Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» 2020 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-92-Ն օրենքի վերնագրում և նախաբանում «փոխարինիչների» բառից հետո ավելացնել «(նիկոտին պարունակող կամ չպարունակող արտադրանք)» բառերը։

Հոդված 2. Օրենքի նախաբանում հանել «,ծխախոտի ծխի» բառերը։

Հոդված 3 Օրենքի 1-ին hոդվածի 1-ին մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

 1․ 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «1) ծխախոտահումք` ծխախոտ` հետբերքահավաքային և (կամ) արդյունաբերական այլ մշակում անցած, ծխախոտային արտադրանքի արտադրության մեջ օգտագործվող.»:

  1. 1-ին կետից հետո լրացնել 1․1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«1.1) ծխախոտ՝ մորմազգիների ընտանիքի Nicotiana ցեղի Nicotiana Tabacum և Nicotiana Rustica տեսակների բույս, որը մշակվում է հումք ստանալու նպատակով․»:

  1. 2-րդ կետից հանել «կամ օրգանիզմ ներշնչելու, ներառյալ՝ ծխախոտահումքի տաքացման եղանակով աերոզոլ արտադրելու միջոցով ներշնչելու» բառերը։

4․ 2-րդ կետից հետո լրացնել 2․2 կետով հետևյալ բովանդակությամբ՝

«2.2) տաքացվող ծխախոտ՝ ծխախոտահումք պարունակող արտադրատեսակ, որը ձևավորվել է արդյունաբերական եղանակով առանձին մասնաբաժնի (օրինակ սթիքի) տեսքով կամ տեղադրված քարթրիջի մեջ, որը նախատեսված է սարքի միջոցով տաքացման (առանց այրման) արդյունքում ստացված աերոզոլը օրգանիզմ ներշնչելու համար»:

  1. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) նիկոտին՝ մորմազգիների ընտանիքի Nicotiana ցեղի Nicotiana Tabacum և Nicotiana Rustica տեսակների բույսերում պարունակվող ալկալոիդ.»:

  1. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6) ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ՝ նիկոտին պարունակող արտադրանք (այսուհետ՝ ՆՊԱ) կամ նիկոտին չպարունակող արտադրանք (այսուհետ՝ ՆՉՊԱ), ծխախոտահումք պարունակող կամ չպարունակող արտադրանք, որի սարքի միջոցով լուծույթի (0,1 մգ/սմ3 և ավելի նիկոտինի պարունակությամբ), խառնուրդի (0,01 % և ավելի նիկոտինի պարունակությամբ) և տաքացվող ծխախոտի տաքացման (բացառելով այրումը) արդյունքում առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ, ինչպես նաև սննդամթերք կամ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչներ չհանդիսացող, ծխախոտահումք չպարունակող խառնուրդի (0,01 % և ավելի նիկոտինի պարունակությամբ) արդյունաբերական եղանակով առանձին բաժնեմասերով ձևավորված օրալ (ծամելու, ծծելու, լեզվի տակ դնելու) օգտագործման արտադրանք.»:

7․ 12-րդ կետից հանել «մամլած» բառը։

  1. Lրացնել 18)-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«18) «հրապարակային ցուցադրում՝ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների ցուցադրում, որը կարող է տեսանելի դառնալ վաճառողից կամ գնորդից բացի այլ երրորդ անձի։»։

Հոդված 4. Օրենքի 3-րդ hոդվածի 1-ին մասից հանել «Կառավարության սահմանած անվտանգության» բառերը։

Հոդված 5. Օրենքի 3-րդ hոդվածի 2-րդ մասում «երկրի տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «երկրում այդ արտադրատեսակների անվտանգության նկատմամբ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտադիր» բառերով։

Հոդված 6. Օրենքի 3-րդ hոդվածի 4-րդ մասում «Կառավարության» բառը փոխարինել «տեխնիկական կանոնակարգերով» բառերով։

Հոդված 7. Օրենքի 4-րդ hոդվածի 1-ին մասից հանել «Կառավարության սահմանած անվտանգության» և «, ընդ որում ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփ պարտադիր պետք է պարունակի ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստ, որը պետք է զետեղվի ցանկացած տուփի երկու առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրանքի մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) երկու առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ՝ շրջանակը: Ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը» բառերը։

Հոդված 8. Օրենքի 4-րդ hոդվածի 2-րդ մասում «հաստատում է Կառավարությունը» բառերը փոխարինել «հաստատվում են տեխնիկական կանոնակարգերով» բառերով։

Հոդված 9. Օրենքի 4-րդ hոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրության» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգերով սահմանված» բառերով։

Հոդված 10. Օրենքի 4-րդ hոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«4․ Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին չհամապատասխանող մակնշումը։»։

Հոդված 11. Օրենքի 8-րդ hոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ծխախոտային արտադրատեսակների» բառերից առաջ լրացնել  «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ չհանդիսացող» բառերը։

Հոդված 12. Օրենքի 8-րդ hոդվածի 1-ին մասի 4-րդ կետը հանել։

Հոդված 13 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                     Վ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

  • Քննարկվել է

    05.05.2025 - 20.05.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1876

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: