Հիշել նախագիծը
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սեդա Աղբալյան 26.05.2025 13:38:48 | Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, հարկային օրենսգրքին, բյուջետային հաակարգի մասին օրենքին, մրցակցության պաշտպանության մասին օրենքին: Սահմանադրություն (հոդված 29, 11) -- Խտրական մոտեցում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, սոցիալական հավասարության խախտում: Հարկային օրենսգիրք -- Եթե վերադարձը դիտարկվում է որպես հարկի փոխհատուցում՝ առանց օրենսդրական հիմքի: Բյուջետային համակարգի մասին -- Անարդյունավետ բյուջետային ծախսի ռիսկ, թափանցիկության բացակայություն: Մրցակցության մասին -- Որոշ բիզնեսներ արտոնյալ դիրքում են հայտնվում: |