ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 659-ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 659-ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման հավելված N 5-ի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի «Հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը սահմանելու մասին» N 659-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- Որոշման և Որոշման հավելվածի վերնագրերում, ինչպես նաև Որոշման և Որոշման հավելվածի ամբողջ տեքստում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով.
- Որոշման հավելվածի.
1) 1-ին կետից «և սահմանափակ կարողություններ ունեցող» բառերը հանել.
2) 3 –րդ կետից «Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը սահմանելու մասին» բառերը հանել.
3) 4-րդ կետում «հանրակրթական դպրոցներում» բառերը փոխարինել «հանրակրթական ուսումնական հաստատություններում» բառերով.
4) 14-րդ կետում «հաշմանդամ երեխաների ֆիզկուլտուրայի պետական ավարտական քննությունների կարգն ու նորմատիվները» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող երեխաների «ֆիզկուլտուրա» առարկայի վերջնարդյունքի գնահատման չափորոշիչները» բառերով, իսկ «հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում պետական լիազոր մարմինը» բառերը փոխարինել «հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
12.05.2025 - 30.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1275
Տպել