23.05.2025
ԿԳՄՍ նախարարությունը իր հերթական լավ նախաձեռնությամբ ու վատագույն փաստաթղթով: Սա ընդունեք որպես ի գիտություն, հարգելիներս:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Նախագծի մշակումը բխում է 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն օրենքի պահանջներից:
Ներկայում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության հետ կապված հարաբերությունների իրավական դաշտը կարգավորված չէ: Նախագիծը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ՝ փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացած վնասներից:
Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականցվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր կնքելով, ինչը հնարավորություն կընձեռնի փոխհատուցել փորձաքննության արդյունքում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետի ոչ կանխամտածված գործողությունների (անփույթ արարքի, սխալմունքի կամ բացթողման) հետևանքով փորձաքննության պատվեր ներկայացնող անձին կամ պետությանը հասցված վնասները:
Նախագծի նպատակն է մշակութային արժեքների փորձաքննության ոլորտի օրենսդրական կարգավորումը և համապատասխանեցումը «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի պահանջին:
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն փորձագետի ապահովագրության վճարները ըստ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետի մատուցած ծառայությունների համար նախորդ տարվա շրջանառության: Փորձագետներն իրենց գործունեության իրականացման ողջ ընթացքում պետք է ունենան մասնագիտական գործունեության ապահովագրության գործող պայմանագիր:
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4․9-րդ կետից՝ իրավական դաշտի կատարելագործում: Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության հետ կապված իրավահարաբերությունները, որը կնպաստի մշակութային ժառանգության պահպանությանը:
Քննարկվել է
02.05.2025 - 23.05.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Մշակութային
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1719
Տպել23.05.2025
ԿԳՄՍ նախարարությունը իր հերթական լավ նախաձեռնությամբ ու վատագույն փաստաթղթով: Սա ընդունեք որպես ի գիտություն, հարգելիներս:
23.05.2025
Շատ անփույթ նախագիծ է: Տպավորություն է, որ գումարները օդից են վերցված: Ինչպես է հաշվարկը կատարվել: Որոնք են ելակետային թվերը? Համարում եմ, որ այն պետք է վերամշակվի: Մնացած մեկնաբանությունները համարում եմ տեղին, քանի որ էս նախագծից իրոք հստակ ոչինչ հնարավոր չէ հասկանալ:
14.05.2025
1. Կինոարտադրության ներառումը մշակութային արժեքների ցանկում Հաշվի առնելով այն, որ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում «մշակութային արժեքներ» հասկացությունը շատ ընդհանրական է: Նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել, որ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունները (ներառյալ կինոժառանգությունը, արխիվային ֆիլմերը, հազվագյուտ օրինակները, սցենարները և օրիգինալ նյութերը) վերաբերում են փորձագիտական գնահատման ենթակա մշակութային արժեքներին: Կինեմատոգրաֆը մշակութային ժառանգության կարևոր մասն է, և շատ ֆիլմեր (հատկապես արխիվային, դասական կամ հազվագյուտ) ունեն պատմական և գեղարվեստական արժեք։ Սակայն Հայաստանի ներկայիս օրենսդրության մեջ չկա հստակ սահմանում, թե արդյոք կինոժապավենները, սցենարները և օրիգինալ նյութերը վերաբերում են մշակութային արժեքներին: Սա իրավական անորոշություն է ստեղծում դրանց գնահատման, վերականգնման կամ արտահանման մեջ: Կինոարտադրությունը ցանկում ներառելը կպաշտպանի դրանք ապօրինի արտահանումից, կորստից կամ ոչ մասնագիտական շրջանառությունից: