Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

2024 թվականի դեկտեմբերի 4-ին «Հանրային խորհրդի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխությունների ընդունմամբ առաջին անգամ նախատեսվել են փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի՝ Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման կարգը, նպատակները, իրավասությունները և փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ կարգավորումները:

Այս հանձնաժողովի գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների բացահայտման ուղղությամբ կիրականացվի փաստահավաք գործունեություն և դրանց վերաբերյալ կկազմվի փաստահավաք զեկույց: Փաստահավաք հանձնաժողովն իր գործառույթների շրջանակում իրականացնելու է տեղեկությունների հավաքագրում, նյութերի ուսումնասիրություններ, հարցազրույցներ և հանրային լսումների անցկացում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ այցելությունները և այլն, ինչը կապահովի պատշաճ զեկույցի կազմումը:

Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը պատշաճ կազմակերպելու նպատակով Ազգային ժողովի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ««Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ» կատարելու մասին ՀՕ-527-Ն օրենքով[1] սահմանվել է որոշումների շրջանակ, որոնք ենթակա են սահմանման և ընդունման Կառավարության կողմից:

Այսպես, «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Փաստահավաք հանձնաժողովի անդամին վճարվում է հատուցում՝ Կառավարության սահմանած կարգով և չափով:»:

Նույն օրենքի 11.11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « (...) Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Նույն օրենքի 11.26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « (...) Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է Կառավարությունը:»:

Միաժամանակ,  2024 թվականի դեկտեմբերի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ««Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ» կատարելու մասին ՀՕ-527-Ն օրենքի անցումային դրույթներով՝ 8-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանվել է, որ Օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասից, 11.11-րդ հոդվածի 2-րդ մասից և 11.26-րդ հոդվածի 2-րդ մասից բխող որոշումները Կառավարությունն ընդունում է Հանրային խորհրդի կազմավորումից հետո՝ երկամսյա ժամկետում:

Նշվածի հիման վրա  2025 թվականի փետրվարի 5-ին ընդունվել է Վարչապետի «Հանրային խորհրդի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու  մասին» 95-Ա որոշումը, համաձայն որի հավելվածի  մինչև սույն թվականի հունիսի 1-ին տասնօրյակը Կառավարության կողմից պետք է ընդունված լինեն «Փաստահավաք հանձնաժողովի անդամին հատուցում վճարելու կարգը և չափը սահմանելու մասին», «Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգը սահմանելու մասին» և «Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» որոշումները:

Նշվածով պայմանավորված առկա է անհրաժեշտություն Կառավարության որոշումներով սահմանելու Փաստահավաք հանձնաժողովի անդամին հատուցում վճարելու կարգը և չափը, Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգը, ինչպես նաև Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- Սահմանել, Փաստահավաք հանձնաժողովի անդամին հատուցում վճարելու կարգը և չափը:

- Սահմանել Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և մրցույթի անցկացման կարգը, Փաստահավաք հանձնաժողովում ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների առաջադրման հայտի ձևը, թեկնածուների կողմից ներկայացվող հայտարարության ձևը, թեկնածուների գնահատման թերթիկի ձևը:

- Սահմանել Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը՝ հստակեցնելով Փաստահավաք հանձնաժողովի կողմից Հանրային խորհրդի հաստատմանը եզրափակիչ զեկույց ներկայացնելու ժամկետը, լսումների և քննարկումների իրականացման ընթացակարգերը, Փաստահավաք հանձնաժողովի կողմից նիստերի միջոցով աշխատանքների կազմակերպման ընթացքը և որոշումներ ընդունելու կարգը, Փաստահավաք հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովման միջոցները և գործավարության կարգը:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Կառավարության որոշումների ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հանրային խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի՝ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովումը:

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսերի ավելացումներ, մասնավորապես «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Փաստահավաք հանձնաժողովի անդամին վճարվում է հատուցում՝ Կառավարության սահմանած կարգով և չափով:»:

«Փաստահավաք հանձնաժողովի անդամին հատուցում վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հանձնաժողովի անդամի գործունեության համար հատուցման ամսական չափ սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի տասներկուսապատիկի չափով:

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «2025 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 83 200 դրամ.»:

Այսինքն՝ Փաստահավաք հանձնաժողովի անդամների գործունեության համար ամսական չափը կազմում է 998.400 ՀՀ դրամ /83.200*12/: Փաստահավաք հանձնաժողովում անդամների թիվը կազմում է 7 (յոթը) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր՝ յուրաքանչյուր ամիս 6.988.800 ՀՀ դրամի չափով /998.400*7/:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբեր 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման Հավելված 2-ով սահմանված Նպատակ 2-ի Գործողություն 2-ից:

 

[1] Ազգային ժողովի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ««Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ» կատարելու մասին ՀՕ-527-Ն օրենքը ուժի մեջ է մտել 2025 հունվարի 9-ին:

  • Քննարկվել է

    11.04.2025 - 26.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1366

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: