ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սանիտարական մաքրման սխեման և աղբահանությնա իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, « Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով:
ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Որոշման նախագծով սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում սանիտարական մաքրման սխեման և աղբահանության իրականացման պայմաններն ու կարգը՝ համաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համապատասխան` Համայնքի ավագանին իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.
«Աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները և նորմերի պահանջները: Ընդ որում, աղբը պետք է փոխադրվի մինչև կոնտեյներների ամբողջությամբ լցվելը::
Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
«Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին»:
Ավագանու որոշման նախագծի ընդունումն ուղղված է Համայնքում սանիտարական մաքրման և աղբահանության իրականացման իրավակարգավորմանը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն Համայնքում սանիտարական մաքրման և աղբահանության իրականացման պայմանները և կարգ
ԱԿՏԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու Համայնքում սանիտարական մաքրման և աղբահանության իրականացման հետ կապված հարաբերությունները։
-
Քննարկվել է
08.05.2025 - 30.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան
Դիտումներ` 1727
Տպել