Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

     ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

-    ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----------- 2025 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1485-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու մասին» N 1485-Ն որոշման՝
  • Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

  • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Սահմանել պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները՝ համաձայն հավելվածի».

  • Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  1. Սույն որոշմամբ սահմանված օրինակելի հաստիքացուցակը (բացառությամբ մսուրային խմբերի համար սահմանված դրույթների) ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ՝        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    28.04.2025 - 14.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2950

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Բաբախանյան

14.05.2025

1. Մեթոդիստի աշխատանքը ըստ վարչական գործառույթների իրականացումը (ՀՀ ԿԳՄՍՆ 27.03.2024թ. N 20-Ն հրաման)՝ կախված չէ խմբերի քանակից: Այն իրենից ներկայացնում է ծավալուն համակարգված աշխատանք ամբողջ օրվա ընթացքում։ - Առաջարկում եմ 1 և 2 խմբանի պարտեզներում մեթոդիստի հաստիքը սահմանել առնվազն 0.5 դրուք, նմանատիպ պարտեզներում հնարավորություն կտա մեթոդիստին ամբողջ օրվա ընթացում հետևել դաստիարակների աշխատանքին մեկ անգամ օրվա առաջին կես, մյուս օրը երկրորդ կես այցելելով։ Իսկ 3-6 խումբ ունեցող պարտեզների բազմաթիվ տնօրենների և մեթոդիստների հետ քննարման արդյունքում վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է 1 դրույքաչափ մեթոդիստի հաստիք։ 8-10 խմբանոց պարտեզներում՝ 1.5 դրույքաչափ մեթոդիստ։ 2. Խոհանոցի լվացարար 1 և 2 խմբանոց պարտեզներում նախատեսված չէ։ - Առաջարկում եմ 1 և 2 խմբանոց պարտեզներում ևս ավելացնել 0.25 դրույք խոհանոցի լվացարար, որը կհեշտացնի դաստիարակի օգնականների աշխատանքը և հավասար պայմաններ կստեղծի ավելի մեծ խմբեր ունեցող պարտեզների աշխատակիցների համար։ 3. Կահավորված լվացքատան առկայության դեպքում 1 խմբանի պարտեզներում լվացարարի հաստիք նախատեսված չէ, բազմաթիվ նմանատիպ պարտեզներում երեխաների սպիտակեղենը /անկողնային պարագաներ/ լվացվում է հաստատությունում։ - Առաջարկում եմ 1 խմբանի պարտեզներում ավելացնել 0.5 դրույքաչափ լվացարարի հաստիք։ 4. 21.02.20222թ ԿԳՄՍ նախարարի թիվ 09-Ն հրամանով հաստատված հաստիքացուցակում հստակ տարբերակված էր 8 և 9 ժամյա գրաֆիկով աշխատող դաստիարակների և դաստիարակների օգնականների դրույքաչափերը, որոնց համար 9 ժամյա գրաֆիկի դեպքում սահմանվում էր համապատասխանաբար 1.25 և 1.1 դրույք։ ՀՀ կառավարության 2025 թ –ի որոշման նախագծում հստակեցում չկա և ընդհանուր սահմանված է 1.17 դաստիարակի համար 1 դրույք օգնականի։ Անորոշ է նաև մսուրային խմբերի դրույքաչափը՝ 2.34 յուրաքանչյուր խմբի համար, ինչը կրկնակի շատ է միջին և ավագ խմբի դաստիարակի համար սահմանված դրույքաչափից։ Դաստիարակի օգնականի համար վաղ մանկության, կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերի համար սահմանված է 2.6 անգամ ավելի շատ միջին և ավագ խմբերի դաստիարակի օգնականի դրույքաչափից։ - Առաջարկում եմ հստակեցնել կոնկրետ դեպքերը։ 5. Երաժշտության դաստիարակների և ֆիզկուլտորայի հրահանգչի համար սույն որոշումով նախատեսվում է մեկ խմբի համար 0.25 դրույք, երկու խմբի համար նորից 0.25 դրույք, երեք և չորս խմբերի համար 0.5 և այլն։ Այսպիսով անհավասար պայման է ստեղծվում մասնագետի համար։ - Առաջարկում եմ յուրաքանչյուր խմբի համար նախատեսել 0.25 դրույք երաժշտության դաստիարակաի և 0.25 դրույք ֆիզկուլտուրայի հրահանգչի համար։ 6. Բուժքույրերի հաստիքները 1-8 խմբերի համար նախատեսված է 1 դրույքաչափ, սակայն վաղ տարիքի, ինչպես նաև կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ յուրաքանչյուր խմբի համար կարծես թե նախատեսված է ևս 0.5 դրույք։ Օրինակ 8 խմբանոց մսուր-մանկապարտեզում ըստ այս որոշման հասնում է 4 դրույք բուժքույր, ինչը չափից շատ է։ - Առաջարկում եմ հստակեցնել բուժքույրի համար նախատեսված դրույքաչափը։

Վաղինակ Հովհաննիսյան

14.05.2025

Ի վերջո, նախադպրոցական կրթության ոլորտում վերջնական տապալումից խուսափելու նպատակով (բովանդակային առումով), փորձեք մարզային համայնքներում մշտադիտարկում իրականացնել որպես լիազոր մարմին և կտեսնեք կադրերի լուրջ դժգոհություն ու արտահոսք նախադպրոցական կրթության ոլորտից: Ներկայում գործող կարգավորումները (շատ դեպքերում ավելի դրական են, քան առաջարկվող նախագծում) եթե տալիս են դժգոհության առիթ, ապա նախագծի ընդունումից հետո ավելի մեծ չափերի է հասնելու մասնագետ-կադրերի դժգոհությունն ու արտահոսքը: Անձը մասնագետ դառնալու համար ներդրում է կատարել ինքն իր վրա ու դիպլոմավորված մասնագետ դառնալուց հետո (մի հատ Ձեզ էլ հարց տվեք) արդյոք կգերադասի 18.750 համ 37.500 հազար ՀՀ դրամով աշխատել այդքան երեխաների մեջ և վերցնել այդչափ պատասխանատվություն, թե օրինակ 80-100 հազար ՀՀ դրամով աշխատել ինչ-որ խանությում (ավելի հանգիստ ռեժիմով): Կրթությունը միայն շենքային ու գույքային պայմանները չեն: Մտածել է պետք կրթության բովանդակության մասին, որն այս նախագծով տանում ենք դեպի անորոշություն (մինուս նշանի ուղղությամբ):

Լիա Մարտիրոսյան

13.05.2025

Կարծում եմ նախագիծը հիմնավորված է և կարևոր։ Հատկապես ողջունելի է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի մասնագետների ներգրավումը։ Առաջարկում եմ նաև մշակել մեխանիզմ, որով կապահովի ԿԱՊԿՈՒ սովորղների հետ աշխատող մանկավարժների պարբերաբար վերապատրաստումները։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: