Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայացված նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու, գործընթացներին առնչվող ընթացակարգերը հստակեցնելու, աշխատակազմի կառուցվածքային փոփոխության ընթացքում համայնքային ծառայողների կարգավիճակը բարելավելու, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացը կատարելագործելու անհրաժեշտությամբ։

  • Քննարկվել է

    24.03.2025 - 08.04.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2334

Տպել

Առաջարկներ`

Վաղինակ Հովհաննիսյան

08.04.2025

Հաշվի առնելով համայնքի աշխատակազմի քարտուղարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և այն հանգամանքը, որ ոչ միշտ է հնարավոր քարտուղարին վերապահված գործառույթներն իրականացնել աշխատակազմի ստորաբաժանումների միջոցով (չի տեղավորվում վերջիններիս գործառույթների շրջանակում), ինչպես նաև քարտուղարին պատշաճ փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը (անտրամաբանական է մի քանի ենթախումբ ներքև գտնվող պաշտոնատար անձի կողմից պարտականությունների կատարման ստանձնումը)՝ առաջարկում ենք դիտարկել ՀՀ տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 03-Ն հրամանի հավելվածի 1.2. ենթակետը լրացնել նոր 1.1 պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնք աշխատակազմի քարտուղար»: Նշված առաջարկության համար հիմք է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարն ունենալով առավել նվազ ծանրաբեռնվածություն, կարող է ունենալ 3 տեղակալ, իսկ աշխատակազմի քարտուղարն իր ունեցած ահռելի ծանրաբեռնվածությամբ, հնարավորություն չունի ունենալ գոնե մեկ պատշաճ փոխարինող (տեղակալ):

Վաղինակ Հովհաննիսյան

08.04.2025

Նախագծի 27-րդ հոդվածով լրացվող նոր 32.1 հոդվածի 9-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ.«Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գլխավոր քարտուղարի հրամանն (հրամանի դրույթները) ունի պարտադիր բնույթ՝ ծառայողական քննության կողմերի համար:» : Նախագծում բերված շարադրանքի համաձայն հրամանն ընդունում է մարմինը (բացակայում են «գլխավոր քարտուղար» բառերը), բացի այդ մի տեսակ անհասկանալի շարադրանք է ստացվում, երբ ասում ենք հրամանով ընդունված որոշումներ:

Վաղինակ Հովհաննիսյան

08.04.2025

Նախագծի 27-րդ հոդվածով լրացվող նոր 32.1 հոդվածի 8-րդ մասում «կառավարման» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «մարմնի» բառը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: