Հիշել նախագիծը
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Քրիստինե Մուշեղյան 05.03.2025 23:37:39 | Առաջարկում եմ, որ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը ներառի նաև պետական մարմինների և կրթական հաստատությունների աշխատակիցների շարունակական վերապատրաստում՝ նոր կարգավորումներին և չափորոշիչներին համապատասխան։ Սա կխթանի գործընթացի համապարփակ և ճիշտ իրականացմանը։ Առաջարկում եմ ավելի պարզ ու սահուն քայլեր՝ հատկապես գրանցման, դիմումի և մոնիտորինգի գործընթացների համար։ Շատ դեպքերում բյուրոկրատական ընթացակարգերը դանդաղեցնում են գործընթացը, ուստի դրանք պետք է պարզեցվեն ու արագացվեն։ Շնորհակալություն։ | Չի ընդունվել Լրացուցիչ կրթական ծրագրերը համարվում են ոչ ֆորմալ ուսուցում ապահովելու միջոց,որի ուսումնառության արդյունքների գնահատումը և ճանաչումը կամավոր գործընթաց է: | |||
| 2 | Հեղինե Համբարձումյան 06.03.2025 11:10:09 | Առաջարկում եմ, հնարավորություն տալ, որ երաշխավորված կրթական ծրագրերը պետական հաստատութկյունների հետ համագործակցեն։ Կարռլի է դրանք ինտեգրել դպրոցական կամ արտադպրոցական համակարգի մեջ։ | Չի ընդունվել Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը ընկալվել են որպես արտադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրեր: | |||
| 3 | Վաղարշակ Գրիգորյան 08.03.2025 08:47:23 | Հաշվի առնելով լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման անհրաժեշտությունը և ոլորտում առկա կարգավորման բացերը՝ կարևոր եմ համարում առաջարկել մի շարք փոփոխություններ, որոնք կարող են նպաստել գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Նախ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ տեսակի ծրագրեր կարող են երաշխավորվել։ Այս պահին նախագծում չի ընդգծվում ոչ ֆորմալ կրթության այնպիսի ուղղությունների կարևորությունը, ինչպիսիք են տեխնոլոգիական, մշակութային, գեղարվեստական և այլ հմտությունների զարգացումը։ Բացի այդ, չափազանց կարևոր է ծրագրերի գնահատման հստակ չափորոշիչների սահմանումը՝ բացառելու սուբյեկտիվ մոտեցումները։ Դասավանդման մեթոդաբանությունը, ակնկալվող արդյունքների չափելիությունը, ծրագրի նորարարական բաղադրիչը և այլ գործոններ պետք է դառնան հիմնական չափանիշներ՝ փորձաքննության արդարացիության և թափանցիկության ապահովման համար։ Փորձագիտական գնահատման գործընթացը ևս պետք է դառնա առավել թափանցիկ։ Անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ովքեր են ներգրավվում այս գործընթացում, ինչ սկզբունքներով են ընտրվում փորձագետները և ինչ չափանիշներով են կազմվում եզրակացությունները։ Հատկապես կարևոր է, որ բացասական եզրակացությունների դեպքում հայտատուն ստանա հիմնավորված պարզաբանումներ՝ հետագա լրամշակման հնարավորություն ունենալու համար։ Երաշխավորված ծրագրերի արդյունավետության ապահովման նպատակով անհրաժեշտ է նախատեսել դրանց պարբերական վերահսկողություն։ Ցանկալի է, որ իրականացվի տարին մեկ անգամ վերագնահատման գործընթաց, որի արդյունքում հնարավոր կլինի վերանայել և բարելավել ծրագրերը՝ անհրաժեշտության դեպքում։ Տեխնոլոգիական լուծումների ներդրումը նույնպես կարող է մեծապես նպաստել գործընթացի արդյունավետությանը։ Շատ կարևոր կլինի առցանց հարթակի ստեղծումը, որտեղ հայտատուները կկարողանան հետևել իրենց դիմումի կարգավիճակին, ստանալ նախնական խորհրդատվություն, ինչպես նաև հնարավորություն ունենալ մասնակցելու ոլորտային քննարկումներին։ Վերջապես, օրենսդրությամբ սահմանված դեպքերում ինքնաշխատ եղանակով երաշխավորվող ծրագրերի շրջանակը պետք է հստակեցվի, որպեսզի բացառվեն հնարավոր հակասությունները և սխալ մեկնաբանությունները։ Համոզված եմ, որ այս փոփոխությունները կնպաստեն լրացուցիչ կրթական ծրագրերի որակի բարձրացմանը, գործընթացի թափանցիկության ապահովմանը և ավելի կանխատեսելի ու արդար համակարգի ձևավորմանը։ | Չի ընդունվել ԿԳՄՍՆ ներկայացվում են երաշխավորման տարբեր ուղղությունների ծրագրեր: Բացասական եզրակացության դեպքում հայտատուն ստանում է փորձագետների կողմից հիմնավորված պարզաբանումներ : | |||
| 4 | Աստղիկ Հակոբյան 08.03.2025 10:02:00 | Կրթական ցանկացած ծրագիր պետք է նպաստի կրթության բովանդակային բարելավմանը և հետաքրքիր անցկացմանը։Ցանկալի է,որ կրթական լրացուցիչ ծրագրեր կազմելիս հաշվի առնվի տարիքային խմբի առանձնահատկությունները և հետաքրքրությունները։ Դպրոցում դասավանդվող առարկաները հաճախ չեն յուրացվում` բարդ լինելու կամ բարդը էլ ավելի բարդ մատուցելու պատճառով,ուստի կարելի է հաշվի առնել դպրոցական առարկաներին բնորոշ ընդհանրությունները և ինտեգրել տարբեր առարկաների կապեր,օրինաչափություններ,որը կնպաստի կրթության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուն և կրթական բովանդակությունը արժևորելուն։ | Չի ընդունվել Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը ընկալվել են որպես արտադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրեր: | |||
| 5 | Սվետլանա Ավետիսյան 08.03.2025 12:15:54 | Առաջարկում եմ ,որ կրթակամ ծրագրերի երաշխավորման գործընթացը մանկավարժներին ներկայացվի ավելի պարզ ու սահուն ,մատչելի և կիրառելի օրինակներով պարբերաբար անցակացվի սեմինարներ գործընթացը ճիշտ իրականացնելու ,խթանելու համար | Չի ընդունվել Լրացուցիչ կրթական ծրագրերը համարվում են ոչ ֆորմալ ուսուցում ապահովելու միջոց,որի ուսումնառության արդյունքների գնահատումը և ճանաչումը կամավոր գործընթաց է: | |||
| 6 | Մարիամ Սարգսյան 10.03.2025 22:00:51 | Կրթակամ ծրագրերի երաշխավորման գործընթացը շատ կարևոր է մանկավարժների և սովորողների համար։ Լրացուցիչ կրթական ծրագրերը կարող են փոխել մեր կրթական համակարգը և ընդլայնել դասավանդման և սահմանված վերջնարդյունքին հասնելու հնարավորությունները, կնպաստեն մեր սովորողներիի մրցունակությանը և ստեղծագործական զարգացմանը: Ներառումը մոտեցում է, որի դեպքում պետք է հաշվի առնել աշակերտների բազմազանությունը, երեխային ընդունել այնպիսին ինչպիսին նա կա և ուսումնական պլաններն ու նպատակները հարմարեցնել սովորողների ընդունակություններին ու պահանջներին: Այս պրոցեսում կարևոր է բազմամասնագիտական խմբի յուրաքանչյուր անդամի,ծնողների և նրանց դերը ,ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն են ներդնում ,որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա սովորել իր համար առավելագույն օգուտով: Լրացուցիչ կրթական ծրագրերը պետք է ապահովեն նաև հատուկ կարիքներով անձանց լիիրավ ինտեգրումը։ | Չի ընդունվել Ոչ ֆորմալ կրթությունը շփոթվում է արտադպրոցական կրթության հետ: | |||
| 7 | Մարիամ Գրիգորյան 12.03.2025 15:46:05 | Կարևորում եմ լրացուցիչ ծրագրերի երաշխավորման անհրաժեշտությունը,քանի որ դրանք կարող են նպաստել կրթության բովանդակային բարելավմանը։ Առաջարկում եմ ավելի շատ տեղ տալ դպրոցների կողմից կազմված ծրագրերի վերաբերյալ առաջարկներին,քանի որ ուսուցիչները դրանք կազմում են աշակերտների կարիքը տեսնելու,գնահատելու հիման վրա։ Ավելացնել լրացուցիչ կրթական ծրագրերը դպրոցում, քանի որ փոքր խմբերով, ինչպես նաև աշակերտների հակումներին համապատասխան կրթությունը արդյունավետ է։ | Չի ընդունվել Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը ընկալվել են որպես արտադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրեր: | |||
| 8 | Անի Արզիկյան 12.03.2025 23:18:51 | Մեր կրթական համակարգը վազք է կրթական ծրագրի հետևից,ինչի պատճառով սովորողները հիմնականում չեն հասցնում խորքային գիտելիքներ ձեռք բերել։ Այս առումով, որպեսզի սովորողներն ունենան մնայուն գիտելիքներ, պետք է ուսուցանվող նյութը կրկնելու, ամրապնդելու, կիրառելու, կապակցելու հնարավորություններ ընձեռվեն։Ընդ որում՝ դա պետք է արվի կանոնավոր և շարունակական ձևով։Այլ կերպ ասած՝ պետք է կարևորել ոչ միայն ուսումնական ծրագրի ընդգրկումը, այլև խորությունը։ | Չի ընդունվել Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի խնդիրն է կատարելագործել, արդիականացնել և լրացնել նախընթաց գիտելիքները, կարողությունները, հմտությունները և արժեքները; | |||
| 9 | Արփինե Հովհաննիսյան 16.03.2025 22:39:00 | Այն,ինչը նպաստում է կրթության բովանդակային բարեփոխմանն ու զարգացմանը,անհրաժեշտ է։Այն պետք է լինի հստակ և կանոնակարգված։Եվ ցանկացած բարեփոխմանը պետք է լինել հետևողական, որպեսզի այն լիարժեք կյանքի կոչվի։ Առաջարկում եմ ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությանը անդրադառնալ։ԿԱՊԿ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների ձևը վերանայել։ Հոգեբանի,հատուկ մանկավարժի,լոգոպեդի և այլ անձանց կողմից իրականացվող շաբաթական մեկանգամյա կարճատև աշխատանքները ոչ մի դեպքում չի կարելի աջակցում համարել։ Պետք է ապահովել լիակատար ներառական կրթություն ԿԱՊԿ ունեցող երեխաների համար։ | Չի ընդունվել Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը ընկալվել են որպես ֆորմալ կրթական ծրագրեր: | |||
| 10 | Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ 21.03.2025 15:44:47 | Մեծապես կարևորում ենք լրացուցիչ կրթության ծրագրերը երաշխավորելու և դրա հիման վրա սոցիալական կրեդիտի համակարգում ներառելու հնարավորություն ստեղծող այս կարգը։ Սա լրջագույն ներդրում է ոչ ֆորմալ կրթության ծրագրերի որակի բարձրացման և դրանց նկատմամբ պահանջարկ ստեղծելու տեսանկյունից։ Այդուհանդերձ, ինչպես պարզ է դառնում մեկնաբանություններից և առաջարկություններից, լրացուցիչ կրթության հասկացությունը թյուրընկալման տեղիք է տալիս։ Այն երբեմն շփոթվում է արտադպրոցական կրթության, երբեմն՝ քաղ․ ծառայողների վերապատրաստումների հետ։ Սա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու Դի Վի Վի Ինթերնեյշնալի կողմից բազմիցս բարձրացրած այն խնդիրը, որ օրենսդրական մակարդակով պետք է վերնայել որոշ հասկացություններ/տերմիններ և դրանք համապատասխանացնել միջազգային համտեքստին։ Այս հարցի վերաբերյալ 2024թ․ սկզբին ԿԳՄՍՆ- ին է ներկայացվել «Մեծահասակների ուսումնառության և կրթության բնագավառի եզրաբանության ուսումնասիրություն և փոփոխությունների իրականացման առաջարկությունների» զեկույցը։ Հասկանալով, որ կարգը չի ենթադրում տերմինաբանության և հասկացությունների հստակեցում/փոփոխություն, այդուհանդերձ առաջարկում ենք կարգում ներառել լրացուցիչ կրթական ծրագրերի որոշակի նկարագրություն և շահառուների շրջանակ, իսկ հետագայում շարունակել աշխատանքները օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ։ | Չի ընդունվել Կարգը չի ենթադրում տերմինաբանության և հասկացությունների հստակեցում: | |||
| 11 | Անուշ Շահումյան 23.03.2025 19:14:33 | Որպես ուսուցիչ և կրթական գործընթացի անմիջական մասնակից, ես բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգը: Այն ստեղծում է հստակ և կառուցվածքային մեխանիզմ, որը թույլ է տալիս կրթական ծրագրերը համապատասխանեցնել պահանջվող չափանիշներին և ապահովել դրանց որակը: Սակայն, գործնական փորձից ելնելով, կարծում եմ, որ կան մի քանի կարևոր բարելավումներ, որոնք կարող են ավելի հեշտացնել և արդյունավետ դարձնել այս գործընթացը: Դրական կողմեր Հստակ ընթացակարգ. Կարգը ներառում է դիմումի ներկայացման, փորձաքննության և եզրակացության տրամադրման հստակ քայլեր, ինչը թույլ է տալիս հայտատուներին հեշտությամբ կողմնորոշվել: Ժամկետների պահպանում. Փորձաքննության և եզրակացության տրամադրման ժամկետները հստակ սահմանված են, ինչը նվազեցնում է անորոշությունը: Փորձաքննության մեխանիզմ. Ծրագրերի փորձաքննությունը մասնագիտացված հաստատությունների կողմից ապահովում է օբյեկտիվ գնահատական և որակի հսկողություն: Թափանցիկություն. Երաշխավորված ծրագրերի տեղադրումը Նախարարության կայքում և ուսուցման ազգային ռեեստրում ապահովում է տեղեկատվության հասանելիություն: Առաջարկություններ բարելավման համար` 1. Դիմումների առցանց ներկայացում և ավտոմատացում Ներդնել առցանց հարթակ, որտեղ հայտատուները կկարողանան էլեկտրոնային ձևով ներկայացնել դիմումները և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Սա կնվազեցնի թղթային աշխատանքների ծավալը և կհեշտացնի գործընթացը: Ստեղծել ինքնաշխատ համակարգ, որը կհետևի դիմումի կարգավիճակին և կուղարկի ավտոմատ ծանուցումներ հայտատուներին: 2.Փորձաքննության ժամկետների կրճատում Ներկայումս փորձաքննության ժամկետը 15 աշխատանքային օր է: Կարելի է դիտարկել այն կրճատել մինչև 10 աշխատանքային օր՝ հաշվի առնելով թվայնացման հնարավորությունները: Ներդնել արագացված փորձաքննության ընթացակարգ հատուկ դեպքերի համար (օրինակ՝ 5 աշխատանքային օր): 3.Փորձաքննության որակի բարձրացում Փորձաքննություն իրականացնող հանձնաժողովները պետք է բաղկացած լինեն բարձր որակավորում ունեցող մասնագետներից՝ կապված ծրագրի ուղղության և ոլորտի հետ: Մշակել փորձաքննության հստակ և մանրամասն չափանիշներ, որոնք կօգնեն հայտատուներին ավելի լավ պատրաստել իրենց ծրագրերը: 4.Երաշխավորված ծրագրերի հետագա մոնիտորինգ Երաշխավորված ծրագրերի կատարողականությունը պետք է գնահատվի որոշակի ժամանակահատվածում (օրինակ՝ 1 տարի հետո): Սա կօգնի ապահովել ծրագրերի որակը և կնվազեցնի անարդյունավետ ծրագրերի քանակը: Հավաքել հետադարձ կապ ծրագրի մասնակիցներից՝ ծրագրի արդյունավետության և որակի վերաբերյալ: 5.Ծրագրերի տարածում և տեսանելիություն Երաշխավորված ծրագրերը պետք է ավելի լայնորեն տարածվեն՝ օգտագործելով սոցիալական ցանցերը, կրթական հարթակները և այլ միջոցներ: Ստեղծել երաշխավորված ծրագրերի տվյալների բազա, որտեղ կներկայացվեն բոլոր ծրագրերի մանրամասն տվյալները: 6.Ուղեցույցներ և աջակցություն հայտատուների համար Մշակել մանրամասն ուղեցույցներ և ձևանմուշներ, որոնք կօգնեն հայտատուներին ճիշտ լրացնել դիմումները և ներկայացնել լրացուցիչ կրթական ծրագրերը: Ստեղծել աջակցության գիծ կամ առցանց հարթակ, որտեղ հայտատուները կարող են հարցեր տալ և օգնություն ստանալ: 7.Ծրագրերի փոփոխման և թարմացման պարզեցում Եթե լրացուցիչ կրթական ծրագիրը պահանջում է փոփոխություններ, հայտատուն պետք է կարողանա արագ և հեշտությամբ ներկայացնել փոփոխությունները՝ առանց ամբողջ գործընթացը նորից անցնելու: Եզրակացություն Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգը կարևոր քայլ է կրթական ոլորտում` որակի ապահովման ուղղությամբ: Այնուամենայնիվ, թվայնացումը, փորձաքննության ժամկետների կրճատումը, հետագա մոնիտորինգը և հայտատուների համար աջակցության մեխանիզմների ներդրումը կարող են զգալիորեն բարելավել գործընթացի արդյունավետությունը և հասանելիությունը: Այս բարելավումները կօգնեն ապահովել, որ լրացուցիչ կրթական ծրագրերը դառնան ավելի որակյալ, տեսանելի և օգտակար բոլորի համար: Անուշ Շահումյան | Չի ընդունվել Փորձաքննության որակի բարձրացման նպատակով, փորձաքննության օպտիմալ ժամկետները չեն կարող կրճատվել: |