Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 «_____»  «_____» 2025 թվականի N _________- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1288-Ն որոշման հավելվածում ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետի 4-րդ ենթակետը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության

          վարչապետ                                                           Ն. Փաշինյան

 

       Երևան

  • Քննարկվել է

    28.03.2025 - 12.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1641

Տպել

Առաջարկներ`

Գոհար Վարդանյան

31.03.2025

1. Խնդրի նկարագրություն Տվյալ պահին ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների տեխնիկական զննության անցկացման գործընթացը խիստ կապակցված է գույքահարկի պարտավորությունների կատարմանը։ Գործող կարգավորմամբ հարկատուն պետք է ամբողջությամբ մարի գույքահարկի բոլոր պարտքերը՝ ներառյալ ընթացիկ տարվա համար, ինչը հաճախ ֆինանսական բեռ է առաջացնում։ 2. Առաջարկվող լուծում Նոր կարգավորմամբ հարկատուները կպարտավորվեն մարել միայն նախորդ տարիների գույքահարկը, իսկ ընթացիկ տարվա վճարումները կշարունակեն իրականացվել սահմանված ժամկետներում։ Այս փոփոխությունը կթեթևացնի հարկ վճարողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը՝ միաժամանակ ապահովելով հարկերի հավաքագրման արդյունավետությունը։ 3. Ակնկալվող արդյունքներ Հարկատուների ֆինանսական բեռի նվազեցում, Հարկային պարտավորությունների կատարման ավելի լավ կազմակերպում, Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության արդյունավետության բարձրացում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: