կիրառվեն ավիացիոն անվտանգության միջոցառումներ՝ զննման ընթացակարգեր, մինչև դրանց բարձումը օդանավ՝ անկախ բեռների չափսից, բնույթից և խտության աստիճանից: Օդանավ շահագործողը չպետք է ընդունի բեռը կամ փոստը օդանավով փոխադրման համար, եթե բեռների նկատմամբ չեն իրականացվել ավիացիոն անվտանգության միջոցառումներ՝ զննման ընթացակարգեր։

Տարանցիկ և տրանսֆեր բեռները և փոստը կարող են ազատվել ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներից՝ զննումից, եթե նրանք ժամանում են ԵՄ անդամ պետության տարածքից, պայմանով, որ ԵՄ Հանձնաժողովը կամ տվյալ անդամ-պետությունը չի տեղեկացրել, որ այդ տրանսֆեր բեռները և փոստը չեն կարող համարվել զննում անցած համաձայն ընդհանրական կանոնների, ինչպես նաև անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ տրանսֆեր բեռները և փոստը ժամանում են երրորդ երկրից, որտեղ կիրառվող  ավիացիոն անվտանգության ստանդարտները ճանաչված են որպես ընդհանրական կանոններին համարժեք։

Օդանավով փոխադրվող բեռը և փոստը պետք է պաշտպանված լինեն անօրինական միջամտությունից ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների՝ զննման իրականացման կետից մինչ դրանց փոխադրումն իրականացնող օդանավի մեկնումը։ Տարանցիկ և տրանսֆեր բեռները և փոստը կարող են ազատվել ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներից, եթե դրանք մնում են օդանավում։

Եթե ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներից հետո բեռի և փոստի  պաշտպանությունը անօրինական միջամտության գործողություններից չի իրականացվել սահմանված կարգով, ապա դրանք ենթակա են զննման։».

 38) 119-րդ կետում  «մատակարարման շղթայի անվտանգության ապահովումը» բառերից հետո «կամ» բառը հանել տեքստից և շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «մատակարարման շղթայի անվտանգության ապահովումը,».

 39) 119.1 կետում «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել «օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում օդանավերի վերգետնյա սպասարկումներ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, անմաքս առևտրի խանութների գործառույթներ և» բառերը».

          40) լրացնել նոր 119.2- կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«119.2. Ավիասնունդ տրամադրող կազմակերպությունների տեղամասերի արտադրատարածքները պետք է լինեն ցանկապատված, այդտեղ պետք է սահմանվի անցագրային վերահսկողություն, իսկ կազմակերպության տարածք ներկրվող  սննդամթերքը, հեղուկները և սննդամթերք պատրաստելու համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները պարտադիր կարգով ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության՝ դիտողական զննման, որի վերաբերյալ սննդամթերքի, հեղուկների և սննդամթերք պատրաստելու համար անհրաժեշտ նյութեին ու պարագաների ուղեկցման փաստաթղթերի վրա պետք է դրվում  զննման փաստը հաստատող կնիք։

Ավիացիոն անվտանգության հսկողության` ձեռքի մետաղափնտրիչով զննման  պետք է ենթարկվեն նաև ավիասննդի արտադրամաս մուտք գործող աշխատողները և այցելուները: Ավիասնունդ մատակարարող կազմակերպություններում պետք է նշանակվի ավիացիոն անվտանգության մասով պատասխանատու աշխատող, որը պետք է ապահովի կազմակերպության աշխատանքների մասով ավիացիոն անվտանգության աշխատանքների իրականացումը, իսկ նրա գործառույթները պետք սահմանվեն կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրում։».

       41) լրացնել նոր 126-րդ  կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

  1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անձանց, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների և փոստի ավիացիոն անվտանգության հսկողության/զննման ապահովման նպատակով պետք է կիրառվեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի հայտնաբերման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներն ընդ որում,

ա․ անձանց՝ ուղևորների, օդանավերի անձնակազմերի անդամների, աշխատողների և այցելուների զննման նպատակով պետք է օգտագործվեն հետևյալ տեխնիկական միջոցները.

1) անձանց ամբողջական զննման սկաներներ.

2) մետաղափնտրիչ կամրջակներ.

3) ձեռքի մետաղափնտրիչներ.

4) կոշիկների զննման սկաներներ.

5) պայթուցիկ նյութերի հետքեր հայտանբերող սարքավորումներ։

բ․ ուղևորների ձեռքի իրերի զննման նպատակով.    

1) ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումներ.

2) պայթուցիկ նյութերի հետքեր հայտանբերող սարքավորումներ.

3) հեղուկ պայթուցիկ նյութեր հայտանբերող համակարգեր:

գ․ուղևորների գրանցված ուղեբեռների զննման նպատակով.

1) ալգորիթմի վրա հիմնված ռենտգենյան սարքավորումներ.

2) պայթուցիկ նյութերի հետքեր հայտանբերող սարքավորումներ.

3) ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումներ.

դ․ բեռների և փոստի զննման նպատակով.

1) ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումներ.

2) պայթուցիկ նյութերի հետքեր հայտանբերող սարքավորումներ.

3) ալգորիթմի վրա հիմնված ռենտգենյան սարքավորումներ.

4) պայթուցիկ նյութեր հայտանբերող ծառայողական շներ։

    

         42) 131-րդ կետի 1) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ուղեբեռի, բեռների և փոստի զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ պետք է.

ա․ արտաբերի սարքավորման թունելի միջով անցնող առարկաների և իրերի ամբողջական պատկերները, տարանջատի օրգանական և անօրգանական մասերը՝ դրանք տարբեր գույներով պատկերելու միջոցով և ավտոմատ կերպով կատարի վտանգավոր իրերի ու առարկաների ճանաչում, կարողանա առնվազն երկու անգամ մեծացնել արտապատկերված պատկերի ցանկացած մասը,

բ․ ունենա տեսափոխարկելիության հնարավորություն, կարողանա ստանալ միագույն պատկեր՝ սպիտակը փոխարինի որպես սև, իսկ սևը՝ որպես սպիտակ, ունենա մոխրագույնի բազմաստիճանավորում, կարողանա ընդգծել պատկերի ուրվագծերը (եզրերը) և տեսանելի արտապատկերել այն նյութերը, որոնց միջով ունակ չէ ներթափանցել, իսկ հաջորդ առարկայի զննմանն անցման դեպքում՝ զննման համար ընտրված ցանկացած գործառույթ պետք է ավտոմատ կերպով անջատվի և  վերագործարկվի, երբ հաջորդ առարկան է զննվում,  

գ․ ճանաչել մետաղական և ոչ մետաղական հրազենը, դրանց մասերը, բոլոր տրամաչափի ռազմամթերքները, նռնակները և այլ տեսակի բեկորային/պայթուցիկ զենքերը, դանակները, մահակները, թրերը, ռազմական և առևտրային նշանակության պայթուցիկ նյութերը, դետոնատորները և ժամացույցի մեխանիզմները, էլեկտրական սարքավորումները և էլեկտրոնային արտադրանքը, էներգիայի աղբյուրները, հեղուկ նյութերը, գելերը  և աէրոզոլները,

դ․ զննման ռենտգենյան սարքավորման էկրանը պետք է լինի չթարթող և ունենա առնվազն 800 տող (տիպայինը՝ 1024*1024 պիկսել բարձր որոշողականություն ունեցող էկրան), իսկ զննման ռենտգենյան սարքավորման պատկերի որակը պետք է հնարավորություն տա սարքավորման օպերատորին՝ տեսնելու օրգանական ապակու վրա տեղադրված 0,254 մմ

հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը, 0.5105մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը՝ տեղադրված 11.1 մմ հաստությամբ ալյումինի թիթեղի հետևում, 0.10 մմ հաստությամբ պողպատե թիթեղը, 1.5 մմ հաստությամբ կապարի ձողը՝ 26 մմ հաստությամբ պողպատե թիթեղի հետևից, Էկրանին ցուցադրվող պատկերը պետք է հնարավորություն տա օպերատորին տեսնել 2.0 մմ հաստությամբ պղնձե թերթային ցանցեր (2.0 մմ ակոսներ 4.0 մմ քայլի վրա)՝ ակոսներով, որոնք և զուգահեռ են և ուղղահայաց են փոխադրիչ ժապավենի շարժման ուղղությանը։

ե․զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչները պետք է համալրված լինեն զննված պատկերների ավտոմատ արխիվացման ծրագրերով: Համակարգը պետք է գրառի զննված առարկաների և իրերի պատկերները, պատկերների զննման ամսաթիվն ու ժամը, պահպանի  զննված առարկաների և իրերի պատկերներն առնվազ յոթ օր։.

