Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՄԱՐԶԻԿՆԵՐ ՔՐԻՍՏԻԱՆ ԼՅՈՒՍԻԵՆ ՎԻՏԱԼԻՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ԱՐԱՅԻ ԼԱԼԱՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ, ՆԱՐԵԿ ՆԻԿԱԼԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ, ԲՈՐԻՍ ՊԵՏՐՈՍԻ ՇԱՏՎԵՐՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԶԻԿՆԵՐ ՔՐԻՍՏԻԱՆ ԼՈՒՍԻԵՆ ՎԻՏԱԼԻՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ԱՐԱՅԻ ԼԱԼԱՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ, ՆԱՐԵԿ ՆԻԿԱԼԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ, ԲՈՐԻՍ ՊԵՏՐՈՍԻ ՇԱՏՎԵՐՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

     Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի Հանրապետություն է հրավիրվել և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2024 թվականի մայիսի 15-ի N ՆՀ-143-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել  Քրիստիան Լուսիեն Վիտալը (ծնված` 1997 թվականի մարտի  21-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):

            Քրիստիան Լուսիեն Վիտալը բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում, մասնակցելու  է  բասկետբոլի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

             Կարեն Սամվելի Ավագյանին (ծնված` 1999 թվականի մայիսի 12-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Արմավիր մարզ, գ. Հայթաղ, Առաքելյան 46) ծանրամարտ մարզաձևում, Նարեկ Նիկալի Դալլաքյանին  (ծնված` 1999 թվականի հունիսի 9-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ լոռու մարզ, գ. Դսեղ,  26 փ., տ. 14,) և  Բորիս Պետրոսի Շատվերյանին (ծնված` 1999 թվականի փետրվարի 12-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սարալանջ, շ. 30, բն. 15) սամբո մարզաձևում ունեցած նվաճումների համար ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1190-Ա որոշմամբ տրամադրվել է տարկետում՝ մինչև նրանց 26 տարին լրանալը, որը համընկնում է 2025 թվականի ամառային զորակոչի հետ: Տրամադրված տարկետումներից հետո նշված մարզիկները նոր նշանակալի նվաճումներ են գրանցել՝ Կարեն Սամվելի Ավագյանը ծանրամարտի երիտասարդների (մինչև 23 տարեկանների) Եվրոպայի 2021 թվականի առաջնության հաղթող է՝ 1-ին մրցանակակիր, Նարեկ Նիկալի Դալլաքյանը սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր և սամբոյի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է, իսկ Բորիս Պետրոսի Շատվերյանը սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր և  սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր է: Այս մարզիկները նախապատրաստվում են միջազգային մրցումներին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:

              Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնությունների հաղթող Վարազդատ Արայի Լալայանին (ծնված` 1999 թվականի մայիսի 1-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակշին 3 բանավան, Մոդուլ 5, բն. 2) վերջին տարկետումը տրամադրվել է ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1207-Ա որոշմամբ՝ մինչև նրա 26 տարին լրանալը՝ 01.05.2025թ.: Նա 2024 թվականի ամառային 33-րդ օլիմպադայում ծանրամարտ մարզաձևում դարձել է 2-րդ մրցանակակիր, որը գործող կարգի համաձայն հիմք է հանդիսանում պարտադիր զինվորական ծառայությունից նրան ազատելու համար: Վ. Լալայանը նախապատրաստվում է 2025 թվականի աշխարհի առաջնությանը:          

             Հայկ Միքայելի Մարտիրոսյանը (ծնված` 2000 թվականի հուլիսի 14-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Բյուրավան, Ե. Չարենցի փ., տ. 3,) շախմատի Հայաստանի հավաքականի անդամ է: 2017 թվականին նրան շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում:

                       Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ ենթակետերը:

                Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ: «Մարզիկներ Քրիստիան Լուսիեն Վիտալին, Վարազդատ Արայի Լալայանին, Կարեն Սամվելի Ավագյանին, Նարեկ Նիկալի Դալլաքյանին, Բորիս Պետրոսի Շատվերյանին և Հայկ Միքայելի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից (կետ 4.8 «ՍՊՈՐՏ»): Որոշման ընդունումը՝ ի կատարումն նշված ռազմավարական փաստաթղթի, խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու միջազգային մրցասպարեզներում մարզական նոր նվաճումներ գրանցելու համար:    

             «Մարզիկներ Քրիստիան Լուսիեն Վիտալին, Վարազդատ Արայի Լալայանին, Կարեն Սամվելի Ավագյանին, Նարեկ Նիկալի Դալլաքյանին, Բորիս Պետրոսի Շատվերյանին և Հայկ Միքայելի Մարտիրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    23.05.2025 - 08.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1300

Տպել

Առաջարկներ`

Ռուզաննա Վերանյան

28.05.2025

Նմանօրինակ մոտեցումը հստակ միտում ունի ոգևորել և աջակցել սպորտի զարգացմանը։

Ռուզաննա Վերանյան

28.05.2025

Ճիշտ և խոհեմ որոշում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: