Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԿՈՏԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՏԱՅՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) «1196. Մարզերի մշակութային զարգացման ծրագիր» ծրագրի «11002. Համայնքային մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպում մշակույթի կենտրոնում, տարածքային մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2025թ-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորվելու հետևանքով կազմակերպությանը ֆինանսական միջոցներ չտրամադրելու հանգամանքով:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. 

Կազմակերպությունն ստեղծվել է ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1649-Ն որոշմամբ: Պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է: Մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտներ) պահպանումը, ստեղծումը, տարածումն ու մեկնաբանումն է, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների)
իրացումը:

Պետական ոչ առևտրային կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2025թ-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորելու հետևանքով կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորելու հնարավորության բացակայության հետևանքով նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունը:

3. Կարգավորման նպատակը և բնույթը. 

Որոշման նախագծի համաձայն լուծարվում է «Կոտայքի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։

4․ Ակնկալվող արդյունքը․ 

Որոշման նախագծի ընդունմամբ կլուծարվի «Կոտայքի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կողմից։

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները. 

Որոշման նախագիծը պետական բյուջեում լրացուցիչ միջոցների անհրաժեշտության և փոփոխությունների չի հանգեցնում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. 

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    03.04.2025 - 19.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1621

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: