Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏ, ԵՂԵԳՆԱՁՈՐ ԵՎ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏ, ԵՂԵԳՆԱՁՈՐ ԵՎ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

          Որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Վարչապետի կողմից ՀՀ Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ  2024 թվականի օգոստոսի 21-ի N Վ/94-2024 Արձանագրության 3.2 կետի՝ մասնավոր հատվածի ներգրավվածությամբ Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ:   

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ծրագրով նախատեսվում է Արարատ,  Եղեգնաձոր  և Մարտունի համայնքներում ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով կառուցել «Զորախաչ» ՍՊԸ-ի (այսուհետև՝ Ընկերություն) պատվիրակմամբ նախագծված թվով երեք սպորտային համալիր։ Ընկերությունը մինչև 2025 թվականի ավարտը Նախարարությանը պետք է տրամադրի նշված հասցեներում սպորտային համալիրներ կառուցելու նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ համապատասխան փորձաքննությունները։ Արդյունքում ձեռք բերված մեկ տիպային նախագիծը (Արարատ համայնքում կառուցվող սպորտային համալիր) կտեղակապվի նաև մյուս երկու վայրերում, ինչի արդյունքում ՀՀ Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում 2026 և 2027 թվականներին կկառուցվեն սպորտային համալիրներ և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի ՀՀ սեփականության իրավունքը։ Ընկերության կողմից կապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների գնումը և կառուցված սպորտային համալիների ամբողջովին կահավորումը, որի փաստացի արժեքի 70 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեով (ձեռք բերված գույքի 70 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 30 տոկոսը՝ ընկերության սեփականություն)։ Գույքի թարմացումը կիրականացվի միջինում 10 տարին մեկ անգամ՝ ծախսերն իրականացնելով նույն սկզբունքով։ Նախատեսվում է ՀՀ Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կառուցված սպորտային համալիրները մինչև 2027 թվականի ավարտը հավատարմագրային կառավարման հանձնել Ընկերությանը:

Կարգավորման նպատակը և բնույթը.

   Արարատի մարզի Արարատի համայնքի Շահումյան փողոց 62  հասցեում գտնվող 03-002-0003-0115 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Հայաստանի Հանրապետության անվամբ և հաշվառված է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում։ 2023 թվականի  հուլիսի 4-ին կատարվել է գույքի բաժանման պետական գրանցում՝ նշված հասցեում գրանցված 1.9772 հա մակերեսով հողամասից առանձնացվել է Արարատի մարզի Արարատ համայնքի Շահումյան փողոցի 62/2 հասցեի 0.12399 հա մակերեսով հողամասը նախատեսվում է նվիրաբերել ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքին՝ Արարատ համայնքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նոր մարզադպրոց կառուցելու նպատակով։

Նպատակն է յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզակառույցի առկայություն, որն անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կլինի մասնավոր հատվածի ներգրավմամբ ստանալ լրացուցիչ ֆինանսական աջակցություն, որն անհրաժեշտ է սպորտային ենթակառուցվածքների զարգացման, մարզահանդերձանքի, մարզական սարքավորումների ձեռքբերման և մրցումների կազմակերպման համար, ինչը կբարելավի պայմանները սիրողական մարզիկների համար: Ծրագիրը թույլ կտա կազմակերպել ավելի շատ մարզական միջոցառումներ, սիրողական լիգաներ, փառատոներ և առողջ ապրելակերպի խթանման ծրագրեր՝ ակտիվացնելով ոչ միայն մարզիկների, այլև բնակիչների մասնակցությունը՝ նպաստելով  առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը (այդ թվում ֆիզիկական ակտիվության խթանմանը, առողջական խնդիրների կանխարգելմանը և ընդհանուր առողջապահական ծախսերի նվազմանը):

Արդյունքում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի տեղական բիզնեսների աճին (սպորտային խանութներ, սննդի կետեր, տրանսպորտային ծառայություններ), ինչպես նաև տուրիզմի խթանմանը՝ եթե սպորտային միջոցառումները գրավեն միջազգային ուշադրություն,

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

«Հայաստանի Հանրապետության Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է ձեռք բերել շինարարական աշխատանքներ՝ 4․057,0 մլն․ դրամ (ըստ խոշորացված ցուցանիշների հաշվարկի՝ յուրաքանչյուր սպորտային համալիրի շինմոնտաժային աշխատանքների արժեքը կկազմի 1․352,3 մլն․ դրամ), տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 121․704,7 հազ դրամ (ըստ խոշորացված ցուցանիշների հաշվարկի՝ յուրաքանչյուր սպորտային համալիրի տեխնիկական հսկողության ծառայությունը կարժենա 40․568,9 հազ դրամ), հեղինակային հսկողության ծառայություններ՝ 24․341,4 հազ․ դրամ (ըստ խոշորացված ցուցանիշների հաշվարկի՝ յուրաքանչյուր սպորտային համալիրի հեղինակային հսկողության ծառայությունը կարժենա 8․113,8 հազ․ դրամ), սպորտային համալիրների գույքի ձեռքբերման արժեքի 70 տոկոսի փոխհատուցում՝ 825․453,3 հազ․ դրամ (յուրաքանչյուր սպորտային համալիրի համար պահանջվող գույքի արժեքը գնահատվել է 393․073,0 հազ․ դրամ), ինչպես նաև տրամադրել սպորտային համալիրների 1 տարվա կոմունալ վճարների փոխհատուցում՝ 256․412,7 հազ․ դրամ (յուրաքանչյուր սպորտային համալիրի տարեկան կոմունալ ծախսերը կկազմեն միջինում 85․470,9 հազ․ դրամ):

Սպորտային համալիրների գույքի թարմացման արժեքի 70 տոկոսի փոխհատուցում՝ 660․362,6 հազ․ դրամ (յուրաքանչյուր սպորտային համալիրի գույքի թարմացման արժեքը գնահատվել է 314․458,4 հազ․ դրամ),

ԸՆԴԱՄԵՆԸ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող ծախսը 20 տարիների ընթացքում կկազմի 5945,2 մլն դրամ (ընդհանուր ծախսերի 49 տոկոսը),

 Իսկ  Ընկերության սեփական միջոցները կուղղվեն հետևյալ ծախսերին՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում՝ (ներառյալ շինարարության թուլտվությունների ու համապատասխան փորձաքննությունների համար ծախսերը)՝ 58841,2 հազ դրամ (Արարատի սպորտային համալիր՝ 42․029,4 հազ․ դրամ, Եղեգնաձորի և Մարտունու սպորտային համալիրներ՝ յուրաքանչյուրի նախագծի տեղակապման համար 8․405,9 հազ․ դրամ), սպորտային համալիրների գույքի ձեռքբերման արժեքի 30 տոկոս՝ 353․765,7 հազ․ դրամ (յուրաքանչյուր սպորտային համալիրի համար պահանջվող գույքի արժեքը գնահատվել է 393․073,0 հազ․ դրամ), սպորտային համալիրների 19 տարվա կոմունալ վճարներ՝ 4․871․841,4 հազ․ դրամ (յուրաքանչյուր սպորտային համալիրի տարեկան կոմունալ ծախսերը կկազմեն միջինում 85․470,9 հազ․ դրամ), սպորտային համալիրների պահպանման և շահագործման հետ կապված այլ տարեկան  ծախսերը՝ 600․000,0 հազ․ դրամ (յուրաքանչյուր սպորտային համալիրի տարեկան կոմունալ ծախսերը կկազմի միջինում 10․000 հազ․ դրամ, 20 տարում՝ 200․000,0 հազ․ դրամ),

ԸՆԴԱՄԵՆԸ՝ Ընկերության կողմից նախատեսվող ծախսը 20 տարիների ընթացքում կկազմի 6167,5 մլն դրամ (ընդհանուր ծախսերի 51 տոկոսը)։

Ընկերության միջոցներից նախատեսվում է վճարել նաև  սպորտային համալիրների մարզչական, օժանդակ և վարչական թվով մոտ 100 աշխատողների աշխատավարձը (միջին ամսական աշխատավարձը կկազմի 300 հազ․ դրամ), որը մեկ տարվա ընթացքում կկազմի մոտ 360 մլն դրամ, 20 տարվա ընթացքում՝ մոտ 7,2 մլրդ․ դրամ։

Կից ներկայացվում է նաև հաշվարկը ըստ տարիների՝ 2025-ից 2047 թվականների համար:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսվող ծախսերը ներառված են Նախարարության 2026-28թթ ՄԺԾԾ-ի նախարարության ընդհանուր չափաքանակի մեջ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

       Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունից և ռազմավարության գործողությունների պլանի» մասնավոր նպատակ 2.1 գործողություն 2, այն է՝ յուրաքանչյուր մարզում մեկական պետական համալիր մարզադպրոցի հիմնում՝ մարզադպրոցների տիպային կանոնադրության վերանայմամբ, որը կամրագրի մարզման գործընթացի շարունակականությունը:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

 Այլ տեղեկություններ.

     Չկան:

 

  • Քննարկվել է

    16.05.2025 - 06.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Սպորտ և երիտասարդություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1310

Տպել

Առաջարկներ`

Սիրանույշ Մեժլումյան

26.05.2025

Ողջունելի ծրագիր է: Այն կխթանի նշված համայնքներում սիրողական սպորտի զարգացումը, որն ինքնին կբերի առողջ համայնքի ձևավորմանը: Կկազմակերպվեն սպորտային ծրագրեր և միջոցառումներ, և կխթանվի առողջ ապրելակերպը, ինչը կբերի նաև մարզիկների մասնագիտական զարգացման աճին: Առաջարկում եմ, որ ծրագիրը լինի շարունակական և հաջորդիվ ընդգրկի նաև մյուս մարզերը և համայնքները:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: