«ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » —————— 2025 թվականի N – Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Նաիրյան առաջին նրբանցք հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկի 267,42 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքի տարածքից, որից՝ 49,63 քառ. մետր մակերեսով միջանցքը և 10,19 քառ. մետր մակերեսով սանհանգույցը հանդիսանում են ընդհանուր օգտագործման տարածք, 137,1 քառ. մետր մակերեսով տարածքը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N1153703, այսուհետ՝ տարածք), հետ վերցնել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը` Պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի նստավայր տեղակայելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման N1153703 վկայականի տվյալները, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
12.05.2025 - 28.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1313
Տպել