Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման գործընթաց առկա չէ:

Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղում այն դեպքում, եթե՝

  • առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել կամ տեղը չի համալրվել,
  • տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ  ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով:

Նախագծով առաջարկվում է նաև գործուղվող տնօրենին տրամադրել 138 300 դրամ լրավճար՝  5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։

 Սահմանվում է նաև, որ գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ՝

  • ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, կամ
  • Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն և հաղթահարել են հարցազրույցի փուլը,

3) Ստացել են «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի սույն կարգով համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները, ինչի արդյունքում պայմաններ կստեղծվեն հաստատության անխափան և արդյունավետ գործունեության համար:

  • Քննարկվել է

    27.03.2025 - 11.04.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7040

Տպել

Առաջարկներ`

Ալիսա Հարությունյան

11.04.2025

Ներառել մշտադիտարկման մեխանիզմ՝ գործուղվող տնօրենների աշխատանքի արդյունավետությունը պարբերաբար գնահատելու համար: Սա կօգնի ապահովել, որ գործուղվող տնօրենները իրականում նպաստեն հաստատության զարգացմանը:

Ալիսա Հարությունյան

11.04.2025

Գործուղվող տնօրեններին տրամադրել խորհրդատվական աջակցության փաթեթներ՝ ուսումնական հաստատությունում արագ ադապտացվելու համար:Նոր միջավայրում արդյունավետ աշխատելու համար կարևոր է մասնագիտական աջակցությունը:

Լուսինե Պողոսյան

11.04.2025

Հետաքրքիր նախագիծ էր, որն ուսումնասիրելուց հետո եկա եզրահանգման․ Պետական ուսումնական հաստատություն գործուղելու կարգի 3․1-ի համաձայն՝ 3. Գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ՝ 1) ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, կամ Ինչը կարող է հանգեցնել նախորդ ուսումնական հաստատության կառավարման արդյունավետության նվազմանը ,նաև տնօրենի մոտիվացիայի անկմանը։ Առաջարկում եմ կարգով սահմանել ,որ 1․Գործուղվել կարող են էլեկտրոնային շտեմարանում ընդգրկված այն հավակնորդները,ովքեր ունեն ուս.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր,նաև՝ որպես ուսուցիչ ունեն բարձր արդյունավետության ցուցանիշներ՝ տարակարգ,կամավոր ատեստավորման առնվազն 80% արդյունք, մենթորական աշխատանքի փորձ և այլն։ Այս ձևով հնարավորություն կտրվի նաև որակյալ ուսուցիչներին կրթության ոլորտում ունեցած իրենց փորձը փոխանակել, իրենց օրինակով խրախուսել այլ հաստատությունների ուսուցիչներին։ 2․Առաջարկում եմ կարգում ընդգրկել գործուղումը ըստ մարզի կամ ըստ համայնքի տեղակայման կետը,ինչը հնարավորություն կտա ավելի հստակ կողմնորոշվել ընտրություն կատարելու գործընթացում։ Շնորհակալություն։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: