ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 799-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 799-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Պետության կարիքների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ դեղերի (այդ թվում՝ չգրանցված) և բժշկական արտադրատեսակների ձեռքբերման նպատակով գործող օրենսդրության շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող գործընթացները, առկա կառուցակարգերը ժամանակի և պետական վերահսկողության իրականացման տեսանկյունից բավականին բարդ են և դժվար վերահսկելի:
Դեղերի և բժշկական արտադրատեսակների ձեռբերումն իրականացվում է պետական գնման գործընթացի շրջանակներում մասնավոր ընկերությունների ներգրավման միջոցով, ինչը երկարատև է և գործընթացի ամբողջ ընթացքը որոշակի անվերահսկելի, քանի որ գտնվում է մասնավոր ընկերության դաշտում:
Գործնականում հաճախ անհրաժեշտություն է լինում անհապաղ ձեռք բերել և ՀՀ ներմուծել պետության կարիքների համար անհրաժեշտ դեղեր և բժշկական արտադրատեսակներ, ինչի համար ՀՀ առողջապահության նախարարությունը ստիպված է լինում բանակցային գործընթաց վարել մասնավոր ընկերությունների հետ, որոնք ոչ միշտ են կարողանում ապահովել նախարարության պահանջները:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և իր անունով ու հասցեներով որպես մարդասիրական օգնություն ուղարկված բեռների ստացումը, մաքսազերծումը, ընդունումը, գույքագրումը, վերագնահատումը, բաշխումը, դեղերի ու բժշկական արտադրատեսակների պահանջարկի որոշումը, պետական առողջապահական ծրագրերում դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված դեղերի ու բժշկական արտադրատեսակների ստացումը, մաքսազերծումը, ի պահ ընդունումը և բացթողումն են:
Նշված կազմակերպությունը ունի բավարար շենքային պայմաններ, տեխնիկական և մարդկային անհրաժեշտ ռեսուրս դեղերի և բժշկական արտադրատեսակների ձեռքբերման, ներմուծման, իրացման, բաշխման համար: Կազմակերպությանը նման իրավունք տրամադրելով պետությունն ըստ էության իր իսկ կողմից հիմնադրված պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով առկա ռեսուրսների համաչափ, արդյունավետ, լիարժեք օգտագործմամբ լուծում է պետության կարիքների համար անհրաժեշտ դեղերի և բժշկական արտադրատեսակների ձեռքբերման կարևորագույն և՝ մարդկանց կյանքի և՝ առոջության ապահովման կենսական խնդիրը:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի (ՀՀ ԱՆ) գրավոր որոշման հիման վրա թույլատրել ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետության կարիքների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով ձեռք բերել դեղեր և բժշկական արտադրատեսակներ, ներմուծել, իրացնել և բաշխել դրանք:
Նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ է փոփոխություն իրականացնել ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում՝ սահմանելով նմանաբովանդակ ձեռնարկատիրական գործութնեությամբ զբաղվելու իրավասություն:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների, ինչպես նաև «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում պետության կարիքների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտ դեղերի և բժշկական արտադրատեսակների (այդ թվում՝ չգրանցված) ձեռբքերուման, ներմուծուման, բաշխուման և իրացման գործընացի առավել արագ, ապահով, անվտանգ ընթացքը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 4.5-րդ կետով սահմանված հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված բարձր որակի ծառայությունների մատուցումից, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսանում է անվտանգ, որակյալ և արդյունավետ դեղերով բնակչության ապահովումը:
-
Քննարկվել է
07.05.2025 - 22.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1860
Տպել