Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:

  • Քննարկվել է

    30.05.2025 - 15.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3448

Տպել

Առաջարկներ`

Արմինե Եղիազարյան

11.06.2025

Տարկետման տրամադրումը կրթության բնագավառում նշանակալի արդյունքներ ունեցող երիտասարդներին արդարացված է՝ եթե այն դիտարկվում է որպես պետական ռազմավարական գործիք՝ ուղղված գիտական և մասնագիտական ներուժի խթանմանը։ Այս նպատակով առաջարկվում է նաև մշակել հետևողական վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմներ, որպեսզի տարկետում ստացած անձինք իրականում շարունակեն ուսումնառությունը և հետագայում ծառայեն հասարակությանը իրենց ոլորտում։

Ժորա Հայրապետյան

07.06.2025

Առաջարկում ենք տարկետում տրամադրել միչև ուսումանական ծրագրի ավարտը նեռարյալ

Շուշանիկ Վասակյան

07.06.2025

Ձեռնարկվող օրենսդրական նախաձեռնությունը ողջունելի է և ժամանակին՝ նկատի ունենալով, որ գիտության և կրթության ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդների ծառայությունից ազատումը կարող է նպաստել գիտական ներուժի պահպանմանը, կրթության անխափան ընթացքին և Հայաստանի մրցունակության բարձրացմանը։ Ներկայացնում եմ հետևյալ առաջարկները նախագծի լրացման և կատարելագործման նպատակով․ Սահմանել հստակ և թափանցիկ չափորոշիչներ՝ «նշանակալի նվաճում» հասկացության կիրառման համար։ Կարևոր է, որ այդ չափանիշները լինեն պարզ, օբյեկտիվ և կիրառելի տարբեր դեպքերի համար՝ ներառելով, օրինակ, միջազգային մրցույթներում հաղթանակներ, հրապարակումներ հեղինակավոր գիտական ամսագրերում, գյուտեր կամ հայտարարված արտոնագրեր և այլն։ Ստեղծել մասնագիտացված հանձնաժողով, որի կազմում կներառվեն ոլորտի գիտնականներ, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պետական մարմինների ներկայացուցիչներ՝ թեկնածուների ձեռքբերումների փորձագիտական գնահատման համար։ Տարկետման հնարավորությունը կիրառել նաև միջազգային ակադեմիական ծրագրերում ընդգրկված քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես՝ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում կամ հետազոտական ծրագրերում մասնակցող ուսանողների ու գիտաշխատողների համար։ Քննարկել փուլային կամ ժամանակավոր տարկետման հնարավորությունը, երբ տարկետումը տրամադրվում է որոշակի ժամկետով՝ կրթական ծրագրի տևողության չափով, իսկ ծրագրի ավարտից հետո քաղաքացին պարտավորվում է անցնել զինվորական ծառայություն։ Առաջարկվող լրացումները հնարավորություն կտան ապահովել նախագծի ավելի արդյունավետ և արդարացի իրականացում՝ միաժամանակ պահպանելով հավասարակշռություն ազգային անվտանգության և գիտակրթական առաջնահերթությունների միջև։ Հարգանքով՝ Շուշանիկ Վասակյան

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: