ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2024 թվականի նոյեմբերի 14-ին ուժի մեջ մտած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ ենթակետով Հայաստանի Հանրապետության Կառավարության համար նախատեսվել է «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը» հաստատելու լիազորություն, որում սահմանվել է այս իրավահարաբերությունները կանոնակարգող դրույթներ, որոնց շարքում են նաև գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորմանը վերաբերող նորմեր, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1083-Ն որոշման 10․1-ին կետը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի «Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1083-Ն որոշման 10․1-ին կետը ուժը կորցրած ճանաչել և ամբողջ գործընթացն առավել բովանդակային կերպով սահմանել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ ենթակետով սահմանված «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգ»-ում։
- Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող նախագծով հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքները ամբողջապես կկանոնակարգվեն «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգ»-ով։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
5․ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից, այն է՝ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության ապահովում:
-
Քննարկվել է
21.04.2025 - 06.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 2057
Տպել