«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ, ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ, ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԴՐԱ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ, ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ, ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԴՐԱ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱԻՍՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
|
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
|
«Հայաստանի Հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի տարածքային կազմակերպման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հասատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է «Քաղաքաշինության մասին» 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 17-րդ հոդվածի 17-րդ և 20-րդ մասերի հոդվածներից, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 2 հավելվածի 3.2.1 կետից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.6.1 կետից: «Հայաստանի Հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի տարածքային կազմակերպման նախագծի և դրա նախագծման առաջադրանքի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հասատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանում զբոսաշրջության բաղադրիչի կարևորությունը երկրի տնտեսական զարգացման գործում, սույն միջոցառման նպատակն է մշակել երկրի ողջ տարածքն ընդգրկող քաղաքաշինական, ճարտարապետաշինարարական, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների, պատմամշակութային ժառանգության, բնապահպանական խնդիրները ներառող վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի տարածքային գլխավոր նախագծի ռազմավարական միասնական փաստաթուղթ, որը առավել արդյունավետ ու լիարժեք կերպով կկանոնակարգի և կհամակարգի տարածական պլանավորման շրջանակներում ոլորտին առնչվող փոխհամաձայնեցված և ընդունված որոշումները, իրականացված ծրագրերն ու նախագծերը։ |
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
|
Հաշվի առնելով, որ արդի պայմաններում վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է անկանոն և հիմնականում փոքր ու միջին տնտեսվարողների ինքնակազմակերպման պայմաններում՝ արդի տեղեկատվական և տեխնոլոգիական գործիքակազմի կամայական կիրառմամբ, իսկ զբոսաշրջության ոլորտի թիրախային կանոնակարգումն ենթադրում է հասարակության գործունեության և պետական աջակցության համատեղ աշխատանք, ինչպես նաև զբոսաշրջության գործունեության սուբյեկտների (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, մասնավոր հատված, հասարակություն, մասնագիտական շրջանակներ, սպասարկում իրականացնող կազմակերպություններ) միջև սերտ համագործակցություն: |
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգը՝ որպես երկրի առավել կայուն զարգացող տնտեսական բաղադրիչ, գործառնելու նպատակով առաջնահերթության կարգով անհրաժեշտ է իրականացնել հանրապետության զբոսաշրջային ռեսուրսների և ներուժի հնարավորինս սպառիչ գույքագրում, գնահատում և օգտագործման ուղղությունների նախանշում՝ հիմնվելով խնայողական օգտագործմանը միտված միասնական փոխկապակցված զբոսաշրջային գոտիների տեղաբաշխման, զբոսաշրջային համակարգի կազմակերպման ուրվագծերի մշակմանը։ Տարածական պլանավորման փաստաթղթերում վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի ենթակառուցվածքի կազմակեպմանն ու զարգացմանը միտված հայեցակարգային դրույթների ամրագրում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, տարածական կազմակերպման առաջադրում։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում խնայողական զբոսաշրջության հարաչափերի առաջադրում։ «Հայաստանի Հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի տարածքային կազմակերպման նախագծի և դրա նախագծման առաջադրանքի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հասատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հաստատումը հիմք կհանդիսանա առկա և բարելավվող ռեսուրսային պոտենցիալի համալիր գնահատում, դրանց հիման վրա վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի կայուն համակարգի փոխկապակցված ցանցի ձևավորում՝ ապահովելով ռեսուրսների խնայողական օգտագործումը, տարածքների ռեկրեացիոն տարողունակության գնահատումը, բնական էկոհամակարգերի գերբեռնման կանխմանը, առկա ենթակառուցվածքի գնահատմանը, բարեփոխման հատակագծային կազմակերպման միասնական ուրվագծի առաջադրմանը։ |
|
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: |
|
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Հայաստանի Հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի տարածքային կազմակերպման նախագծի և դրա նախագծման առաջադրանքի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու միջոցով հետագայում կիրականացվի գլխավոր նախագծի առաջադրանքի և գլխավոր նախագծի ձեռք բերման գործընթացը:
|
|
6. |
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
|
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: |
|
7. |
Այլ իրավական ակտեր ընդունելու և այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
|
«Հայաստանի Հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի տարածքային կազմակերպման նախագծի և դրա նախագծման առաջադրանքի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հասատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում մշակել և հաստատել «ՀՀ վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի տարածքային գլխավոր նախագիծը»: |
|
8. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ |
|
|
«Հայաստանի Հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն համակարգի տարածքային կազմակերպման նախագծի և դրա նախագծման առաջադրանքի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հասատատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներով նախատեսված «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.6.1 կետից: |
|
9. |
Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին |
|
|
Նախագիծը տեղադրվել է www.minurban.am կայքում: |
-
Քննարկվել է
09.04.2025 - 24.04.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1616
Տպել