Հիշել նախագիծը
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
- Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար- տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
|
Հոդված 2. |
Համաներման կիրառման շրջանակները |
- ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետովնախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձինք ազատվում են պետական տուրքի և պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` պետական տուրքի գծով պարտավորությունների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով դրամական պահանջների հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման` կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
|
Հոդված 3. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
08.05.2025 - 25.05.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1341
Տպել