Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«_____» _____________ 2025 թվական   N ______-Ն

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱՀՎԼԿ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՎԱՃԱՌՔԻ, ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների (ԱՀՎԼԿ) կառուցվածքի, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայաններ (ԱՀՎԼԿ) շահագործող անձինք պարտավոր են շահագործվող կայանները, դրանցում կիրառվող տեխնոլոգիական սարքավորումները և պահեստարանները համապատասխանեցնել սույն կանոնների պահանջներին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

 Հայաստանի Հանրապետության

      վարչապետ                                                                                                                                                                                                                                                           Ն․ Փաշինյան

«___» «__________» 2025թ․

        ք․ Երևան

 

 

  • Քննարկվել է

    11.04.2025 - 26.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1431

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: