ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«----»--------- 2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 1․1 մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը և քանակը, որոնցով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներներից օգտվելիս ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են ճանապարհային հարկի վճարումից՝ համաձայն Հավելված N 1-ի։
2․ Սահմանել առանց տարանցման Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը և քանակը, որոնցով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելիս ճանապարհային հարկ վճարողներն ազատվում են ճանապարհային հարկի վճարումից՝ համաձայն Հավելված N2-ի։
- 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ք.Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
«---»---2025թվականի N -Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՐԿԻՐԸ, ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ՈՐՈՆՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ
1․ Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը՝ Իրանի Իսլամական Հանրապետություն։
2․ Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեսակը՝ 0-ից 44 տոննա ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցողներ։
3․ Սույն հավելվածի 1-ին կետում նշված երկրի գրանցման (հաշվառման) և 2-րդ կետի պահանջներին բավարարող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների քանակը, որոնցով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելիս ճանապարհային հարկ վճարողները ազատվում են ճանապարհային հարկի վճարումից՝ անսահմանափակ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության
«---»---2025թվականի N -Ն որոշման
ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՐԿԻՐԸ, ՏԵՍԱԿԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ, ՈՐՈՆՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ
1․ Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը՝ Իրանի Իսլամական Հանրապետություն։
2․ Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեսակը՝ 0-ից 44 տոննա ներառյալ թույլատրելի առավելագույն զանգված ունեցողներ։
3․ Սույն հավելվածի 1-ին կետում նշված երկրի գրանցման (հաշվառման) և 2-րդ կետի պահանջներին բավարարող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների քանակը, որոնցով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներներից օգտվելիս ճանապարհային հարկ վճարողները ազատվում են ճանապարհային հարկի վճարումից՝ անսահմանափակ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյան
-
Քննարկվել է
13.05.2025 - 29.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1420
Տպել