«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր) լավարկելու և Ծրագրում ներառված որոշ դրույթներ հստակեցնելու անհրաժեշտությամբ։
Նախագծի նպատակն է ձեռք բերվող մեղվաընտանիքների կենսունակության ստույգ չափորոշիչների սահմանումը, շահառուի և վաճառողի կարգավիճակի հստակեցումը, փաստաթղթաշրջանառության դյուրացումը, Ծրագրի արդյունավետության բարձրացումը և մեղվափեթակների քանակի վերաբերյալ առավել ստույգ տեղեկատվության հավաքագրումը։
-
Քննարկվել է
30.05.2025 - 14.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1707
Տպել