ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունը, 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 18-րդ հոդվածը և 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասերում հանել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և», 11-րդ հոդվածի 5-րդ մասում՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ», իսկ 15-րդ հոդվածի 6-րդ մասում՝ «կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» բառերը։
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «իէ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«իէ) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը․»
2) «իէ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետեր․
«իը) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը.
իթ) միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանը, իրագործմանը գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացմանը մասնակցությունը.
ժ) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
|
Հանրապետության նախագահ
|
Վ. Խաչատուրյան
|