25.04.2025
Շատ կարևոր որոշում է .խրախուսել ուսանողներին։Յուրաքանչյուր խրախուսանք ավելի է ոգևորում։ Առաջարկում եմ նաև վերանայել մանկավարժների աշխատավարձի չափը,որպեսզի երիտասարդները ևս ձգտել այդ մասնագիտությամբ հետաքրքրվել։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի պահանջներից։ Անհրաժեշտություն է առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացրել է ուսանողների առաջադիմության վերլուծություններ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային, Շիրակի, Գորիսի և Վանաձորի պետական համալսարաններից ստացված տեղեկատվության համաձայն:
2024/2025 ուսումնական տարում ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման հավելվածում ներառված մասնագիտություններով բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով սովորողների թիվն ըստ առաջադիմության հետևյալն է.
|
Բակալավրի կրթական ծրագիր |
Մագիստրոսի կրթական ծրագիր |
||||||
|
Ուսանողների թիվը |
1-ին կուրսի ավարտից հետո 80,01-90,00% ՄՈԳ ունեցող սովորողների թիվը՝ ըստ կուրսերի* |
1-ին կուրսի ավարտից հետո 90,01% և բարձր ՄՈԳ ունեցող սովորողների թիվը՝ ըստ կուրսերի |
Ուսանողների թիվը |
1-ին կուրսի ավարտից հետո 80,01-90,00% ՄՈԳ ունեցող սովորողների թիվը՝ ըստ կուրսերի* |
1-ին կուրսի ավարտից հետո 90,01% և բարձր ՄՈԳ ունեցող սովորողների թիվը՝ ըստ կուրսերի |
||
|
1-ին կուրս |
2-րդ կուրս |
1-ին կուրս |
2-րդ կուրս |
||||
|
128 |
116 |
15 |
17 |
367 |
179 |
35 |
59 |
|
* 90,01% և բարձր ՄՈԳ ունեցող սովորողների թիվը ներառված չէ: |
|||||||
Այսպիոսվ, բակալավրի կրթական ծրագրով սովորողների միայն 14.7%-ն է հաղթահարել 80,01-90,00% ՄՈԳ-ի շեմը, իսկ 13%-ը՝ 90,01% ՄՈԳ-ի շեմը:
Մագիստրոսի կրթական ծրագրով սովորողներից 80,01-90,00% ՄՈԳ-ի շեմը հաղթահարել են 33%-ը, իսկ 90,01% ՄՈԳ-ի շեմը՝ 19.6%-ը:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ բակալավրի կրթական ծրագրով սովորողները մագիստրատուրայի ուսանողների համեմատ ունեն ավելի ցածր առաջադիմություն:
Ընդհանուր առմամբ մեկ ուսումնական տարվա արդյունքում, միջոցառման շահառու հանդիսացող, բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների 72.4%-ը և մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների 47.5%-ը 2-րդ կուրսում կրթաթոշակ չեն ստացել՝ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամ սահմանված առաջադիմության շեմը չհաղթահարելու պատճառով:
Շահառուների տվյալների վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման շահառուների կրթաթոշակի տրամադրման պայմանները՝ ուսանողի առաջադիմությունը հաշվի առնելով առաջին կիսամյակից հետո:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծի կարգավորումներն ուղղված են ուսանողների առաջադիմության խրախուսմանը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով կրթաթոշակ տրամադրել ըստ կիսամյակների՝ խրախուսելով ուսանողների առաջադիմությունը:
Մասնավորապես, մեկ կիսամյակի արդյունքում կրթաթոշակի տրամադրումը, հատկապես մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների դեպքում (մագիստրատուրայում ուսումնառությունը 2 տարի է) կնպաստի կրթության որակի բարձրացմանը` խրախուսելով ուսանողներին կենտրոնանալ առաջադիմության վրա:
Որոշումը կտարածվի 2025/2026 ուսումնական տարվանից պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխություններ չկան:
6. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի 3-րդ ենթակետի ժա./՝բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության նոր մեխանիզմների մշակում և բազմազանեցում, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով/ և 82-րդ կետի 4-րդ ենթակետի ը. /մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով պետական աջակցության տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրում/ պարբերություններից:
Քննարկվել է
18.04.2025 - 03.05.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 2212
Տպել25.04.2025
Շատ կարևոր որոշում է .խրախուսել ուսանողներին։Յուրաքանչյուր խրախուսանք ավելի է ոգևորում։ Առաջարկում եմ նաև վերանայել մանկավարժների աշխատավարձի չափը,որպեսզի երիտասարդները ևս ձգտել այդ մասնագիտությամբ հետաքրքրվել։