Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Իրավական ակտը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում)   N 2 հավելվածի 1.1 կետով սահմանված պահանջները ապահովելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է ստեղծել տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ, որին վերապահված են լինելու ոլորտի օպերատորի գործառույթները։ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է:

Տեքստիլ ոլորտի օպերատորի ստեղծումը կնպաստի ոլորտի կենտրոնացված, համակարգված զարգացմանը, և կապահովի Որոշմամբ սահմանված օպերատորին վերապահված գործառույթների իրականացումը։

  • Քննարկվել է

    07.05.2025 - 22.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1423

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: