«Օտարերկրացիների մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.
«Հոդված 21.1. Անձնագիրը վերցնելը
- Օտարերկրացի մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է վարույթն իրականացնող մարմինը: Այն պահվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց անմիջապես հետո: Ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված օտարերկրացու անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և օտարերկրացուն վերադարձվում է պատիժը կրելուց անմիջապես հետո:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
«____»__________2025թ.
ք․ Երևան
-
Քննարկվել է
05.06.2025 - 21.06.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1481
Տպել