Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 4-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2025 թ. № --------- -Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 4N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման.
  • հավելված 1-ի 3-րդ կետի 52-րդ և հավելված 2-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
  • հավելված 1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետի «Մանչեսթերի» բառը փոխարինել «Վաշինգտոնի» բառով,
  • հավելված 1-ի 5-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) Դավիթ Կարենի Դանիելյան (ծնվ.՝ 12.06.2006 թ., հաշվառման վայրը՝ ք․ Երևան, Չեխովի փող., 54 շ., բն. 40, Շանհայ Ծիաո Թոն համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»

  • Հավելված 2-ի 4-րդ կետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ.

«4. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2027 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

1) Վարդան Թրահելի Վարդանյանին (ծնվ.՝ 25.12.2001 թ., հաշվառման վայրը՝ ք․ Երևան, Արշակունյաց 44/2, բն․ 45, Ցինխուայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

2) Հայկ Խաչատուրի Ստեփանյան (ծնվ.՝ 09.10.2002 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Բաշինջաղյան փող., շենք 194, բն. 48, Կոլումբիայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                 

  • Քննարկվել է

    04.06.2025 - 20.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1437

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: