Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լիանա Սարգսյան 16.05.2025 21:31:30 | Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակաուղղված են զինվորական ծառայությունից տարկետման դադարեցման ընթացակարգի պարզեցմանը և գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Դրանք կթեթևացնեն վարչարարական բեռը՝ քաղաքացու վերաբերյալ առանձին որոշման նախագիծ մշակելու անհրաժեշտությունը վերացնելով։ Արդյունքում, ուսումնական գործընթացից դուրս մնացած քաղաքացիների վերաբերյալ որոշումները կկայացվեն ավելի արագ և հստակ։ Այս մոտեցումը նպաստում է զորակոչի գործընթացի կազմակերպվածության բարելավմանը։ Նախագիծն ունի կիրառական նշանակություն և լուծում է գործնական խնդիր։ | Ընդունվել է ի գիտություն |