««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ
կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու
մասին» և ««Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական
օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ձերբակալված և կալանավորված անձանց ձերբակալվածներին պահելու վայրեր, քրեակատարողական հիմնարկներ, դատարաններ, փորձաքննությունների կենտրոններ, բժշկական հաստատություններ, ձերբակալված կամ կալանավորված անձանց դատավարական գործողությունների կատարման վայրեր ուղեկցման և պահպանման հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-Ն որոշմամբ հաստատված՝ ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգով։ Սակայն նշված որոշման ընդունման համար հիմք հանդիսացած լիազորող նորմը և այն սահմանող՝ «Իրավական ակտերի մասին» օրենքն ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 7-ին։ Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր, ուստի նշված որոշմամբ կարգավորվող հարաբերությունները ենթակա են կարգավորման այլ իրավական ակտով։
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Քրեական դատավարության օրենսգիրք) սահմանված կարգով ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը։ Ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելը ներառում է նաև նրանց փոխադրումը, տեղափոխումը և ուղեկցումը։ Նշված օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին: Սակայն հստակ սահմանված չեն այդ գործառույթն իրականացնող պետական մարմինները։
Բացի այդ, օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև դատապարտյալներին դատարաններում պահելու հետ կապված հարաբերությունները։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է․
1․ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով հստակ սահմանել ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրումը, տեղափոխումը և ուղեկցումն իրականացնող պետական մարմինները։
2․ Դատարաննրում ստեղծել ձերբակալված անձանց պահելու վայրեր, որոնցում անհրաժեշտության դեպքում դատական դեպարտամենտի կողմից կպահվեն դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված անձինք, ինչպես նաև դատապարտյալները։
3․ Ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև դատապարտյալներին դատարաններում պահելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով լիազորություններ վերապահել Բարձրագույն դատական խորհրդին և դրա նախագահին։
4․ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում 37-րդ հոդվածի դատական կարգադրիչների ծառայության գործառույթներում ավելացնել դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև քրեական այլ վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող դատապարտյալներին պահումը։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը բխում է «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշման հավելված 2-ի 7-րդ ուղղության 1-ին կետից (փուլային սկզբունքով դադարեցվում է համայնքային ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթների իրականացումը և տեղափոխվում վերաբերելի կառույցների դաշտ)։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ձերբակալվածներին պահելու վայրեր և կալանավորվածներին պահելու վայրեր ունեցող պետական կառավարման լիազորված մարմինների շարքում կավելանա Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտը, կսահմանվի Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի և Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, ինչպես նաև կհստակեցվի ձերբակալված կամ կալանավորված անձանց փոխադրող լիազորված մարմինների շրջանակը։
ՀՀ ներքին գործերի նախար
-
Քննարկվել է
19.05.2025 - 03.06.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն, Քրեակատարողական
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1748
Տպել