Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 8-րդ հավելվածով սահմանված են ՀՀ ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված ամսական հավելումների առավելագույն չափերը։

Որոշման 8-րդ հավելվածի «Ե» բաժնի 6-րդ կետի 2-րդ ենթակետով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ոստիկանության ՀՈԳՎ) Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի ծառայողների համար սահմանված է 13492 դրամ հավելում։

ՀՀ ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով ոստիկանության ՀՈԳՎ-ում կազմհաստիքային փոփոխության արդյունքում լուծարվել է Երևան քաղաքի ուղեկցող գումարտակը և դրա փոխարեն ստեղծվել է Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժին։

Ոստիկանության ՀՈԳՎ-ում նոր կազմավորված Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժինը իրականացնում է նույն գործառույթը ինչ իրականացնում էր Երևան քաղաքի ողեկցող գումարտակը։ Հետևաբար, նախագծի ընդունմամբ կապահովվի ոստիկանության ՀՈԳՎ Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժնի ծառայողներին ամսական 13492 դրամ հավելում հատկացնելու շարունակականությունը։

 

2Կարգավորման նպատակը և բնույթը.

Ոստիկանության ՀՈԳՎ կառուցվածքային փոփոխության արդյունքում լուծարվել է Երևան քաղաքի ուղեկցող գումարտակը և դրա փոխարեն ստեղծվել է ուղեկցող գումարտակի գործառույթները իրականացնող Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժին։

Նախագծով կարգավորվում է վերոնշյալ բաժնի ծառայողներին ամսական հավելումների վճարումը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 638-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությունից:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ՀՈԳՎ Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժնի ծառայողներին ամսական հավելում հատկացնելու իրավական հիմքը։

 

 

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    02.04.2025 - 18.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2129

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: