ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՕ-250-Ն օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» № 914-Ա որոշման հավելվածով հաստատված 12-րդ կետի միջոցառումն ապահովելու նպատակով:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելված 9-րդ կետով սահմանված է, որ նախարարությունը կատարում է օտարերկրացիների դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, որից հետո փաստաթղթերն ուղեգիր-նամակով ուղարկվում են համապատասխան ուսումնական հաստատություն՝ դիմորդների գիտելիքների (հայերեն կամ այլ լեզուների իմացություն) ստուգումը և ընդունելությունը կազմակերպելու համար: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՕ-250-Ն օրենքի համաձայն՝ սահմանվել են օտարերկրացիների մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու նոր մոտեցումներ, մասնավորապես. Օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության այն երկքաղաքացիները կամ այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարում սովորել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, կարող են իրենց ընտրությամբ ՄՈՒՀ ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով, սակայն պահպանելով սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ընդունելության պահանջները։ Այն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք վերջին երեք տարում սովորել են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, ՄՈՒՀ ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով։
Որոշման նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշմամբ հաստատված կարգում և համապատասխանեցնել Օրենքով սահմանված պայմաններին:
Միաժամանակ որոշման նախագծով նախատեսվել է դիմորդների հայտերի ընդունումը կազմակերպել էլեկտրոնային եղանկով, որը առավել կհեշտացնի ընդունելության գործընթացը դիմորդների համար:
- Կարգավորման առարկան
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում կհամապատասխանեցվեն և կկարգավորվեն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով սահմանված պայմաններն ու այն օտարերկրա քաղաքացիներն ովքեր վերջին երեք տարում սովորել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք՝ իրենց ցանկություն մասնագիտական ուսումնական հաստատություն օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգով ընդունվելու դեպքում՝ մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների, ինչպես նաև նախարարության կողմից սահմանած այլ որակավորումների համար ուսումնական հաստատությունների կողմից անցկացվում է գիտելիքների և կարողությունների ստուգում՝ ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների, իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագիծը չի բխում է ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
02.06.2025 - 18.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1767
Տպել