զ.ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչն աշխատանքի ռեժիմում պետք է ունենա գեներատորի ռենտգենային ճառագայթման և պատկերի որակի հետևյալ բնութագրերը.

2)Ուղեբեռի, բեռների և փոստի զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ պետք է.

ա. կարողանան հայտնաբերել և ազդանշանի միջոցով ցույց տալ բեռի և փոստի մեջ պարունակվող որոշակի մետաղական նյութերը,  ընդ որում՝ հայտնաբերումը պետք է լինի անկախ բեռների կամ փոստի խմբաքանակից, ձևից,  մետաղական նյութի տեսակից, դիրքից,

բ. պետք է ունենա տեսողական ցուցիչ՝ ցույց տալու համար, որ սարքավորումները գտնվում են աշխատունակ վիճակում, իսկ ռենտգենյան սարքավորումները պետք է լինեն պաշտպանված և հասանելի լինեն միայն լիազորված անձանց և պաշտպանված կողմնակի միջամտության աղբյուրներից, որոնք կարող են ազդել աշխատանքի արտադրողականության վրա, ներառյալ՝ սարքավորման էկրանի տատանումները, ջերմաստիճանը, ռադիոհաճախականության կապի սարքերը, լարման աստիճանը և տատանումները և շարժման մեջ գտնվող մետաղական զանգվածները։

գ. ռենտգեն սարքավորման փոխադրիչ ժապավենի արագությունը պետք է լինի վայրկյանում առնվազն 0,15 մետր վարկյանում, շահագործման հանձնման օրվանից ռենտգեն սարքավորումը պետք է առնվազն 1 տարի երաշխավորված շահագործման ժամկետ, առնվազն 6 տարի միջին շահագործման ժամկետ, իսկ արտադրանքի արտադրության օրվանից՝ առնվազն 1 տարի երաշխավորված պահպանման ժամկետ և շահագործման վայրում սարքավորման վիճակի ստուգման և վերանորոգման իրականացման հնարավորություն.

դ. ունենա ռենտգեն ճառագայթի ակտիվացման մասին ազդարարող լույսային ազդնշան և արգելակման համակարգ՝ որն ապահովում են ռենտգենյան ճառագայթման անջատումը, էլեկտրական հոսանքի մատակարարման դադարեցման հնարավորություն՝  ծանրաբեռնվածության գերազանցման և անսարքությունների դեպքում և պետք է ապահովի պաշտպանություն ռենտգեն ճառագայթման ազդեցությունից.

ե. ապահովեն ռենտգենյան ճառագայթման այնպիսի մակարդակ, որը չի վնասի ֆիլմերի ժապավենների և լուսանկարչական նյութերի ամբողջականությունը, էլեկտրոնային կրիչները, երբ դրանք անցկացվում են ռենտգեն սարքավորման աշխատանքային թունելով։

3)բեռների և փոստի զննման համար նախատեսված ռենտգենյան սարքավորումները պետք է ունենան նաև բազմակի բազմատեսնաելիություն/պրոյեկցիահնարավորություն։

4) ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումները պետք է ունենան ռենտգենյան սարքավորման էկրանին վտանգավոր առարկաների պատկերների արտապատկերման  ծրագրային ապահովումը (PIOP), որը  չպետք է խանգարի ռենտգենյան սարքավորումների աշխատանքին ու շահագործման պայմաններին։ Այդ համակարգը պետք է ունենա բավարար հզորության պրոցեսոր, որպեսզի ապահովի համակարգի ծրագրային ապահովման աշխատանքը և այդ  ընթացքում բացասական ազդեցություն չգործի սարքվորման պատկերի որակի կամ արդյունավետության վրա։».

          43) 131-րդ կետի 3) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Դյուրակիր (ձեռքի, շարժական) մետաղափնտրիչ, որը պետք է.

ա. հայտնաբերի մետաղական առարկաները (100x100x1 մմ չափսերով պողպատե թիթեղ) 0,12-0,15 մետր հեռավորության վրա՝ սարքի շարժման 0,2-0,5 մ/վ արագությամբ, ունենա մետաղական առարկայի առկայություն ցույց տվող ձայնային ազդանշան և ապահովի բնականոն աշխատանքը օդանավակայանների էլեկտրամագնիսական միջավայրում.

բ. ունենա շահագործման հանձնման օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված շահագործման ժամկետ, առնվազն 3 տարի միջին շահագործման ժամկետ և ապրանքի արտադրության օրվանից առնվազն մեկ  տարի երաշխավորված պահպանման ժամկետ,  շահագործման վայրում սարքավորման վիճակի ստուգման և վերանորոգման իրականացման հնարավորություն.

գ. ինքնավար էներգիայի աղբյուրից աշխատելիս պետք է պահպանի իր հայտնաբերման բնութագրերը՝ հոսանքի աղբյուրների 60% լիցքաթափման դեպքում և ապահովի ինքնավար էներգիայի աղբյուրից արտադրանքի շարունակական շահագործման տևողությունը առնվազն 10 ժամ:».

       44) 131-րդ կետի 4) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգերը/սարքավորումները պետք է կարողանան հայտնաբերել և ազդանշանի միջոցով ցույց տալ ուղեբեռում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ կամ քիմիական նյութերը՝ անկախ պայթուցիկ նյութի կամ քիմիական նյութի քանակից, տեսակից, դիրքից։ Պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգերը/սարքավորումները պետք է տագնապի ազդանշան  ազդարարի այն դեպքերում՝

ա.երբ հայտնաբերում է պայթուցիկ կամ քիմիական նյութ,

բ.երբ հայտնաբերում է այնպիսի առարկայի առկայություն, որը խոչընդոտում է պայթուցիկ կամ քիմիական նյութի հայտնաբերմանը,

գ.երբ պայուսակի կամ բեռի պարունակությունը չափազանց խիտ է վերլուծության համար։

Պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգերը/սարքավորումները պետք է.

ա.ունենա պայթուցիկ նյութեր հայտնաբերելու կարողություն՝ 1x10-14 գրամ մեկ խորանարդ սանտիմետրում, միաժամանակ, պայթուցիկ գոլորշիների վերլուծության ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին՝ քան 60 վայրկյան, պայթուցիկ նյութի գոլորշիների առկայության դեպքում՝ արձագանքման ժամանակը պետք է լինի ոչ ավելի, քան 5 վայրկյան, հաջորդ աշխատանքային ցիկլը պետք է լինի ոչ ավելի, քան 30 վայրկյան.

բ. կարողանա աշխատել ինչպես ցանցի սնուցման աղբյուրից, այնպես էլ 9-12 վոլտ լարման ինքնավար աղբյուրից (մարտկոց, կուտակիչ).

գ. ունենա անկախ գործող ձայնային և լուսային ազդանշանային համակարգ, իսկ ձայնային ազդանշանի մակարդակը պետք է հստակորեն տարբերվի օդանավակայանների ֆոնային աղմուկից,

դ. ունենա ինքնավար էներգիայի աղբյուրի լիցքաթափման ցուցիչ, որը գործարկվում է էներգիայի աղբյուրների 70% լիցքաթափման ժամանակ (ըստ լարման).

ե. ունենա շահագործման հանձնման օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված շահագործման ժամկետ, առնվազն վեց տարի միջին շահագործման ժամկետ և արտադրանքի արտադրության օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված պահպանման ժամկետ, շահագործման վայրում սարքավորման վիճակի ստուգման և վերանորոգման իրականացման հնարավորություն

զ. ունենա անվտանգության համակարգ, որը դադարեցնում է էլեկտրական հոսանքի մատակարարումը գործառնական բեռների գերազանցման և անսարքությունների դեպքում.

է. համապատասխանի շուրջօրյա ռեժիմով շահագործման բոլոր պահանջներին, շահագործման երաշխիքային ժամկետը` գործարկման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի, միջին շահագործման ժամկետը` ոչ պակաս, քան վեց տարի, երաշխիքային ժամկետը` ոչ պակաս, քան մեկ տարի արտադրման օրվանից:».

        45) 131-րդ կետը լրացնել նոր 4.1) և 4.2) ենթակետերով ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ.

«4.1) Պայթուցիկ նյութերի հետքերը հատնաբերող սարքավորումները պետք է կարողանան ուղեբեռի կամ բեռների պարունակությունից  կամ աղտոտված մակերեսներից հավաքել և վերլուծել մասնիկների հետքերի մակարդակը և ազդանշանի միջոցով ցույց տալ պայթուցիկ նյութերի կամ քիմիական նյութերի առկայությունը։

4.2) Հեղուկների, աէրոզոլների և գելերի  զննման սարքավորումները պետք է կարողանան հայտնաբերել և ազդանշանի միջոցով ցույց տալ հեղուկներում, աէրոզոլներում և գելերում վտանգավոր նյութերի որոշակի և ավելի մեծ ​​քանակությունները։ Այդ արքավորումները պետք է օգտագործվեն այնպես, որպեսզի ապահովեն, որ զննման ենթրկվող առարկան կամ իրը/տարան տեղադրված և կողմնորոշված ​​լինեն այնպես, որ ապահովեն հայտնաբերման հնարավորությունների լիարժեք օգտագործումը։ Սարքավորումները պետք է ահազանգեն հետևյալ դեպքերում՝

ա. երբ այն հայտնաբերում է վտանգավոր նյութ.

բ. երբ այն տարայում հայտնաբերում է այնպիսի առարկայի առկայություն, որը կանխում է վտանգավոր նյութի հայտնաբերումը.

գ. երբ հնարավոր չէ գնահատել, թե արդյոք հեղուկները, աէրոզոլները և գելերն  անվնաս են, թե ոչ.

դ. երբ զննման ենթակա տարայի պարունակությունը չափազանց խիտ է վերլուծության համար

4.3) Զննման ընթացքում կարող են կիրառվել նաև զննման նոր մեթոդներ, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, եթե․

ա. այն օգտագործվում է զննման նոր մեթոդի գնահատման նպատակով. 

բ. բացասաբար չի ազդում ավիացիոն անվտանգության ապահովման ընդհանուր մակարդակի վրա,

գ. նոր մթոդների փորձարկման մասին  համապատասխան տեղեկատվությունը հայտնվում է այն անձանց, ում այն վերաբերվում է կամ առընչվում է։».

46) 131-րդ կետի 5) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«5) անշարժ մետաղափնտրիչ կամրջակ, որը պետք է .

ա. կարողանա հայտնաբերել օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված մետաղական առարկաներ՝ մարդու մարմնի և նրա հագուստի վրա, կահավորված լինի արգելված մետաղական առարկայի առկայության մասին ավտոմատ լուսային և ձայնային ազդանշաններով ազդարարման համակարգով,

բ. բացառի հայտնաբերման սահմանված պարամետրերի չարտոնված փոփոխությունները, իսկ սարքավորման էլեկտրոնային սխեման պետք է ավտոմատ կերպով վերադառնա իր սկզբնական դիրքին` տագնապի ազդանշանն անջատելուց 3 վայրկյան հետո (տագնապի ազդանշանի ավարտը պետք է նշանակի, որ սարքը պատրաստ է շահագործման), սարքավորման միացունից հետո սահմանված գործող ռեժիմին հասնելու ժամանակը չպետք է գերազանցի 3-վայրկյանը.

գ. ապահովվի նորմալ շահագործում՝ օդանավակայանների էլեկտրամագնիսական միջավայրում, մասնավորապես՝ ռենտգենյան սարքավորման տեղադրման հետ մեկտեղ, որպես նմանատիպ սարքավորումների խմբի մաս՝ 2-ից 4 հատ տեղադրված մեկ շարքում, միմյանցից 3-ից մինչև 8-ը մետր հեռավորության վրա, իսկ սենսորային բլոկների միջև աշխատանքային հեռավորությունը պետք է լինի մինչև 1 մետր.

դ. համապատասխանի շուրջօրյա աշխատանքային ռեժիմով շահագործման հետևյալ պահանջներին՝ խափանումների միջև միջին ժամանակը` ոչ պակաս, քան վեց հազար ժամ, պլանավորված սպասարկման ժամկետը` շահագործման ժամանակի 5%-ից ոչ պակաս, երաշխավորված շահագործման ժամկետը` մեկ տարի գործարկման օրվանից, իսկ միջին շահագործման ժամկետը` ոչ պակաս, քան վեց տարի, իսկ երաշխավորված պահպանման ժամկետը` արտադրման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի.

ե. ունենա շահագործման վայրում ստուգում և վերանորոգում իրականացնելու հնարավորություն, ապահովված լինի շահագործողկան փաստաթղթերով, որոնք բավարար են սարքավորման բնականոն և անվտանգ շահագործումն իրականացնելու համար,

զ. ունենա առնվազն 2 մետր բարձրությամբ և 0,76 մետր լայնությամբ կամարային բացվածք, խորությունը՝ նվազագույնը 65 սմ. տեսողական ու կարգավորվող ձայնային ազդանշան, ինչպես նաև փոփոխվող հանգամանքներից կախված՝ զգայունության մակարդակը փոխելու հնարավորություն, իսկ անշարժ մետաղափնտրիչ կամրջակի զգայունությունը պետք է լինի վտանգի աստիճանին համապատասխան, կամրջակի զգայունության կարգավորումը պետք է կատարվի միայն լիազորված անձնակազմի կողմից.

է. կարողանա կուտակել հետևյալ վիճակագրական տվյալներ՝ շահագործման ժամանակը, ուղևորների թիվը, ազդանշանների քանակը (տարանջատելով հիմնական և լրացուցիչ ահազանգերը):

Անշարժ մետաղափնտրիչ կամրջակը պետք է տեղադրված լինի հարթ մակերևույթի վրա, լինի մեկուսացված, ամուր, չտեղաշարվի, իսկ հատակի մակերևույթը պետք է լինի զերծ խոչընդոտներից:».

         47) 131-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ.

«6)  Անվտանգության սկաները անձանց զննման համակարգ է, որն ունակ է հայտնաբերել  մարդու մարմնի վրա կրվող կամ հագուստի մեջ պահված մետաղական առարկաները, ոչ մետաղական և  սպառնալիք ներկայացնող առարկաներն ու իրերը։ Անվտանգության սկաները բաղկացած հայտնաբերման համակարգից, այն ստեղծում է մարդու մարմնի պատկերը, որի հիման վրա զննման գործառույթ իրականացնող տեսուչը պետք է  վերլուծի և հաստատի, որ ստուգվող անձի մարմնի վրա չկան մարդու մաշկից տարբերվող մետաղական և ոչ մետաղական առարկաներ ու իրեր։ Երբ զննման գործառույթ իրականացնող տեսուչը հայտնաբերում է անձի մարմնի վրա մետաղական և ոչ մետաղական առարկաներ, այդ մասին պետք է տեղեկացվի զննվող անձին՝ զննման գործընթացը շարունակելու համար։ Անձանց զննման նպատակով կիրառվող անվտանգության սկաները պետք է համապատասխանի հետևյալ  չափանիշներին.

ա. անվտանգության սկաներները պետք է հայտնաբերեն և ազդանշանի միջոցով ցույց տան առնվազն որոշակի մետաղական և ոչ մետաղական իրերն ու առարկաները, ներառյալ՝ պայթուցիկ նյութերը, ինչպես առանձին, այնպես էլ համակցված,

բ. պետք է ունենա տեսողական ցուցիչ, որը ցույց կտա, որ սարքավորումը գտնվում է աշխատունակ վիճակում,

գ. պետք է տեղադրված լինեն այնպես, որ դրանց աշխատանքը չտուժի այլ միջամտության աղբյուրներից,

Անվտանգության սկաներների աշխատունակությունը պետք է ստուգվի ամեն օր, դրանք պետք է օգտագործվեն արտադրողի կողմից տրամադրված շահագործման պահանջներին  համապատասխան և անվտանգության սկաներների շահագործման ընթացքում պետք է ապահովեն  առողջապահական և տեխնիկական անվտանգության պահանջները։».

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    06.06.2025 - 22.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1088

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: