Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Անուշ Միքայելյան 09.04.2025 18:41:59 | Շատ ողջունելի նախագիծ է, քանի որ ԲՏՃՄ մասնագիտությունները հիմնականում նախընտրելի են արական սեռի ներկայացուցիչների համար։ Այս ամենը կնպաստի գիտատեխնիկական ոլորտի զարգացմանը և պետության համար ռազմավարական խնդիրների լուծման բանալի կհանդիսա։ | ||||
| 2 | Քրիստինե Մուշեղյան 12.04.2025 22:15:39 | Ողջունելի նախագիծ է, սակայն առաջարկում եմ ընդլայնել տարկետման իրավունքն ուսման բոլոր ձևերի համար։ Առաջարկում եմ հանել «առկա ուսուցմամբ» և «անվճար» ձևակերպումները՝ հնարավորություն տալով բոլոր ուսանողներին (անկախ ուսման ձևից և վարձի աղբյուրից) օգտվելու տարկետման իրավունքից, եթե նրանք սովորում են ԲՏՃՄ ուղղություններով հաստատված ցանկով։ Առաջարկս հիմնավորում եմ հետևյալ կերպ, որ տարկետման տրամադրումը պետք է պայմանավորված լինի ոչ թե ուսման ձևով կամ վարձի աղբյուրով, այլ՝ կրթական ծրագրի և դրա համընկնման աստիճանի հետ պետության կարիքների հետ։ Այս մոտեցումը նաև կնպաստի կրթական հավասարության և սոցիալական արդարության սկզբունքի իրականացմանը։Շնորհակալություն։ | ||||
| 3 | Զարուհի Պետրոսյան 16.04.2025 22:23:12 | Առաջարկում եմ ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտություններ ընտրած դիմորդներին տարկետումով ընդունել ոչ թե տեղերի թվով, այլ ընդունելության բարձր գնահատականներով: Այսպես հնարավորություն կտրվի ավելի շատ խելացի ուսանողների ընդունվել բուհ՝ տարկետման իրավունքով: Սակայն սահմանել ուսման մեջ առաջադիմության որոշակի շեմ, որից ցածր իջնելու դեպքում ուսանողը կանցնի վճարովի, կդադարեցվի տարկետումը: Մագիստրատուրայի դիմորդի համար սահմանել բակալավրի գնահատականի որոշակի շեմ, որից բարձր լինելու դեպքում, ուսանողը կանցնի անվճար, կունենա տարկետման իրավունք: Սակայն ուսման մեջ թեչանալու դեպքում, կփոխվի վճարովի և կդաֆարեցվի տարկետումը: Սա կմոտիվացնի շատ դիմորդների ոչ միայն բարձր գնահատականներով բուհ ընդունվել, այլ շարունակել սովորել ևս բարձր գնահատականներով: | ||||
| 4 | Գոհար Պետրոսյան 17.04.2025 21:25:17 | Որպես շահագրգիռ քաղաքացի՝ ողջունում եմ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները և հատկապես կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացմանն ուղղված քայլերը։ Միաժամանակ, առաջարկում եմ հետևյալը. Նախագծում առաջարկվող փոփոխությունները ցանկալի է ներկայացնել ավելի հասանելի և պարզ լեզվով, որպեսզի լայն հանրությունն ու շահագրգիռ կողմերը կարողանան լիարժեք հասկանալ դրանց նպատակը և էությունը։ Նաեւ նպատակահարմար կլինի նախագծում ներառել հստակ գնահատման և վերահսկման մեխանիզմներ՝ բարեփոխումների ընթացքն ու արդյունքները վերահսկելի դարձնելու համար։ Վերջապես, կարծում եմ, կարևոր է նախագծում հստակ նշել, թե ինչպես են տեղական ինքնակառավարման մարմինները մասնակցելու այս գործընթացին, քանի որ նրանց դերակատարումը կարևոր է ծրագրի հաջողության համար։ | ||||
| 5 | Վալյա Գալոյան 17.04.2025 22:13:07 | Նախագիծը ողջունելի է։ Մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ է։ Նախ՝ կխրախուսի ԲՏՃՄ մասնագիտությունների ընտրությունը, կնպաստի ոլորտի զարգացմանը։ Ի վերջո, մեր սովորողները մեր երկրի ապագան կերտողներն են, և ինչու չէ, բազմաթիվ տղաներ հայրենիքին կծառայեն իրենց գիտելիքներով։ | ||||
| 6 | Արուս Ղուշչյան 18.04.2025 15:44:42 | Այս նախագիծը խորապես ողջունելի նախաձեռնություն է : Այն խթան է բարձր առաջադիմություն ցուցաբերող երիտասարդների համար՝ մնալու հայրենիքում, խորացնելու մասնագիտական գիտելիքները և ապագայում ներգրավվելու պետության զարգացման կարևոր գործին։ Առաջարկում եմ սույն որոշման մեջ նախատեսել նաև մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմ։ | ||||
| 7 | Նորա Նազարյան 19.04.2025 23:08:57 | Միանշանակ ողջունելի նախագիծ է։ Սակայն Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանը ցանկում ներառված չէ։Առաջարկում եմ ՀՊՄՀ Կենսաբանություն, քիմիա , աշխարհագրություն և Մաթեմատիկա, ֆիզիզկա , ինֆորմատիկա ֆակուլտետներիուսանողների համար ևս նախատեսել տարկետման հնարավորություն։ Որոշման մեջ նշվում է «բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ)ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում ...», սակայն դպրոցում այդ ուղղություններով մանկավարժ մասնագետների լուրջ խնդիր կա, իսկ նման փոփոխությունը կարող է գրավիչ լինել դիմորդների համար։ | ||||
| 8 | Նարա Ղազարյան 22.04.2025 15:05:00 | Միանշանակ ողջունելի է ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ գործող կարգի առաջարկվող փոփոխությունները՝ հաշվի առնելով բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ)ուղղություններով մասնագիտական կադրերի կարևորությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության, տնտեսության զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի համար: Առաջարկվող փոփոխությունը միանշանակ կնպաստի ԲՏՃՄ ոլորտի մասնագիտությունների գրավչության բարձրացմանը: Բացի այդ ուսման վարձի լրիվ փոխհատուցումը, հիմնված լինելով ընդունելության մրցույթի արդյունքների վրա, կապահովի ոչ միայն թափանցիկություն և հավասարություն բոլոր դիմորդների համար, այլև կնպաստի նրան, որ այս մասնագիտությունների գծով բուհերը կհամալրվեն բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներով, ովքեր հետագայում աշխատաշուկայում կդառնան մրցունակ մասնագետներ: Քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրող սույն որոշման N 2 հավելվածում սահմանված բուհերի շարքում ներառված չէ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը: Առաջարկում եմ այս նախածգով արտոնություն սահմանել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» (ԻԿՄ) կրթական ծրագրի դիմորդների համար: | ||||
| 9 | Հայկուհի Խաչատրյան 22.04.2025 16:18:24 | Հաշվի առնելով աշխատանքային շուկայի արագ փոփոխությունները՝ անհրաժեշտ է իրականացնել ամենամյա վերանայում և արդիականացում մասնագիտությունների ցանկի՝ հետևյալ հիմքերով՝ Տվյալ ոլորտի մրցունակություն միջազգային մակարդակում Գիտական ներդրումների և նորարարության հեռանկար Ռազմավարական կարևորություն՝ պետության պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ | ||||
| 10 | Ռիմա Մանուկյան 22.04.2025 20:01:28 | Նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար.այն խրախուսում է սովորողների՝բնական գիտությունների ընտրությունը,ինչը կնպաստի տվյալ ոլորտի կայուն զարգացմանը;Ի վերջո ,մեր երիտասարդներն են կերտելու հայրենիքի ապագան ,և ինչու չէ՝իրենց մասնագիտական գիտելիքներով ծառայելու են երկրին ՝ի նպաստ գիտատեխնոլոգիական առաջընթացի: | ||||
| 11 | Մանյա Մադաթյան 23.04.2025 10:40:46 | Կարծիք _նախագիծը իրապես ողջունելի է,քանի որ ԲՏՃՄ առարկաների ուսումնասիրությունը կարևոր և արդիական քայլ է ժամանակակից կրթության մեջ։ Այս առարկաները զարգացնում են աշակերտների վերլուծական մտածողությունը, ստեղծարար մոտեցումները և պրակտիկ հմտությունները, որոնք պահանջվում են 21-րդ դարում։ ԲՏՃՄ-ը նաև նպաստում է իրական կյանքի խնդիրների լուծման ունակությունների ձևավորմանը, ինչպես նաև մղում է հետազոտական և թիմային աշխատանքների։Եվ նման փոփոխությունները կբարձրացնեն սովորողների հետաքրքրությունը։Որը խթան կհանդիսանա ապագա զինծառայողների համար սեփական ներդրումը ունենալ նաև բանակաշինության գործում ։ Առաջարկ Առաջարկվում է յուրաքանչյուր բնագիտական դասասենյակ հագեցնել համակարգչով և պռոյեկտով ինտեգրացված և նախագծային աշխատանքներ իրականացնելու համար։ Սա կնպաստի աշակերտների մոտիվացիային և կբարձրացնի նրանց հետաքրքրությունը գիտության ու տեխնոլոգիաների նկատմամբ։ |