Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված N 1256-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների (այսուհետ՝ առաքման պահանջներ) 4-րդ կետի համաձայն թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի առաքումը չէր թույլատրվում այն հիմնավորմամբ, որ ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402 որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից վերոնշյալ խմբերի դեղերը կարող էին դեղատնից բաց թողնվել միայն պատշաճ լրացված թղթային դեղատոմսերի առկայության դեպքում՝ համապատասխան ընթացակարգերով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018-2025թթ ընթացքում աստիճանաբար ներդրվեց էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը, մասնավորապես ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ին ընդունված N 287-Ն որոշման համաձայն 2025 թվականի հունվարի մեկից մի շարք դեղերի համար դեղատոմսերը գրվում են միայն էլեկտրոնային տարբերակով, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով հասանելի չէ, ինչպես նաև թմրամիջոց պարունակող դեղերի, իսկ ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված N 2092-Ն որոշման համաձայն 2025 թվականի հուլիսի 1-ից էլեկտրոնային դեղատոմսը նույն բացառությամբ պարտադիր է դեղատոմով բաց թողնվող բոլոր դեղերի համար, դեղերի հասանելիությունը բարձրացնելու տեսանկյունից նպատակահարմար է այլևս չկիրառել սահմանափակում դեղատոմսով բացթողնվող դեղերի առաքման համար, բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է առաքման պահանջների 4-րդ կետը վերաշարադրել այնպես, որ պահպանվի թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի առաքման արգելքը, հաշվի առնելով այդ դեղերի չարաշահումների վտանգը, միաժամանակ թույլատրելով դեղատոմսով բացթողման ենթակա մյուս դեղերի առաքումը՝ պարտադիր պայման սահմանելով էլեկտրոնային դեղատոմսի առկայությունը: Հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված N 2092-Ն որոշման այն դրույթը, որ էլեկտրոնային դեղատոմսը բոլոր դեղերի համար պարտադիր է 2025 թվականի հուլիսի 1-ից, առաջարկվում է նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2025 թվականի հուլիսի 1-ը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման նպատակն է դեղերի հասանելիության բարձրացմանը զուգահեռ նվազեցնել ինքնաբուժման տարածումը՝ ապահովելով դեղատոմսային դեղերի կիրառումը բժշկի նշանակումների հիման վրա:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  • Քննարկվել է

    07.05.2025 - 22.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1808

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: