Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ան Հակոբյան 02.04.2025 14:14:37 | Ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը համապատասխան պաշտոնատար անձի կողմից որոշելու դրույթը հակասում է մարդու իրավունքներին: Ժամանակացույցի ներկայացումը հարթակով ավելորդ քաշքշուկ է ինչպես շարքային քաղ. ծառայողների, այնպես էլ ղեկավարների համար: Առաջարկում եմ հանել այս դրույթները | Չի ընդունվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայողին հերթական և (կամ) լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը: Միաժամանակ, նախատեսված կարգավորումներով անցում է կատարվում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների թվայնացմանը։ Ավելին, քաղաքացիական ծառայողի համար մշտապես հասանելի են դառնում ամենամյա արձակուրդին վերաբերող տվյալները Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի իր անձնական էջում: Բացի այդ, այն համապատասխանում է Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին» N 183-Լ որոշման պահանջներին։ |