ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը.
«Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.3-րդ կետի պահանջի կատարումով։ Օրենքի նշված պահանջը ձևակերպվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-426-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 06․01․2022 թվականից։ Անհրաժեշտ է Վաղարշապատ համայնքում սահմանել նորմատիվ իրավական պահանջներ՝ ըստ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-426-Ն օրենքով կատարված լրացմանը համապատասխան համայնքի ավագանին կարգավորում չի տվել ոլորտին, մինչդեռ դրա անհրաժեշտությունը բխում է ոչ միայն իրավական, այլ նաև՝ առաջացող իրավահարաբերությունների կարգավորման պահանջից։ Համայնքում նման գործունեության ծավալումը իրատեսական է, ինչի կարգավորումը պահանջում է համայնքի ավագանու համապատասխան որոշում։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման վերը նշված նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է կանոնակարգել հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման գործունեությունը հատկապես Էջմիածին քաղաքի տարածքում։ Որպես զբոսաշրջային և հոգևոր կենտրոն՝ այստեղ կարևոր է նշված գործունեության պատշաճ կազմակերպումը՝ նորմատիվ պահանջներին համապատասխան, որից բացի՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց կողմից կիրականացվի իրենց օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պահանջների կատարումը։
4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Նշված որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար։
-
Քննարկվել է
23.04.2025 - 19.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Վաղարշապատի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 2111
Տպել