Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լուսինե Ավետիսյան 16.05.2025 18:37:24 | Փոփոխությունները տեղին են, քանի որ այդ տարիքի երեխաները կարող են ունենալ զարգացման հապաղում, իսկ այս դեպքում նրանց դպրոցական միջավայրի հետ հարմարեցումը կարող է առաջացնել հոգեբանական խնդիրները։ | Շնորհակալություն դրական արձագանքի համար: | |||
| 2 | Աննա Բաբայան 16.05.2025 19:43:23 | Կարծում եմ `նախագիծը ընդունելու դեպքում մեծ դժվարությունների առաջ կանգնենք. •ուսուցչից կպահանջվի հավելյալ ռեսուրս`ժամանակ,դիդակտիկա,աշխատանք լրացուցիչ,սովորողին և տառաճանաչ դարձնելու ,և դասընկերների հետ հավասար պայմանների հասցնելու համար,իսկ եթե տվյալ դասարանում ներկա լինի կապկ սովորող,ուսուցչի աշխատանքի բարդության աստիճանը կհասնի գագաթնակետին և լիարժեք արդյունք չենք ունենա ։ Միգուցե այս որոշումը շրջանցի առաջին դասարանը և գործի օրինակ ` այլ երկրից տեղափոխված սովորողի վրա։ | Ձեր առաջարկն ընդունելի չէ՝ ելնելով գործող կրթական քաղաքականությունից և երեխայի կրթության իրավունքի իրացման տեսանկյունից: | |||
| 3 | Նաիրա Էլբակյան 16.05.2025 20:13:17 | Առաջարկում եմ սովորողին որևէ դպրոցում իր տարիքային խմբին համապատասխան դասարան ընդգրկելը ավելի հստակ և հիմնավոր կազմակերպելու համար, տվյալ դպրոցում կազմվեն համապատասխան մանկավարժ-մասնագետների խումբ՝ սովորողի կրթական մակարդակն ու չափորոշչային պահանջների համապատասխանությունն ստուգելու նպատակով՝ լիովին չհիմնվելով այլ հաստատության կողմից տված գնահատման արդյունքներին։ Իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին մեկ դասարան ցածր ընդգրկելու հարցում, ծնողի՝ հաստատության տնօրենին ուղղված դիմումից և մանկավարժահոգեբանական ծառայության կարիքի գնահատումից զատ, հաշվի առնել նաև դասավանդող ուսուցիչների, ուսուցչի օգնականի կարծիքները, տեսակետները, դիտարկումներն ու առաջարկությունները։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 4 | Տաթևիկ Բագրատյան 16.05.2025 20:59:17 | Որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ՝ ողջունում եմ առաջարկվող փոփոխությունները, որոնք միտված են ուսումնական հաստատություններ ընդունելության և տեղափոխության գործընթացների հստակեցմանը, ժամկետների ճշգրտմանը։ Հատկապես կարևոր եմ համարում այն դրույթը, որը հնարավորություն է տալիս ցուցաբերել անհատական մոտեցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները։ Հուսով եմ, որ առաջարկվող փոփոխությունները կընդունվեն և կկիրառվեն արդյունավետ ձևով՝ ի շահ բոլոր երեխաների կրթական իրավունքների լիարժեք իրացման։ | Շնորհակալություն: | |||
| 5 | Լիանա Սարգսյան 16.05.2025 21:21:13 | Ողջունելի նախագիծ է: Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակաուղղված են ընդունելության և տեղափոխման գործընթացների հստակեցմանը։ Ողջունելի է նաև տարիքային շեմին չհամապատասխանող երեխաներին ներառելու ճկուն կարգավորումը՝ կրթության առանձնահատուկ պայմանների հիման վրա։ Առաջարկում եմ ապահովել մեթոդական հստակ ուղեցույց և ծնողների իրազեկվածություն՝ գործընթացի արդյունավետության բարձրացման համար։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 6 | Անուշ Շահումյան 16.05.2025 22:01:23 | 10.1. Ընթացիկ ուսումնական տարվա համար ուսումնական հաստատությունը սովորող կարող է ընդունել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը՝ բացառությամբ սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև ուսումնական պլանով նախատեսված տվյալ ուսումնական տարվա ուսումնական պարապմունքների վերջին օրը ներառյալ։ Նոր ուսումնական տարվա համար ուսումնական հաստատությունը սովորող կարող է ընդունել օգոստոսի 1-ից:»․ Հետևյալ կետի համար առաջարկում եմ վերացնել բոլոր բացառությունները և թույլատրել ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելությունը ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ առանց սահմանափակումների։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա ապահովելու կրթության հասանելիությունն ու շարունակականությունը բոլոր աշակերտների համար՝ անկախ բնակավայրի փոփոխությունից կամ այլ հանգամանքներից։ Հիմնավորում՝ Կրթության հասանելիության բարձրացում՝ անկախ տեղաշարժից կամ բնակավայրի փոփոխությունից։ Ընթացիկ ուսումնական գործընթացի ավելի ճկուն կազմակերպում։ Դպրոցների կողմից ավելի արագ և արդյունավետ արձագանք ծնողների և աշակերտների կարիքներին։ | Նախագծով առաջարկվում է գործող կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «19. Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մինչև մայիսի 1-ը՝ բացառությամբ արտերկրից տեղափոխվող սովորողների, սույն կարգի 20-րդ կետով սահմանված, ինչպես նաև սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև ուսումնական պլանով նախատեսված տվյալ ուսումնական տարվա ուսումնական պարապմունքների վերջին օրը ներառյալ։ Տեղափոխումը կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Նշված ժամկետից հետո տեղափոխում կարող է իրականացվել միայն սովորողի՝ հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշման առկայության դեպքում:»: | |||
| 7 | Անուշ Շահումյան 16.05.2025 22:05:55 | Առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունը 29-րդ կետի 1-ին ենթակետում՝ ներառելով նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողներին։ Հիմնավորում՝ 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաները նույնպես ունեն կրթական միջավայրում լրացուցիչ աջակցության կարիք։ Աջակցության ընդգրկման ընդլայնումը հնարավորություն կտա ապահովելու ավելի հավասար կրթական պայմաններ բոլոր երեխաների համար։ Այս փոփոխությունը կնպաստի ներառական կրթության սկզբունքների լիարժեք իրագործմանը։ | Ձեր առաջարկն ընդունելի չէ: Նախագծի հիմնավորման մեջ այդ մասով առկա են պարզաբանումներ: | |||
| 8 | Անահիտ Թևոսյան 17.05.2025 00:12:48 | «Ուսուցչի փորձառությամբ կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխա դպրոց պետք է ընդունվի ոչ միայն ըստ տարիքային սահմանի, այլ՝ ըստ իր պատրաստության աստիճանի։ Նախագծով առաջարկվող փոփոխությունն առաջին հերթին հարգում է երեխայի զարգացման առանձնահատկությունները՝ թույլ տալով նրան կրթական գործընթացում ներգրավվել իր իրական հնարավորություններին համապատասխան։ Այս մոտեցումը կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։ Այս փոփոխությունը մեծապես նպաստում է ուսուցչի աշխատանքի արդյունավետությանը, դասարանի ներդաշնակությանը և երեխայի լիարժեք ներառմանը կրթական համայնք։ Ուրախ եմ, որ դպրոցը դարձնում ենք ավելի արդար՝ բոլորի համար»։ | Շնորհակալություն դրական արձագանքի համար: | |||
| 9 | Anush Sargsyan 17.05.2025 21:06:53 | Հարգելիներս, խնդրում եմ հաշվի առեք այն փաստը, որ շատ երեխաներ 5 տարեկանում են գնալու առաջին դասարան,որովհետև ռարեվերջին է լրանում նրանց 6 տարեկանը։ Խնդրում եմ օրենքը մշակեք այնպես, որ գոնե պարտադիր 6 տարեկան լրացած երեխաները գնան դպրոց, որովհետև ես և որպես ծնող, և որպես մայր կարծում եմ, որ 5 տարեկան առողջ երեխան չի կարող դպրոցական կարգ ու կանոնով,45 րոպեանոց դասերով, էլ չթվարկեմ ինչ պահանջներով դպրոց հաճախել և յուրացնել ուսումնական ծրագրերը։Խնդրում եմ գոնե 6 տարին լրանալը դարձրեք հստակ պահանջ, որովհետև եթե 6֊7 ամիս դեռ կա այդ երեխան դառնա 6 տարեկան, ամիսներն անգամ այդ տարիքում հսկայական նշանակություն ունի։ Ակնկալում եմ դրական արձագանք։ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ N 1640-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետով սահմանվում է, որ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան: «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ «Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է: | |||
| 10 | Արփենիկ Գրիգորյան 17.05.2025 23:20:57 | Առաջարկվում է նախագծին հավելել հետեւյալ ամբողջական կարգադրական դրույթը՝ «Ուշ ժամկետով ուսումնական հաստատություն ընդգրկման (առանց էլեկտրոնային հայտագրման) ու կոնկրետ տարիքային խմբից մեկ դասարան ցածր ընդունելու վերաբերյալ տնօրենին ներկայացված դիմումների (ներառյալ մանկավարժահոգեբանական ծառայության 3-րդ կամ 4-րդ աջակցության աստիճանի եզրակացության հիման վրա) վերաբերյալ ընդունված որոշումները կարող են բողոքարկվել լիազոր մարմնին: Բողոքի քննությունը պետք է տեղի ունենա դիմումի ներկայացումից հաշված ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, եւ բողոքի քննության արդյունքները հրապարակայնորեն հիմնավորված կերպով կատարվեն փաստաթղթային ձևաչափով»: Այս կարգադրական դրույթը հնարավորություն կտա․ • հստակ մշակել բողոքարկման ընթացակարգի ժամկետներն, • առաջարկել հրապարակայնություն եւ պատասխանատվություն՝ թվայնացված կամ փաստաթղթային ձեւաչափով եզրակացությունների համար, • ամրապնդել երեխայի կրթության իրավունքները։ | Ընդունվել է ի գիտություն, Ձեր առաջարկը լրացուցիչ քննարկման կարիք ունի: Շնորհակալություն: | |||
| 11 | Տիգրան Սարգսյան 17.05.2025 23:22:32 | Շատ ճիշտ և ողջունելի որոշում | Շնորհակալություն: | |||
| 12 | Քնարիկ Համայակյան 17.05.2025 23:38:56 | Շատ ողջունելի կլինի, եթե կրթության առանձնահատուկ պայմաների կարիք ունեցող երեխաների դպրոցի ընդունելության կարգում արվի այդ փոփոխությունը: Երեխան դպրոց կհաճախի առավել պատրաստված և հնարավորինս կհաղթահարի վարքային դժվարությունները: Մնալով իրեն արդեն ծանոթ միջավայրում և ստանալով համապատասխան մասնագիտական աջակցություն` երեխայի մոտ դրական փոփոխությունները շատ ավելի ակնհայտ կլինեն, քան նոր և անծանոթ միջավայրում գտնվելիս: Շնորհակալություն նման նախագիծ մշակելու համար, լիահույս եմ, որ այս նախագծով առաջարկվող փոփոխությունը կամրագրվի օրենքով | Շնորհակալություն դրական արձագանքի համար: | |||
| 13 | GAYANE SIRADEGHYAN 18.05.2025 23:10:59 | Նախագիծը կարևոր քայլ է << Հանրակրթության մասին>> օրենքում կատարվող փոփոխության համար, սակայն ամեն դեպքում իմ կարծիքով այն պետք է իր մեջ ներառի ավելի խորը ուսումնասիրություն, օրինակ՝ բժշկական հաստատության կողմից տարբեր մասնագետների մասնագիտական եզրակացության տեսքով տրված տեղեկանք, որը կփաստի երեխայի խնդիրների մասին: | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 14 | Գեղամ Խաչատրյան 19.05.2025 09:49:30 | Առաջարկում եմ կատարել փոփոխություն՝ նախագծի այն կետում, որտեղ սահմանվում է, որ բացառիկ դեպքերում երեխայի դպրոց հաճախելն առերևույթ կարող է հետաձգվել միայն 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունենալու դեպքում։ Խնդրում եմ վերանայել այս մոտեցումը և հնարավորություն ընձեռել նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներին, հատկապես նրանց, ովքեր ունեն խոսքի և հոգեմոտոր զարգացման համաղմանի ակնհայտ դրսևորումներ, կրթության մեկնարկը հետաձգելու կամ մեկ դասարան ցածր նստացնելու համար։ Հիմնավորում՝ • Աջակցության 1-ին և 2-րդ աստիճանը նույնպես ենթադրում են տեսանելի դժվարություններ, որոնք կարող են խոչընդոտել երեխայի արդյունավետ սոցիալական և կրթական ինտեգրմանը։ • Այս խմբում ընդգրկված երեխաների ծնողները հաճախ կանգնում են բարդ ընտրության առջև՝ ստիպված լինելով դպրոց ուղարկել երեխային, որն ակնհայտորեն դեռ պատրաստ չէ համադասային կրթությանը։ • Մինչև զարգացման առաջընթաց գրանցելը՝ նման երեխաների ներառումը դպրոց կարող է հանգեցնել երկրորդային խնդիրների՝ ներառյալ հոգեբանական սթրես, ուսման մոտիվացիայի նվազում, շրջակա միջավայրից բացասական արձագանքներ և այլն։ Ավելացնելով այս խմբին որոշման ճկունությունը, պետությունը կխթանի անհատական մոտեցումը երեխաների կրթական իրավունքի իրացմանը՝ ապահովելով բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ։ Խնդրում եմ վերանայել սահմանափակումը և քննարկել 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներին ևս ազատելու դպրոց հաճախելու պարտադիր պահանջից՝ հիմնավորված դիմումի և մասնագիտական գնահատման հիման վրա։ | Ձեր առաջարկն ընդունելի չէ: Նախագծի հիմնավորման մեջ այդ մասով առկա են պարզաբանումներ: | |||
| 15 | Գեղամ Խաչատրյան 19.05.2025 16:17:58 | Թեև նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միայն 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների դեպքում է նպատակահարմար սահմանել տարիքայինից ցածր դասարան ընդգրկվելու բացառություն, խնդրում եմ կրկին դիտարկել այս չափանիշի կիրառման սահմանները։ Նախագծի հիմնավորման մեջ բացակայում է հիմնավորումը, թե ինչու 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաները, որոնք նույնպես կարող են ունենալ խոսքի, հուզական-վարքային կամ ճանաչողական խնդիրներ, չպետք է ունենան նույն ճկունության իրավունքը՝ դպրոց հաճախելու ժամկետի կամ դասարանի ընտրության հարցում։ Նրանց դեպքում նույնպես հնարավոր է՝ երեխայի ներուժն ու պատրաստվածությունը չհամապատասխանի սովորողների տարիքային խմբին ներկայացվող ակնկալիքներին։ Եթե օրենքի նպատակը ներառական և անհատական մոտեցում ապահովելն է՝ ինչպես նշվում է ռազմավարական փաստաթղթերում և նախագծի հիմնավորման մեջ, ապա խնդրում եմ սահմանել համապատասխան մեխանիզմ, որով հնարավոր կլինի բժշկահոգեբանական մասնագիտական եզրակացության հիման վրա անհատապես որոշել՝ արդյոք տվյալ երեխան, անկախ աջակցության աստիճանից, պատրաստ է դպրոց հաճախելուն։ Սա կապահովի հետևողականություն՝ մարդու իրավունքների տեսանկյունից, և թույլ կտա ծնողներին՝ դպրոցական միջավայրը ոչ թե պարտադրանքով, այլ երեխայի իրական կարիքներին համահունչ սկսել։ | Մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող սովորողներին նպատակահարմար չէ անմիջապես ընդունել 2-րդ կամ ավելի բարձր դասարան։ Այդ սովորողները հաճախ չունեն նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ։ Հակառակ դեպքում՝ սովորողը միանգամից հայտնվում է բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց համապատասխան նախապատրաստության, ինչն ավելացնում է երկրորդային անհաջողությունների, անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը։ Ուստի, նպատակահարմար է այս խմբի սովորողների նկատմամբ կիրառել բացառություն և նախատեսել անհատականացված մոտեցում՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վրա։ | |||
| 16 | Elmira Movsisyan 19.05.2025 10:38:57 | Բարև ձեզ, իմ տղան դեկտեմբերի 3ին նոր դառնալու է 6 տարեկան,անցել է զարգացման գնահատում ունի խոսքի զարգացման հապաղում և իր տարիքից հետ է մնում, խնդրում եմ ընդունել այս օրենքը, որպեսզի գոնե 6 տարեկանը լրացած լինի տղայիս։1 տարին կարող շատ բան փոխել։ Նա չի կարող 45 րոպե նստել դասաժամերին։ Խնդրում եմ հաշվի առեք այս փաստը և թույլ տվեք, որ դպրոց հաճախենք մյուս տարի 1ին դասարան նստելու ակընկալիքով։ Շնորհակալություն։ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ N 1640-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետով սահմանվում է, որ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան: «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ «Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է: | |||
| 17 | Hayk Harutyunyan 19.05.2025 13:47:13 | Նախագծի 10-րդ կետը («Դրույթը») չի ապահովում բոլոր երեխաների տարրական կրթության իրավունքը, որը, որպես մարդու հիմնարար իրավունք, երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով։ Այդ իրավունքը խախտված է գոյություն ունեցող կարգավորմամբ և լիարժեք չի վերականգնվում Դրույթով: Դրույթի գնահատման համար անհրաժեշտ է հստակ պատասխանել հետևյալ իրավական հարցադրումներին՝ • Արդյո՞ք կարելի է զրկել երեխային առաջին դասարանում տարրական կրթության իրավունքից՝ միայն այն պատճառով, որ նա ավելի ուշ է հաճախել դպրոց։ • Արդյո՞ք կարելի է զրկել ծնողների՝ երեխայի կրթության վերաբերյալ ողջամիտ որոշում կայացնելու իրավունքից։ Այս հարցերի պատասխանները միանշանակ բացասական են։ Որևէ երեխա չի կարող զրկվել լիարժեք տարրական կրթության իրավունքից՝ դպրոց ավելի ուշ հաճախելու դեպքում: Երեխան պետք է օգտվի առաջին դասարանում սովորելու իրավունքից, եթե դա բխում է երեխայի շահերից և չի խախտում այլ երեխաների իրավունքները։ Ծնողը պետք է ունենա ողջամիտ ժամանակային շրջանակ, որի ընթացքում կարող է որոշել, թե երբ երեխան սկսի հաճախել դպրոց՝ հաշվի առնելով երեխայի զարգացման անհատական առանձնահատկությունները։ Առաջին դասարան հաճախելը պետք է համարվի ընդհանուր կանոն, այլ ոչ թե բացառություն։ Անմիջապես բարձր դասարան ընդունվելը պետք է իրականացվի միայն ծնողի կամքով և երեխայի պատրաստվածության հիմքով, այլ ոչ թե սոսկ տարիքի հիման վրա։ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Նախագծի 10-րդ կետի փոխարեն առաջարկում ենք հետևյալ կարգավորումը, որը մինչև 2025-2026 ուսումնական տարվա սկիզբը կապահովվի հնարավորինս լեգիտիմ, ողջամիտ, հավասարակշիռ և իրագործելի լուծում. «10) 29-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1) 2025-2026 ուսումնական տարվանից սկսած մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 տարին լրանալու դեպքում՝ սույն կարգի 25-րդ կետի պահանջներին համապատասխան՝ ա. առաջին դասարան՝ ընդհանուր հիմունքներով. բ. ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա՝ իր տարիքային խմբին համապատասխան դասարան՝ [դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական քննություններ կազմակերպելու կարգին համապատասխան] գիտելիքների և պատրաստվածության ստուգման արդյունքում,»: 11) 29-րդ կետը լրացնել 1.1 ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ․ «1.1) 2025-2026 ուսումնական տարվանից սկսած մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 8 տարին լրանալու դեպքում՝ սույն կարգի 25-րդ կետի պահանջներին համապատասխան՝ ա. երկրորդ դասարան՝ ընդհանուր հիմունքներով. բ. հաստատության տնօրենին ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա՝ իր տարիքային խմբին համապատասխան դասարան՝ [դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական քննություններ կազմակերպելու կարգին համապատասխան] գիտելիքների և պատրաստվածության ստուգման արդյունքում, գ. առաջին դասարան, եթե հաստատության տնօրենին ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) ներկայացրած համապատասխան դիմումի հիման վրա կատարված գնահատման արդյունքում բացահայտվել է կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների աջակցության այնպիսի կարիք, որը [մասնագիտական եզրակացության համաձայն] նպատակահարմար է դարձնում երեխայի ուսումն սկսել առաջին դասարանից՝ ելնելով երեխայի շահերից.»: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ․ Ուղղանկյուն փակագծերով ընդգրկված ձևակերպումները պայմանական են, վերաբերում են պատրաստվածության ստուգման և եզրակացությունների մեխանիզմներին, որոնք պետք է հստակեցվեն նախարարության կողմից։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Դրույթը հակասում է հետևյալ նորմերին՝ • ՀՀ Սահմանադրության հոդված 36, 37 (մաս 2), 38 (մաս 1), • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 5, մաս 2, կետ 2, • «Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 5, մաս 1, կետեր 1 և 2, • «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 11, • «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» ՀՀ օրենք: ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (հոդված 26), • Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (հոդված 2), • Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա (հոդվածներ 2, 3, 5, 18, 23, 27, 28, 29), • Կրթության ոլորտում խտրականության դեմ կոնվենցիա (հոդվածներ 3, 4, 6), • Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր (հոդված 13), • Եվրոպական սոցիալական խարտիա (հոդված 17)։ Դրույթը խախտում է. • Մատչելի և անվճար տարրական կրթության իրավունքը, • Ծնողների իրավունքը որոշում կայացնելու երեխայի կրթության վերաբերյալ, այդ թվում՝ դպրոց հաճախելու տարիքային հարցում։ Դրույթը հակասում է մի շարք սկզբունքների, այդ թվում՝ • Երեխայի անհատական զարգացման և համակողմանի կրթության իրավունքը, • Հանրակրթության մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովումը, • Կրթության շարունակականության և հաջորդականության պահպանումը՝ սովորողի իրական զարգացման մակարդակին համապատասխան, • Ծնողների իրավունքները՝ որոշումներ կայացնելու երեխայի կրթության և խնամքի վերաբերյալ։ Բավական է մեջբերել Հանրակրթության մասին օրենքի հետևյալ հոդվածը. «Հոդված 5. Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները 1. Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի՝(...) 3) իր ընդունակություններին, կարողություններին և առողջությանը համապատասխան ուսումնական միջավայրում նրա հասարակական հարմարեցմանը. (...) 2. Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը. (...) 2) հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ սովորողների ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ, առանձնահատկություններին ու ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻՆ. (...)»: Բովանդակային առումով Դրույթը հակասում է ««ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» ՀՀ օրենքին. «77. Ծրագրի վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թվականը սահմանվում են հետևյալ ռազմավարական ուղղությունները. 1) համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի ԻՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ԱՆՁՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ բխող (...) որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում. (...) 81. Համընդհանուր ներառական, սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը ենթադրում է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ և հասանելիություն Հանրապետության ողջ տարածքում։(...) գ. պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելման, դուրս մնացած երեխաների հայտնաբերման և կրթական համակարգում նրանց ներառման ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ, (...)»: Թեև Դրույթի նպատակը, ենթադրաբար, երեխաների դպրոցական կրթության մեջ ընդգրկվածության ու ներառման ապահովելն է, այն իրականում ոչ թե կնպաստի ներառական կրթությանը և ընդգրկվածությանը, այլ ընդհակառակը՝ կստեղծի կրթությունից օտարման ռիսկեր, հատկապես միջին և բարձր դպրոցում ուսումնական գործընթացից ավելի մեծ թվով աշակերտների դուրս մնալու վտանգ՝ ներառականության և դպրոցական ընդգրկվածության վիճակագրական ցուցանիշները ձևականորեն ապահովման մոլորեցնող շղարշի ներքո։ Դրույթով սահմանված տարիքային կոշտ շեմը հանգեցնում է կրթության իրավունքի մասնակի մերժման։ Երբ երեխան պետք է միանգամից ընդգրկվի ավելի բարձր դասարանում՝ առանց առաջին դասարանում ուսանելու, դա կարող է լրջագույն բացասական հետևանքներ ունենալ նրա ողջ կրթական ուղու վրա։ Նա կարող է դժվարությամբ յուրացնել նյութը, կորցնել հետաքրքրությունը ուսման նկատմամբ, ձևավորել անվստահություն և բացասական վերաբերմունք կրթության հանդեպ։ Ավելին՝ կարող է հայտնվել ծաղրի կամ պիտակավորման թիրախում, իսկ որոշ դեպքերում՝ դառնալ մանկավարժական բռնության զոհ։ Նման շեմը չի հաշվի առնում երեխայի անհատական զարգացման առանձնահատկությունները, առողջական վիճակը, ընտանեկան իրավիճակը կամ այլ հիմնավոր հանգամանքներ, բացառությամբ միայն ինտելեկտուալ խորը խնդիրների։ Այս մոտեցումը հակասում է «երեխայի լավագույն շահի» սկզբունքին։ Բարձր դասարաններ հարկադրաբար ընդունելն հակասում է կրթական ծրագրի կառուցվածքին և մանկավարժության տրամաբանությանը։ Դրույթը չի ապահովում անհատական մոտեցում՝ սահմանելով տարիքային արհեստական ստանդարտներ, ինչը խախտում է երեխայի կրթական ուղին կառուցելու իրավունքը։ Տարիքը չի կարող համարվել պատրաստվածության ցուցիչ։ Երեխայի՝ ավելի բարձր դասարան ընդունվելը պետք է հնարավոր լինի միայն համապատասխան պատրաստվածության հաստատման դեպքում։ Դրույթը նպաստում է հատուկ կրթական կարիքների արհեստական «աճին», քանի որ երեխաները, ովքեր կարող էին լիարժեք սովորել առաջին դասարանում՝ նախապատրաստության լրացուցիչ տարով, ստիպված են լինում սովորել երկրորդ դասարանում՝ առանց պատշաճ հիմքի։ Դրույթը զրկում է ծնողներին իրենց երեխայի կրթական ուղին որոշելու հնարավորությունից, անգամ եթե առկա են ուշ դպրոց հաճախելու հիմնավոր պատճառներ։ Այն, փաստորեն, «պատժում» է ծնողներին և երեխաներին՝ առաջին կամ երկրորդ դասարանում սովորելու հնարավորությունից զրկելով, եթե երեխայի դպրոց հաճախելը տեղի չի ունեցել խիստ սահմանված տարիքին: Դրույթը խախտում է նաև այն երեխաների իրավունքները, ովքեր արդեն սովորում են 2-րդ կամ 3-րդ դասարանում, քանի որ անպատրաստ երեխաների ընդգրկումը խաթարում է դասարանի ընդհանուր կառուցվածքը և ազդում կրթության որակի վրա։ Եթե նույնիսկ ուշ դպրոց գնալու որոշումը եղել է առանց հիմնավորման, երեխային չի կարելի զրկել առաջին դասարան հաճախելու հնարավորությունից։ Իսկ եթե որոշումը եղել է հիմնավոր՝ առողջական, սոցիալական կամ այլ պատճառներով, այդ դեպքում այդ իրավունքը առավել ևս պետք է երաշխավորված լինի։ Սահմանադրությունը և մարդու իրավունքները երաշխավորող միջազգային իրավունքի նորմերը բոլոր դեպքերում պետք է պահպանվեն, լիարժեք և արմատական կերպով բացառվի դրանց խախտումը: | Ելնելով երեխայի իրավական, կրթական և հասարակական շահերից՝ երեխան իրավունք ունի կրթության, և պետությունն ապահովում է այդ իրավունքը: Ծնողի ազատ ընտրությունը չի կարող գերակա լինել երեխայի հիմնարար իրավունքի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ երեխան ունի կրթություն ստանալու իրավունք, իսկ պետությունը պարտավոր է ապահովել դա։ Ծնողները պարտավոր են նպաստել իրենց երեխայի կրթությանը, բայց չեն կարող կամայականորեն որոշել՝ երեխան սովորի, թե ոչ։ Կրթությունն անհրաժեշտ է երեխայի ապագա ինքնուրույնության, մասնագիտական կարողությունների և լիարժեք քաղաքացի դառնալու համար։ Երեխան անկախ անհատ է, ոչ թե ծնողի «սեփականությունը» Ծնողը խնամակալ է, ոչ թե երեխայի կյանքի տնօրինողը: Ծնողը պարտավոր է հոգալ երեխայի լավագույն շահը, ինչը հաճախ կարող է տարբեր լինել ծնողի անձնական պատկերացումներից։ Երեխային կրթությունից զրկելը խախտում է նրա զարգացման իրավունքը։ Հասարակության ընդհանուր շահը պահանջում է կրթված քաղաքացիներ: Երբ երեխային դպրոց չեն տանում, հասարակությունը երկարաժամկետ կորուստ է ունենում: Կրթությունը միայն անհատական խնդիր չէ. անգրագետ կամ կիսագրագետ քաղաքացիները սոցիալական խնդիրներ են առաջացնում։ Կրթված քաղաքացիներն են, որ կարող են զարգացնել պետությունը, մասնակցել ժողովրդավարական գործընթացներին և տնտեսական առաջընթացի մեջ ներդրում ունենալ։ Պետությունն արդեն հաշվի է առել ծնողի դերը՝ կրթական համակարգում: Ծնողն ունի խոսքի և մասնակցության իրավունք, բայց ոչ միանձնյա որոշող լինելու իրավասություն: Ծնողները կարող են մասնակցել դպրոցական խորհուրդներին, ընտրել դպրոց, աշխատել ուսուցիչների հետ՝ երեխայի կրթությունը բարելավելու համար։ Սակայն պարտադիր կրթության տարիքային շեմը պետական կարգավորում է՝ հենց երեխայի շահերի պաշտպանության համար։ Ծնողը կարևոր դեր ունի երեխայի կյանքում, բայց այդ դերը չի տալիս անսահմանափակ իշխանություն։ Երեխայի կրթությունը պետության և հասարակության պաշտպանած իրավունք է, և այս հարցում պետության միջամտությունը անհրաժեշտ է՝ երեխայի լավագույն շահը ապահովելու համար: Նշենք նաև, որ վեցամյա երեխաների զարգացման հոգեսոցիալական կարիքները հաշվի են առնված ինչպես նոր չափորոշիչների հիման վրա մշակված դասագրքերում, այնպես էլ դասավանդման կազմակերպման չափորոշչային պահանջներում։ Դասավանդման գործընթացում կիրառվում են բազմաբնույթ ուսուցման ձևաչափեր, ինչը նպաստում է ուսումնառության արդյունավետության բարձրացմանը և երեխայի ամբողջական զարգացմանը։ Հանրակրթության բովանդակային փոփոխումներում առանցքային է համարվում կարողունակությունների վրա հիմնված կրթությունը: 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՀ կառավարության N 439-Ն որոշմամբ հաստատված՝ Հանրակրթության պետական չափորոշչի 2-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված է՝ «Հանրակրթության պետական չափորոշիչը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ)...», որից հետևում է, որ հաստատություններում կրթության հիմքում դրվում է կարողունակությունները զարգացնելու սկզբունքը: Կրթական բարեփոխումների շրջանակում 2022 թվականից փոփոխության են ենթարկվել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը՝ հիմքում դնելով սովորողի տարիքային առանձնահատկությունները, նրանց մեջ տարբեր կարողունակությունների ձևավորումն ու զարգացումը։ Առանձնապես տարրական դպրոցի բոլոր ծրագրերի հիմքում դրված է ինտեգրված մոտեցումը՝ հաշվի առնելով երեխայի հոգեբանական առանձնահատկությունները․ գլխավորապես այն իրողությունը, որ նա աշխարհն ընկալում է ամբողջական, և, բնականաբար, ծրագրերը միտված պիտի լինեն աշխարհի միասնականության մասին պատկերացումների պահպանմանը․ չպիտի աղճատվի երեխայի ներաշխարհը։ Միաժամանակ ձգտել ենք այնպես կառուցել ծրագրերը, որ ուսումնառությունը լինի իրատեսական, երեխայի կենսագործունեության, հետաքրքրությունների և ընկալման հավասարակշռության մեջ։ Սա է պատճառը, որ 1-4-րդ դասարաններում նույն թեմաների շուրջ է կառուցվում ուսուցումը՝ աստիճանաբար փոփոխվող ենթաթեմաների գլխավոր թեմաները խորացնելով և ընդլայնելով, ուսումնառությանը խաղային, գործնական բնույթ հաղորդելով։ Հիմնական թեմաներն են՝ 1) «Ո՞վ ենք մենք». 2) «Որտե՞ղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ». 3) «Ինչպե՞ս ենք մենք ինքնակազմակերպվում». 4) «Ինչպե՞ս ենք մենք ինքնարտահայտվում». 5) «Ինչպե՞ս է «աշխատում» աշխարհը». 6) «Ինչպե՞ս ենք միասին ապրում մոլորակում» և այլն: Եվ քանի որ ինտեգրված է ողջ դասընթացը, ուստի մյուս առարկաները այս կամ այն կերպ առնչվում են այս գլխավոր թեմաներին, բխում նրանցից։ Հաշվի առնելով 6 տարեկանի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները՝ առաջնահերթ սահմանափակում է դրված երեխայի ուսումնական ծանրաբեռնվածության մեջ՝ շաբաթական 20 ժամ, օրական 4 ժամ առավելագույնը: Այսինքն՝ երեխան 8:30 կամ 9:00-ին սկսելով ուսումնական օրը՝ մինչև 12:00 ավարտում է իր աշխատանքը և հնարավորություն է ունենում հանգստանալու, խաղալու, իր օրը տնօրինելու դպրոցից հետո: Մեթոդաբանությամբ նախատեսված է, որ 1-ին դասարանում դասերը 10-15 րոպեն մեկ ընդմիջվեն դադարներով, հաճախակի փոխվի գործունեության ձևը, ուսումնական գործունեությունն իրականացվի խաղային ակտիվ տարրերի կիրառմամբ: Հաշվի առնելով 6 տարեկանի պատկերավոր մտածողությունը՝ ավելի շատ են կիրառվում տեսալսողական ուսումնական նյութեր՝ նկարներ, խաղեր, առարկաներ, ֆիլմեր, երգեր և այլն: Ուսումնական ակտիվ և ներգրավող միջավայրի ստեղծումը ենթադրում է, որ երեխան շատ բան կհասցնի անել դասարանում և առաջադրանքներով շատ չի ծանրաբեռնվի տանը: 1-ին դասարանի դասագիրք - տետրերը և դասագրքերը ևս ստեղծված են այն սկզբունքով, որ երեխան գործնական աշխատանքներով, դասընկերների հետ համագործակցելով՝ հաղթահարի ուսումնական խնդիրները: Այսպիսով, 21-րդ դարում հանրակրթությունը նպատակ ունի ձևավորելու որոշակի կարողունակություններով զինված հայ քաղաքացի, որը պատրաստ է դիմագրավելու ցանկացած փոփոխության, ճիշտ կողմնորոշվելու ցանկացած իրավիճակում, քննական վերլուծության ենթարկելու իրադրությունը, մշակելու քայլեր, առաջարկելու փոփոխություններ, գործելու հանուն հանրության, հանուն իր երկրի բարօրության, պետականության ամրապնդման և բարգավաճման: Այս տրամաբանությամբ են լրամշակվել առարկայական բոլոր ծրագրերը, և նրանցում տեղ գտած գործունեության առաջարկվող ձևերում շեշտադրվել են գործնականություն պարունակող առաջադրանքները։ Բոլոր առարկաների ծրագրային նյութերը տրոհվել են «ՊԱՐՏԱԴԻՐ» և «ԼՐԱՑՈՒՑԻՉ» հատվածների, որը հնարավորություն է տալիս տարբերակված ուսուցում իրականացնելու։ Որդեգրվել է մի սկզբունք, որ պետք է դասավանդման և ուսումնառության գործընթացը հարմարեցնի սովորողների առանձնահատկություններին, նախասիրություններին և կարողություններին՝ կիրառելով տարբերակված ուսուցման տարաբնույթ մարտավարություններ: Կարևոր է, որ դասավանդման ընթացքում կիրառված մոտեցումները, աշխատանքների տեսակները և մեթոդները լինեն բազմազան և հետաքրքիր, ուղղակիորեն կապված լինեն ծրագրի նպատակներին և ակնկալվող վերջնարդյունքներին։ Հավելեմ նաև, որ Համաշխարհային բանկի կողմից՝ անկախ փորձագետների միջոցով Տավուշի մարզում իրականացվել է հանրակրթական դպրոցներում ներդրված նոր չափորոշչի արդյունքների երկամյա հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, որ Տավուշի մարզի՝ նոր չափորոշչով սովորող երեխաների մոտ 6 ամիս ավելի առաջընթաց է գրանցվել, քան հին չափորոշչով դասարաններում սովորողների մոտ: | |||
| 18 | Hayk Harutyunyan 22.05.2025 09:32:19 | Ցավոք, նախարարությունը առարկայական չի արձագանքում նախագծի 10-րդ կետի (ստորև `«Դրույթ») վերաբերյալ կարևոր առաջարկներին: Դրույթի վերաբերյալ Անուշ Շահումյանի մայիսի 16-ի և Գեղամ Խաչատրյանի մայիսի 19-ի հանգամանալի առաջարկների վերաբերյալ, նախարարությունը ներկայացրել է վերացական եզրակացություն․ այլ սահմանափակվում է խուսափողական, ձևական, վերացական պատասխաններով՝ «Ձեր առաջարկն ընդունելի չէ: Նախագծի հիմնավորման մեջ այդ մասով առկա են պարզաբանումներ»: Առաջարկներով բարձրացվել է չափազանց կարևոր խնդիր՝ Դրույթով նախատեսվող բացառությունների ընդլայնման անհրաժեշտությունը անկախ խնդրի տեսակից և կարգից։ Նախարարության պատասխանում բացակայում է որևէ հղում, թե հիմնավորման կոնկրետ ո՞ր մի դրույթով է բացատրվում առաջարկի մերժման հիմքը։ Իրականում, նման պարզաբանումները գոյություն չունեն։ Հիմնավորումներում, որևէ կերպ չի բացատրվում, թե՝ • ինչո՞ւ պետք է բացառություն արվի միայն 3-4-րդ կարգի աջակցության կարիք ունեցող երեխաների համար, բայց ոչ 1-2-րդ կարգի դեպքում, • ինչո՞ւ են մտավոր զարգացման խնդիրներն հիմք համարվում բացառության համար, իսկ, օրինակ, խոսքի կամ հոգեմոտոր զարգացման հապաղումը` ոչ։ Ճիշտ հակառակը՝ հիմնավորման պարզաբանումներով հաստատվում է առաջարկների հիմնավորվածությունը։ Մեջբերում․ «(...) Նշված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող սովորողներին նպատակահարմար չէ անմիջապես ընդունել 2-րդ կամ ավելի բարձր դասարանն: Այդ սովորողները հաճախ չունեն նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ։ Հակառակ դեպքում՝ սովորողը միանգամից հայտնվում է բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց համապատասխան նախապատրաստության, ինչն ավելացնում է երկրորդային անհաջողությունների, անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը։ Ուստի, նպատակահարմար է այս խմբի սովորողների նկատմամբ կիրառել բացառություն և նախատեսել անհատականացված մոտեցում՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վրա»: Այս հիմնավորումը, որը վերաբերում է մտավոր խնդիրներին, որևէ տարբերակում չի կատարում կարգերի միջև։ Բացի այդ, չկա հիմնավորում, թե ինչու բացառությունը չի տարածվում կրթական այլ խնդիրների վրա, օրինակ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, հուզական, վարքի, շարժունակության կամ դրանց որևէ համախմբի։ Այդպիսով, հիմնավորման մեջ չկա որևէ փաստական, տրամաբանական, մանկավարժական կամ իրավական փաստարկ, որով հիմնավորվում է առաջարկվող բացառությունների խիստ սահմանափակ ծավալը։ Իրականում, հիմնավորման բոլոր փաստարկները, որոնք վերաբերում են մտավոր խնդիրներին, կարող են հավասարապես վերաբերելի լինել ցանկացած պատճառով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին: Դրանք ևս կարող են չունենալ նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ։ Սակայն դրույթով միայն նվազագույն չափով է շտկված ներկայումս գոյություն թերի կարգավորումը, որը չի բխում դպրոց ուշ հաճախող երեխաների շահերից, հակասում է մանկավարժական տրամաբանությանը, օրենքին, Սահմանադրությանը և միջազգային պայմանագրերին։ Առկա թերի կարգավորումը պահանջում է արմատական վերանայում, այլ ոչ թե կոսմետիկ շտկումներ։ Առկա կարգավորումը, թեկուզ Դրույթով շտկված, չի ծառայում հիմնավորման մեջ հռչակված նպատակներին՝ խոչընդոտելով ներառական կրթական միջավայրի ձևավորմանը չեն նպաստում, որ ունենանք նախաձեռնող ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն։ Առկա մոտեցումը հիմնված է զուտ երեխայի անձնագրային տարիքի չափանիշի վրա, կարծես դա երեխայի անհատը բնորոշող ամենակարևոր հատկանիշն է։ Այն ոչ թե նորարարական է, այլ արտահայտում է մանկավարժության մեջ վաղուց հաղթահարված մոտեցումները։ Դրույթը սոսկ նվազագույն բացառություններ է նախատեսում դրանից՝ միայն ծայրահեղ դեպքերի համար, ինչը չի նպաստում այնպիսի քաղաքացու ձևավորմանը, ում համար իր իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը։ Ճիշտ հակառակը, այն հակասում է մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին՝ • զրկում է երեխային կրթության իրավունքից, • անտեսում է ուսման հանդեպ երեխայի վերաբերմունքը, որը չի կարող դրական լինել, եթե կրթական միջավայրը չի համապատասխանում երեխային, • զրկում է ծնողներին երեխայի շահերից ելնելով ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատությունից, • պահանջում է, որ քաղաքացին ենթարկվի ձևական հրահանգներին՝ զոհաբերելով իր և իր երեխայի իրավունքները, • զրկում է քաղաքացուն իր և իր երեխայի բարեկեցության և առողջության վերաբերյալ սեփական պատասխանատու որոշումներն ընդունելու հնարավորությունից՝ ամբողջովին հանձնելով դրանք պաշտոնյաների հայեցողությանը: Դրույթը բնավ միտված չէ նախաձեռնող ու մրցունակ քաղաքացու ձևավորմանը։ Այն զրկում է ծնողներին և դպրոցների ինքնավարությունից և նախաձեռնությունից, անտեսում է երեխայի կարծիքը, երեխաների կրթական ուղղին ենթարկեցնում է կույր համահավասարեցման և մեխանիստական «ծրագրավորման»՝ ըստ տարիքի ձևական չափանիշի։ Բովանդակային առումով Դրույթով առաջարկվող փոփոխությունը բնավ չի ապահովվում «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» ՀՀ օրենքի նպատակների իրականացումը, որն իբր դրված է Դրույթի հիմնավորման հիմքում, այլ ճիշտ հակառակ է համընդհանուր ներառական, սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայր ստեղծելու ռազմավարությանը։ Մասնավորապես. «77. Ծրագրի վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թվականը սահմանվում են հետևյալ ռազմավարական ուղղությունները. 1) համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող (...) որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում. (...) 81. Համընդհանուր ներառական, սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը ենթադրում է բոլորի համար որակյալ կրթական ծառայությունների մատչելիություն և հասանելիություն հանրապետության ողջ տարածքում։(...) գ. պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելման, դուրս մնացած երեխաների հայտնաբերման և կրթական համակարգում նրանց ներառման արդյունավետ մեխանիզմների գործարկում, (...)»: Եթե 7-8 տարեկան երեխայի պատրաստվածության մակարդակը համապատասխանում է առաջին դասարանին, ապա հենց առաջին դասարան գնալով նա կարող է արդյունավետ ներառվել կրթական համակարգում: Դրան հակառակ, 7-8 տարեկան անպատրաստ երեխայի մուտքն անմիջապես ավելի բարձր` 2-3-րդ դասարան բնավ չի կարող դիտվել որպես կրթական համակարգում ներառման արդյունավետ մեխանիզմ: Դա վերաբերում է բոլոր երեխաներին, սակայն հատկապես, երբ առկա են զարգացման ցանկացած խնդիրներ: Թեև կարգավորման պաշտոնական նպատակը՝ երեխաների դպրոցական կրթության մեջ ընդգրկման ապահովելն է, այն փաստացի հանգեցնելու է ճիշտ հակառակ արդյունքի՝ ավելի մեծ թվով աշակերտներ դուրս են մնալու կրթությունից, հատկապես միջին և բարձր դպրոցներում։ Ինչպես նշվում է հենց հիմնավորման մեջ, սովորողի հայտնվելը միանգամից բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց նախապատրաստության, ավելացնում է կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը։ Այսպիսով, կարգավորումը շարունակում է ըստ էության հակասել «ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից» նպատակին, քանի որ երեխաները դուրս են մնում տարրական կրթության ամենահիմքային մակարդակից՝ առաջին և երկրորդ դասարաններից և ենթարկվում են հետագա կրթական գործընթացից դուրս մնալու առավել ռիսկի։ Իրականում՝ առաջին դասարանում սովորելու իրավունքից չի կարող զրկվել ոչ միայն այն երեխան, որը ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այլ առհասարակ որևէ երեխա։ Պետությունը պարտավոր է ապահովել բոլորի անվճար ու մատչելի տարրական կրթության իրավունքը՝ անկախ որևէ հանգամանքից։ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված այդ մարդու իրավունքը ներառում է առաջին և երկրորդ դասարանում սովորելու իրավունքը: Հավասարապես, Պետությունը պարտավոր է հարգել երեխայի կրթության և խնամքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ծնողի իրավունքը և ազատությունը, որը ներառում է երեխայի շահերից ելնելով դպրոց գնալու տարիքը ողջամիտ կերպով որոշելու իրավունքը։ Օրենքով և միջազգային իրավական ակտերով սահմանվում է, որ ծնողը հանդիսանում է երեխայի կրթության, խնամքի և առողջության առաջին պատասխանատուն և պարտավոր է առաջնորդվել երեխայի լավագույն շահերով։ Իր պարտականությունները բարեխղճորեն կատարող ծնողը չպետք է թույլ տա, որ երեխան հաճախի դպրոց՝ միայն օրենքի ֆորմալ պահանջը բավարարելու համար, եթե երեխան փաստացի դեռ պատրաստ չէ դպրոց հաճախելուն։ Նույն կերպ, եթե երեխայի լավագույն շահերը պահանջում են, որ նա սկսի ուսումը առաջին դասարանում ավելի ուշ հասակում, ծնողը չպետք է թույլ տա, որ նրան զրկեն այդ իրավունքից՝ խախտելով կրթության հաջորդականության և շարունակականության սկզբունքը, տարրական կրթության համընդհանուր մարդու իրավունքը: Ծնողը պարտավոր է որպես գերակա պաշտպանել երեխայի լավագույն շահերը, նույնիսկ առկա իրավական ակտերի համաձայն պատասխանատվության ենթարկվելու ռիսկի պարագայում։ Հակառակ վարքագիծը կհանդիսանա ծնողի՝ օրենքով սահմանված ԱՌԱՋՆԱՅԻՆ պարտականությունների ոչ պատշաճ կատարում։ Բացի նախկինում հիշատակված իրավական ակտերից, դրույթը հակասում է նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-53-րդ հոդվածի 1-2-րդ մասերին: Թեև մտավոր զարգացման խնդիրներով պայմանավորված 3-4-րդ կարգի աջակցության կարիք ունեցող երեխաների համար բացառություն նախատեսելն անհրաժեշտ է, դա բնավ բավարար չէ առկա թերի կարգավորման խնդրին լիարժեք լուծում տալու համար։ Ընդունելի լինելու համար, Դրույթն ունի արմատական վերանայման կարիք, ինչի համար ներկայացվող հանրային քննարկման շրջանակներում ներկայացված առաջարկները պետք է արժանանան առարկայական քննարկման, այլ ոչ թե ձևական պատասխանների: | Մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող սովորողներին նպատակահարմար չէ անմիջապես ընդունել 2-րդ կամ ավելի բարձր դասարան։ Այդ սովորողները հաճախ չունեն նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ։ Հակառակ դեպքում՝ սովորողը միանգամից հայտնվում է բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց համապատասխան նախապատրաստության, ինչն ավելացնում է երկրորդային անհաջողությունների, անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը։ Ուստի, նպատակահարմար է այս խմբի սովորողների նկատմամբ կիրառել բացառություն և նախատեսել անհատականացված մոտեցում՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վրա։ | |||
| 19 | Hayk Harutyunyan 30.05.2025 19:52:52 | Սիրելի ծնողներ և երեխաներ, շնորհավո՛ր ում ենք բոլորին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Շնորհակալ ենք նախարարությանը՝ եզրակացություններն ավելի առարկայական դարձնելու համար։ Կարծում ենք, նախագծի հիմնավորումները ևս հաստատում են մեր առաջարկներն առ այն, որ․ • ցանկացած առանձնահատկություններ ունեցող երեխայի համար կարող է խնդիր լինել միանգամից ավելի բարձր դասարան ընդունվելը, • ավելին՝ ցանկացած երեխա ունի լիարժեք տարրական կրթության իրավունք։ Հավատացած ենք, որ ԿԳՄՍ նախարարությունն էական փոփոխություններ կկատարի նախագծում՝ արմատապես վերացնելով առկա խնդիրները։ Լիահույս ենք, որ ծնողներն ստիպված չեն լինի կայացնել երեխաների շահերից Չ՛բխող որոշումներ կամ ապավինել դատական պաշտպանության, քանի դա թե՛ դժվար է, թե՛ դանդաղ՝ չի երաշխավորի երեխաների պաշտպանությունը 2025–26 ուսումնական տարում։ Հարկ է ճիշտ գնահատել, որ քննարկվող բացառությունը նախատեսելու առաջարկին «կողմ» արտահայտված ձայները և դրական գնահատականները, որոնք վերաբերում են 29-րդ կետին, իրականում «դեմ» են առկա կարգավորումներին, որոնք ընդունվել են 2023թ․ և 2024թ․ հրամաններով։ Ըստ վերջիններիս՝ այս տարվանից դպրոց «ուշ» գնացած երեխան պետք է ընդունվի անմիջապես ավելի բարձր դասարան, ինչը խախտում է երեխաների և ծնողների մարդու իրավունքները։ Բնական է, որ երեխաների գոնե մի խմբի մարդու իրավունքների վերականգնումը դրական արձագանք է առաջացնում։ Սակայն գերակշիռ «կողմ» ձայները չեն նշանակում, թե մարդիկ կողմ են, որ մնացած երեխաներն ու ծնողները զրկված մնան մարդու իրավունքներից։ Ինքնին այն փաստը, որ այս տարի 29-րդ կետի մասով ծրագրվում է բացառություն նախատեսել, վկայում է, որ առկա է խնդիր։ Սակայն իրականում վտանգված են բոլոր երեխաների և ծնողների մարդու իրավունքները, այլ ոչ թե մի խմբի։ Հարկ է նշել, որ բոլոր նմանատիպ հրամանների նախագծերը ենթակա են պարտադիր պետական-իրավական փորձաքննության ՀՀ արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից` Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը որոշելու նպատակով: Ցավոք, ՀՀ ԱՆ ԻԱՓ գործակալությունը մերժեց տրամադրել տեղեկություն այն մասին, թե արդյոք իրականացվել է նախորդ տարվա հրամանի փորձաքննությունը՝ առաջարկելով այդ հարցով դիմել ԿԳՄՍ նախարարությանը։ Թեև մերժումը փոքր ինչ զարմանալի է` Սահմանադրության 51-րդ հոդվածի, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ, 8-րդ և 12-րդ հոդվածների լույսի ներքո՝ գործակալության հորդորով խնդրում ենք, ԿԳՄՍ նախարարությունից հայտնել՝ • արդյո՞ք 2023 և 2024 թթ․ հրամանները ներկայացվել են պետական-իրավական փորձաքննության․ • արդյո՞ք ՀՀ ԱՆ ԻԱՓ գործակալությունից ստացվել են հրամանների սահմանադրականության վերաբերյալ դրական եզրակացություններ։ Քննարկվող նախագիծն պետք է ևս ներկայացվի նախնական պետական-իրավական փորձաքննության, հուսով ենք՝ արմատապես վերանայված տեսքով։ Կանխավ շնորհակալ ենք: | «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմամբ սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտի նախագիծը փորձաքննության է ենթարկվում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից, որից հետո տրվում է եզրակացություն: Երեխաների համար շատ կարևոր է սովորել իրենց տարիքային խմբի երեխաների հետ մի քանի հիմնավոր պատճառներով՝ որոնք նպաստում են ինչպես նրանց ճանաչողական, այնպես էլ սոցիալական և հուզական զարգացմանը։ Ահա գլխավոր պատճառները. 1. Սոցիալական հմտությունների զարգացում Երեխաները սովորում են ընկերություն անել, կիսվել, համագործակցել, վիճաբանել և հաշտվել իրենց հասակակիցների հետ։ Այս ամենը հնարավոր է միայն այն միջավայրում, որտեղ նրանք հանդիպում են նման հոգեբանական ու զարգացման մակարդակ ունեցող երեխաների։ 2. Հուզական հասունացում Երբ երեխաները շփվում են իրենց տարիքի երեխաների հետ, նրանք սովորում են վերահսկել իրենց հույզերը, հասկանալ ուրիշների զգացմունքները, զարգացնել կարեկցանք և կառուցել առողջ հարաբերություններ։ 3. Լեզվական և հաղորդակցման հմտություններ Տարիքային խմբում շփումը նպաստում է խոսքի, լսելու և հասկացողության զարգացմամբ։ Նրանք հաճախ խոսում են միևնույն բարդության մակարդակով, ինչն օգնում է ավելի ակտիվ փոխգործակցության։ 4. Ճանաչողական զարգացում Երեխաները սովորում են իրենց հասակակիցներից՝ միմյանց հարցեր տալով, խաղերի միջոցով նոր գաղափարներ բացահայտելով, միմյանց սխալներն ուղղելով և միասին խնդիրներ լուծելով։ 5. Անվտանգության և ինքնավստահության զգացում Երբ երեխաները իրենց նմանների շրջապատում են, նրանք ավելի ապահով են զգում, ավելի հեշտ են մասնակցում դասերին կամ խաղերին, ինչը բարձրացնում է նրանց ինքնագնահատականը։ 6. Մրցակցություն և մոտիվացիա Հասակակիցների ներկայությունը կարող է դառնալ մոտիվացիայի աղբյուր։ Երեխաները ձգտում են հասնել նույն հաջողություններին, ինչ իրենց ընկերները՝ առանց ավելորդ սթրեսի։ Այսպիով, չնայած երբեմն տարբեր տարիքների երեխաների հետ շփվելը նույնպես օգտակար է (օրինակ՝ մեծերը կարող են օգնել փոքերին), երեխաների տարիքային խմբով սովորելը կարևոր է նրանց զարգացման ճիշտ փուլերում անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար։ | |||
| 20 | Նունե Հարությունյան 19.05.2025 15:59:31 | Նախագիծը միանշանակ կարևոր է, սակայն անհրաժեշտ եմ համարում այն լրացնել առավել խորքային ուսումնասիրության բաղադրիչով։ Մասնավորապես, առաջարկում եմ, որ երեխայի խնդիրների առկայությունը փաստող փաստաթղթավորումը լինի ոչ միայն ծնողի դիմումի, այլև համապատասխան բժշկական հաստատության կողմից տրամադրված՝ տարբեր ոլորտների մասնագետների (մանկաբույժ, նյարդաբույժ, հոգեբան և այլն) համատեղ մասնագիտական եզրակացության հիման վրա։ Սա կապահովի, որ դպրոց հաճախելու որոշումը հիմնված լինի համալիր և բազմակողմանի գնահատման վրա՝ հաշվի առնելով երեխայի ֆիզիկական, հուզական և հոգեբանական կարիքները։ | Գնահատումն իրականացվում է համապատասխան կարգավորումներով: | |||
| 21 | Մելինե Մուրադյան 19.05.2025 19:10:15 | ողջույն։ Առաջարկում եմ նախագծի այն կետում, որտեղ սահմանվում է, որ բացառիկ դեպքերում երեխայի դպրոց հաճախելն կարող է հետաձգվել միայն 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունենալու դեպքում, ավելացնել նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներին, հատկապես նրանց, ովքեր ունեն խոսքի հապաղմանի դրսևորումներ, և նրանց համար նույնպես թույլ տալ առաջին դասարան նստել 7 տարեկանից։ Հիմնավորում՝ խոսքi հապաղում ունեցող երեխաները նույնպես ունեն դժվարություններ, որոնք խոչընդոտում երեխայի արդյունավետ սոցիալական և կրթական ինտեգրմանը, քանի որ նրանք չեն կարող ազատ հաղորդակցվել և ներկայացնել իրենք մտքերը, պատմել պատկերներ և դասագրքային պամողական առաջադրանքները կատարել, ինչպես նաև, կունենան դժվարություններ խոսքը վերածել տառերի և բառերի։ Բացի այդ, նման երեխաների ուղարկելը դպրոց կարող է հանգեցնել հոգեբանական սթրեսի, ուսման մոտիվացիայի նվազում, ագրեսիվ վարքի՝ դասընկերների բացասական քննադական արձագանքների պատճառով, ինչից կարելի է խուսափել, եթե երեխան և մեկ տարի ավել ունենա և սոցիալական ու հոգեխոսքային զարգացման մեջ հասնի իր դասընկերներին։ համամիտ եմ մեկ այլ առաջարկի հետ, ու Ավելացնելով այս խմբին որոշման ճկունությունը, պետությունը կխթանի անհատական մոտեցումը երեխաների կրթական իրավունքի իրացմանը՝ ապահովելով բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ։ Խնդրում եմ վերանայել սահմանափակումը և քննարկել 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներին և խոսքի հապաղում ունեցող երեխաներին ևս ազատելու դպրոց հաճախելու պարտադիր պահանջից 6 տարեկանում, և թույլատրել, ծնողի դիմումի հիման վրա, նրան հաճախել դպրոց 7 տարեկանից։ | Ձեր առաջարկն ընդունելի չէ: Նախագծի հիմնավորման մեջ այդ մասով առկա են պարզաբանումներ: | |||
| 22 | Satenik Sargsyan 19.05.2025 19:19:38 | Բարև ձեզ, Առաջարկում եմ վերանայել նախագծի այն դրույթը, որտեղ սահմանվում է, որ դպրոց հաճախելու տարիքից մեկ տարով հետաձգումը թույլատրվում է բացառապես 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների դեպքում։ Կոչ եմ անում այդ շրջանակում ընդգրկել նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներին, մասնավորապես նրանց, ովքեր ունեն խոսքի զարգացման ուշացում։ Այդ երեխաների համար ևս առաջարկում եմ հնարավորություն ստեղծել՝ ըստ ծնողի դիմումի, սկսել դպրոցը 7 տարեկանում։ Հիմնավորում՝ խոսքի հապաղում ունեցող երեխաները հաճախ ունեն սոցիալական և հաղորդակցական խոչընդոտներ, որոնք դժվարացնում են կրթական միջավայրում արդյունավետ ներգրավվածությունը։ Նրանք դժվարանում են ազատ արտահայտել իրենց մտքերը, պատմել, կատարել պատկերային և պատմողական առաջադրանքներ, ինչպես նաև բարդություններ են ունենում գրավոր խոսքի յուրացման հարցում՝ հնչյունների, տառերի և բառերի վերածման փուլում։ Այս պայմաններում երեխայի վաղ դպրոցական կյանքը կարող է ուղեկցվել սթրեսով, ցածր ինքնագնահատմամբ, ուսման նկատմամբ մոտիվացիայի անկումով և նույնիսկ՝ բացասական վարքով՝ պայմանավորված հասակակիցների արձագանքներով։ Եթե այդ երեխաներին տրվի մեկ հավելյալ տարի հասունանալու և զարգանալու համար, նրանք կկարողանան հասնել իրենց հասակակիցներին սոցիալական և հոգեխոսքային զարգացման մակարդակով։ Այս խմբի ներառմամբ՝ որոշումը կդառնա առավել ճկուն և կհամապատասխանի անհատական մոտեցման սկզբունքներին՝ խթանելով երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը և ապահովելով հավասար մեկնարկային պայմաններ բոլորի համար։ Խնդրում եմ վերանայել սահմանափակումը և քննարկման առարկա դարձնել նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող և խոսքի հապաղում ունեցող երեխաների համար դպրոց հաճախելու տարիքային պահանջի ճկունացման հնարավորությունը՝ թույլ տալով, ծնողի դիմումի հիման վրա, նրանց դպրոց հաճախել 7 տարեկանից։ Շնորհակալություն ուշադրության համար։ | Ձեր առաջարկն ընդունելի չէ: Նախագծի հիմնավորման մեջ այդ մասով առկա են պարզաբանումներ: | |||
| 23 | Satenik Sargsyan 19.05.2025 19:19:54 | Բարև ձեզ, Առաջարկում եմ վերանայել նախագծի այն դրույթը, որտեղ սահմանվում է, որ դպրոց հաճախելու տարիքից մեկ տարով հետաձգումը թույլատրվում է բացառապես 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների դեպքում։ Կոչ եմ անում այդ շրջանակում ընդգրկել նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներին, մասնավորապես նրանց, ովքեր ունեն խոսքի զարգացման ուշացում։ Այդ երեխաների համար ևս առաջարկում եմ հնարավորություն ստեղծել՝ ըստ ծնողի դիմումի, սկսել դպրոցը 7 տարեկանում։ Հիմնավորում՝ խոսքի հապաղում ունեցող երեխաները հաճախ ունեն սոցիալական և հաղորդակցական խոչընդոտներ, որոնք դժվարացնում են կրթական միջավայրում արդյունավետ ներգրավվածությունը։ Նրանք դժվարանում են ազատ արտահայտել իրենց մտքերը, պատմել, կատարել պատկերային և պատմողական առաջադրանքներ, ինչպես նաև բարդություններ են ունենում գրավոր խոսքի յուրացման հարցում՝ հնչյունների, տառերի և բառերի վերածման փուլում։ Այս պայմաններում երեխայի վաղ դպրոցական կյանքը կարող է ուղեկցվել սթրեսով, ցածր ինքնագնահատմամբ, ուսման նկատմամբ մոտիվացիայի անկումով և նույնիսկ՝ բացասական վարքով՝ պայմանավորված հասակակիցների արձագանքներով։ Եթե այդ երեխաներին տրվի մեկ հավելյալ տարի հասունանալու և զարգանալու համար, նրանք կկարողանան հասնել իրենց հասակակիցներին սոցիալական և հոգեխոսքային զարգացման մակարդակով։ Այս խմբի ներառմամբ՝ որոշումը կդառնա առավել ճկուն և կհամապատասխանի անհատական մոտեցման սկզբունքներին՝ խթանելով երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը և ապահովելով հավասար մեկնարկային պայմաններ բոլորի համար։ Խնդրում եմ վերանայել սահմանափակումը և քննարկման առարկա դարձնել նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող և խոսքի հապաղում ունեցող երեխաների համար դպրոց հաճախելու տարիքային պահանջի ճկունացման հնարավորությունը՝ թույլ տալով, ծնողի դիմումի հիման վրա, նրանց դպրոց հաճախել 7 տարեկանից։ Շնորհակալություն ուշադրության համար։ | Մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող սովորողներին նպատակահարմար չէ անմիջապես ընդունել 2-րդ կամ ավելի բարձր դասարան։ Այդ սովորողները հաճախ չունեն նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ։ Հակառակ դեպքում՝ սովորողը միանգամից հայտնվում է բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց համապատասխան նախապատրաստության, ինչն ավելացնում է երկրորդային անհաջողությունների, անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը։ Ուստի, նպատակահարմար է այս խմբի սովորողների նկատմամբ կիրառել բացառություն և նախատեսել անհատականացված մոտեցում՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վրա։ | |||
| 24 | Gayanik Muradyan 19.05.2025 19:54:10 | Առաջարկում եմ խոսքի հապաղում ունեցող երեխաներին ,որոնց նաև 6 տարեկանը լրանում է դեկտեմբերին,ծնողի դիմումի և դպրոցի համաձայնությամբ ընդունել 2026թ.,բայց առաջին դասարան։ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ N 1640-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետով սահմանվում է, որ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան: «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ «Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է: | |||
| 25 | Սեդրակ Մուրադյան 20.05.2025 16:22:07 | Առաջարկում եմ վերանայել նախագծի այն դրույթը, որտեղ սահմանվում են պայմանները, ըստ որի կարելի է դպրոց հաճախելու տարիքից մեկ տարով ավելի ուշ երեխաներին տանել դպրոց։ առաջարկում եմ այդ շրջանակում ընդգրկել նաև երեխաներին, ովքեր ունեն խոսքի զարգացման ուշացում, կամ հիպերակտիվության ու ուշադրությաւն դեֆիցիտի սինդրոմ։ Այդ երեխաների համար ևս առաջարկում եմ հնարավորություն ստեղծել՝ ըստ ծնողի դիմումի, սկսել դպրոցը 7 տարեկանում։ հիմնավորումն այն է, ու այդպիսի երեխաները իրենց զարգացման մեջ մեկ կամ նույնիսկ ավել տարով ետ ե նիրենց տարեկիցերից, և մեկ տարի ավելի ուշ դպրոց գնալը հնարավորություն կտա ավելի հասունանալ, ավելի կազմակեպված լինել, ու ուշադրություն ու խոսքի ավելի բարձր մակարդակով միանալա համադասարանցիներին։ մասնավորապես խոսքի հապաղում ոնեցող բալիկները չեն կարողանա ազատ հաղորդակցվել և պատմել պատմողական առաջադրանքներ, կամ խոսքը վերածել տառերի ու բառերի։ իմ առաջարկությունն է օրենքի/հրամանի մեջ ավելացնել ավելի շատ իրավիճակներ, երբ բալիկները կարող են մեկ տարի ուշ գնալ, իհարկե անցնելով համապատասխան զննություն/գնահատում դպրոցի մասնագետների խմբի կողմից։ Շնորհակալություն | Մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող սովորողներին նպատակահարմար չէ անմիջապես ընդունել 2-րդ կամ ավելի բարձր դասարան։ Այդ սովորողները հաճախ չունեն նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ։ Հակառակ դեպքում՝ սովորողը միանգամից հայտնվում է բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց համապատասխան նախապատրաստության, ինչն ավելացնում է երկրորդային անհաջողությունների, անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը։ Ուստի, նպատակահարմար է այս խմբի սովորողների նկատմամբ կիրառել բացառություն և նախատեսել անհատականացված մոտեցում՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վրա։ |