Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____  ____________ 2025 թվականի  N_____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և պետական պահպանության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.3-րդ կետով՝

«2.3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ստորաբաժանումներում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, ծառայողների կողմից զինվորական համազգեստ կրելու հաճախականությունից ելնելով՝ սույն որոշման N 2.1 հավելվածի համաձայն պարտադիր զինվորական հանդերձանք ոչ մշտապես կրող սպաների և ենթասպաների հանդերձանքի կրման ժամկետները կրկնապատկվում են՝ ըստ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի կողմից սահմանած ցանկի։»:

  1. Որոշման N 2.1 հավելվածում կատարել հետյալ փոփոխությունները և լրացումները.
  • ուժը կորցրած ճանաչել N 1 չափաքանակի աղյուսակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ, 30-րդ և 31-րդ կետերը.
  • ուժը կորցրած ճանաչել N 1 չափաքանակի Ծանոթագրությունների՝ 1-ին և 3-րդ կետերը.
  • N 2 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-35-րդ կետերով՝

«

29.

Կեպի գլխարկ

060

1 հատ

1 տարի

30.

Տակտիկական տաբատ (շալվար)

061

2 հատ

1 տարի

31.

Բաճկոն՝ սև գույնի

062

1 հատ

3 տարի

32.

Դասական կոստյում

063

2 հատ

3 տարի

33.

Տակտիկական կոշիկ

064

1 զույգ

2 տարի

34.

Երկարաթև սև վերնաշապիկ

065

1 հատ

1 տարի

35.

Կարճաթև սև մարտավարական վերնաշապիկ (պոլո)

066

1 հատ

1 տարի

 

 

 

 

 

 

 

 

 

».

  • ուժը կորցրած ճանաչել N 2 չափաքանակի աղյուսակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 27-րդ և 28-րդ կետերը.
  • ուժը կորցրած ճանաչել N 2.1 հավելվածի N 2 չափաքանակի Ծանոթագրությունների` 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը.
  • N 3 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-26-րդ կետերով՝

«

20.

Կեպի գլխարկ

079

1 հատ

1 տարի

21.

Տակտիկական տաբատ (շալվար)

080

2 հատ

1 տարի

22.

Բաճկոն՝ սև գույնի

081

1 հատ

3 տարի

23.

Դասական կոստյում

082

2 հատ

3 տարի

24.

Տակտիկական կոշիկ

083

1 զույգ

2 տարի

25.

Երկարաթև սև վերնաշապիկ

084

1 հատ

1 տարի

26.

Կարճաթև սև մարտավարական վերնաշապիկ (պոլո)

085

1 հատ

1 տարի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

».

  • ուժը կորցրած ճանաչել N 3 չափաքանակի աղյուսակի 2-րդ կետը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

            վարչապետ                                                             Ն. Փաշինյան

         

         2025 թ. ...................... ........

                        Երևան

  • Քննարկվել է

    06.05.2025 - 22.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պետական պահպանության ծառայություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1463

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: